ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման 04/26/2019 14:12 | ԼՐԱՀՈՍ
‹‹Սպայկա››-ն այս ընթացքում մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել և եթե չկարողանա գործունեությունը շարունակել՝ ընկերությունը կփակվի, այս տարվա հարկերը չեն վճարվի, աշխատողները կկորցնեն աշխատանքը։ ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց ‹‹Սպայկա››–ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը հայտարարել էր, որ դադարեցվել է բանկի կողմից հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը։ «Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին», - նշեց Բելյանինովը:
Կ.Բաղդասարյանն անսպասելի չի համարում ԵԶԲ-ի այս որոշումը՝ ընդգծելով, որ ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է հենց այն օրը, երբ բանկը պետք է տրամադրեր ֆինանսավորումը։
Մեր զրուցակցի խոսքով՝ տվյալ ծրագրի շրջանականերում նախատեսվում էր 100մլն դոլար ներդրում, մոտ 1000 աշխատատեղի ստեղծում, որի համար կառավարությունն արդեն տարածք է տրամադրել, որ ջերմոց կառուցվեր։ «Անցած տարի դեկտեմբերի կառավարության որոշմամբ ծրագիրը թարմացվեց, որպեսզի իրականացվի, մենք էլ որոշման համաձայն իրականացրեցինք ԵԶԲ-ի հետ բանակցությունները, որպեսզի արագացնենք ֆինանասավորման տրամադրումը»,- ասաց Կ.Բաղդասարյանը՝ նշելով, որ ներդրումները դադարեցվել են, ծրագրի իրականացումն էլ հետաձգվել։
Խոսելով ընկերության հնարավոր սնանկացման մասին՝ փոխտնօրենը նշեց, որ նման վտանգ կա։ «Ցանկացած ընկերություն էլ կարող է սնանկացման վտանգի առաջ կանգնել, բայց այդ ամենը եթե քաղաքակիրթ ձևով է արվում, այսինքն երբ կառույցի ղեկավարը գործի գլխին է, ամեն հարց էլ կարելի է լուծել, բայց երբ ձերբակալում են՝ ընկերությունը գնում է կործանման»,- ասաց նա:
Որքանով է հավանական, որ կսառեցվեն նաեւ այլ կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսնական հոսքերը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց. ‹‹Արտասահմանյան ֆինանսական հաստատություններն իրենց հայեցողությամբ կարող են նման նախաձեռնություններ անել: Երբ այս պրոցեսը սկսեց, գործնթացը հետ բերել այլևս հնարավոր չի լինելու: Եվ այդ վտանգը այսօր կա առավել քան երբևէ: Այն նույնիսկ անխուսափելի է››։
Նման պայմաններում արդյոք մթերումներ կիրականացվեն՝ հարցի ի պատասխան ընկերության փոխտնօրենն արձագանքեց. «Մենք ասում ենք ընկերությունը կործանվում է, մարդիկ ասում են ծիրան չեք մթերում, մենք հիմա պայմանագրեր ենք ստորագրել, որ այս տարի 10.000 տոննա ծիրան պետք է արտահանենք: Եթե ընկերությունը կործանված է, աշխատատեղերը փակվեն, ոնց ենք դա անելու»:
Արդյոք գյուղնախարարության խոստացած օգնությունը չի կարող նպաստել, որ ‹‹Սպայկա›› ընկերությունը կարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ գյուղատնտեսության նախարարությունը գումար տրամադրող չէ: «Նախարարությունը գումարը տրամադրում է ինչ-որ բանկերի, ծրագրերի միջոցով: Բանկերն են գումար տրամադրողը: Եթե ընկերությունը կանգնած է կոլապսի առաջ, ո՞ր բանկը, ընկերությանը միջոցներ կտրամադրի:
Միայն ցանկություններ հայտնելով չէ, մարդիկ պետք է մեխանիզմները բացահայտեն››,-ասաց նա:
Բաղդասարյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց գործընկերները, աշխարհի հեղինակավոր բանկերը հանգիստ լինեն և վստահեն իրենց: ‹‹ ‹‹Սպայկա››-ն ավելի քան 200մլն դոլարի ներդրում է արել Հայաստանում, և հիմա մարդիկ անհանգստանում են, թե ինչպես կարող է սեփականատերը ձերբակալված մնալ անորոշ վիճակում››,-ասաց Կարեն Բաղդասարյանը: Այս ընթացքում ընկերության կրած վնասների մասին հարցին ի պատասխան՝ փոխտնօրենը նշեց, որ նախնական հաշվարկներով կրած վնասը կազմում է շուրջ 20 մլն դոլար։
Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից