Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է 04/26/2019   17:01  |  Վերլուծություններ

Մինչ Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին զարգացումները մեզ վաղուց հայտնի՝ տունտունիկ մանկական խաղը հայ-ադրբեջանական դիմակայության ասպարեզ տեղափոխվելու տպավորություն են ստեղծում, ողջ աշխարհը հայտնվում է մի նոր ու անտեսանելի պատերազմի մեջ։

Սկսած Նոր Զելանդիայից, ուր «պատահաբար» մահմեդականներ են գնդակահարվում, կամ Շիրի-Լանկայից, ուր նույնպես պատահաբար քրիստովյաններ են ահաբեկչության ենթարկվում   մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ու Երուսաղեմի Տաճարի լեռը, ողջ աշխարհում քաղաքակրթությունների պատերազմ հրահրող մի անտեսանելի ձեռք է գործում։ Հայաստանում առայժմ ոչ բոլորն են զգում նրա ապակայունացնող ազդեցությունը, քանզի միջնորդները մեզ շարունակում են ներքաշել շատ փոքր ու խիստ պրոզայիկ ներկայացման մեջ։ Մեր շուրջն այսօր Ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների Երկխոսության  վերածելու սցենարն է բեմականացվում։

Միջնորդները, փոքրիկ երեխաների վիճակում հայտնված, հակամարտ կողմերին սովորեցնում են քաղաքակիրթ վարքի նորմերը, որպեսզի շարունակեն որոշակի դերակատարություն ստանձնել տարածաշրջանային ներկայացման մեջ։ Ով է դրան պատրաստ, իսկ ով՝ ոչ առանձնապես չի հետաքրքրում նրա ռեժիսորներին։ Նրանք իրար մեջ այնքան լուրջ խնդիրներ ունեն այսօր, որ  առայժմ մեր դիմակայության բորբոքման կարիքը չունեն։ Ուստի հակամարտ կողմերին ինչ որ բանով զբաղեցնելու համար նրանք առաջարկում են կազմակերպել մարդասիրական բնույթ ունեցող միջոցառումներ, լիցքաթափել լարվածությունն ու ձերբազատվել փոխադարձ թշնամանքից, որպեսզի երկու ժողովուրդները կարողանան ընդունել հաշտության այն բանաձեւը, որն նրանց են  մատուցելու իրենք՝ միջնորդները։ Եվ այս առումով թվում է, թե ամեն ինչ լավ է. մեր վարչապետն էլ նման առիթից օգտվելով Եվրոպա է տեղափոխում հայկական հեղափոխության մասին ցուցահանդեսը, իսկ Բաքվի բռնապետը նրան ինչ որ չափով նմանվելու համար ստիպված է բանտերից ազատել իր ընդդիմախոսներին։

Սակայն վտանգը, որը ստեղծվել է հայկական կողմի համար  իշխանափոխության արդյունքում, դրանից ամենեւին էլ չի վերանում։ Որովհետեւ փոխվում է ոչ թե կողմերի շահերի ռեալ բովանդակությունը, այլ դրանց հետապնդման արտաքին խաղադաշտը։ Բայց այդ պայթյունավտանգ միջավայրի լիցքաթափումը նույնպես ժամանակավոր բնույթ ունի, քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դեմքի հստակեցումը նոր է միայն սկսվում։ Եվ սկսվում է այնտեղից, որտեղից նա աղճատվել էր անցած դարի 20-ական թվականներին։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին մենք գործ ունեինք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետխորհրդային բնորդի հետ, ապա այսօր աստիճանաբար, բայց հետեւողական կերպով նրա մեջ է ներքաշվում ժամանակին իր զինվորների սվիններով Ադրբեջան պետությունը ստեղծած Թուրքիան։

Վերջին մեկ տարում մի քանի անգամ ավելացել են թուրքական պաշտոնյաների հայտարարություններն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին, որոնցում Ղարաբաղի հարցն օգտագործվում է սոսկ որպես հարմար պատրվակ։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ էր նորանկախ Ռուսաստանին՝ Թուրքիային տարածաշրջանից մեկուսացնելու համար, ապա այժմ դա անհրաժեշտ է Թուրքիային՝ տարածաշրջան վերադառնալու համար։ Ուստի նրանում Արեւմուտքի ակտիվացումը Թուրքիայում  գնահատում են որպես լուրջ շանս, որտեղ իրական խնդիրը ուժերի ապագա հարաբերակցության ձեւավորումն է։ Իսկ այդ առումով այն ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում, Հյուսիսային Կովկասում ու Հյուսիսային Իրանում, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան դիմակայության փաստորեն ողջ արտաքին շառավիղի երկայնքով, առայժմ Թուրքիայի օգտին է։

Վրաստանում վրաց էթնոսի դանդաղ մահվան գործնթացը փոխակերպվել է այնպիսի ժողովրդագրական աղետի, երբ բնական աճի ներազգային ռեսուրսները լիովին սպառվել են, իսկ ներպետական ռեսուրսներից մնացել են միայն Ջավախքի հայերը, որոնց վրացերեն սովորեցնելու խնդիրը լուծվում է  երկրի նախագահի մակարդակով։ Ուստի կես միլիոնի սահմանը վաղուց հատած Վրաստանի ադրբեջանական համայնքը բավարար է՝ ժամանակի միջին տեւողության ծիրում այդ երկիրը ներքնապես նվաճելու համար՝ չխոսելով արդեն մյուս իսլամական տարրերի ու բուն թուրքերի ներկայության ամրապնդման մասին։

Հյուսիսայիւն Կովկասում  ներկայումս համատարած իսլամացումը դուրս է եկել Չեչնիայի ու Դաղստանի սահմաններից ու տեղափոխվել Ստավրոպոլի երկրամաս, որում վերջին տասնամյակներում հաստատված հայերին կամ հույներին այժմ ոչ թե խեթ աչքով են նայում, այլ ուղղակի խնդրում են մնալ՝ իսլամացող զանգվածի հակակշիռը պահպանելու համար։

Հյուսիսային Իրանում պանթյուրքիստական շարժումներն ու հոսանքներն այնքան են ուժեղացել, որ արդեն համարձակություն են դրսեւորում հակադրվելու այդ երկրի համար սրբություն սրբոց հանդիսացող ընկեր Այաթոլլայի  կողմից թելադրվող արտաքին քաղաքականության ուղեգծին՝ ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի այցի օրերին։

Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում արդեն կոնկրետ քայլերի դիմող արեւմտյան քաղաքականության երկու վեկտորների օրեցօր ավելի ու ավելի հստակացող տարանջատման պայմաններում։ Դրանցից առաջինը՝ Եվրամիության միջոցով եւ ուղղակիորեն գործող գերմանաֆրանսիական  ինտեգրացիոն վեկտորն է, իսկ երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի միջոցով իրականացվող՝  տարածաշրջանի ապակայունացման միտումը։ Առաջինը ձգտում է տնտեսապես ու մշակութապես  յուրացնել տարածաշրջանը, իսկ երկրորդը՝ ապակայունացնել այն՝ Ռուսաստանի, Իրանի դեմ խրամատավորվելու համար։ Ուստի Մերձավոր Արեւելքից սկիզբ է առել ահաբեկչական խմբավորումների գործուղումը  դեպի մեր տարածաշրջան, որը ներկայումս իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի քողարկված աջակցությամբ, ինչը ռազմավարական առումով չի հակասում երկրորդ վեկտորի հետապնդած նպատակներին։

Սա ցույց է տալիս, որ մինչ ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկվում է ժամանակավորապես կառուցողականություն խաղալ մեկը՝ մյուսի հետ, նրանք աննկատ կերպով ներքաշվում են տարածաշրջանի շուրջը ծավալվող՝ քաղաքակրթությունների պատերազմի մեջ։ Արդեն Հայաստանում լուրեր են շրջում իսլամիստ ահաբեկիչների գաղտնի թափանցումների մասին։ Առայժմ այդ լուրերը պաշտոնական հաստատում չեն ստացել, բայց այն փաստը, որ Թուրքիայի հետ մեր սահմանին նորանոր կասկածելի հյուրեր  են ձերբակալվում ռուս սահմանապահների կողմից, վկայում է այն մասին, որ ծուխն առանց կրակի չի լինում։

Ուստի ողջ խնդիրը նրանում է, թե որքան է տեւելու այս բանակցային տունտունիկը, կամ՝ անտեսանելի պատերազմի լյուստրացիայի ձգձգումը։ Դատելով ամենից՝ մենք պետք է կարողանանք առանց ուշացնելու անհրաժեշտ չափով նախապատրաստվել մեր շուրջն արդեն  ընթացող քաղաքակրթությունների պատերազմին։ Դրա համար չի կարելի ժամանակից շուտ լարել մեր հասարակության ուշադրությունը, բայց չի կարելի նաեւ բթացնել այն։ Խաղաղության պայմաններում ծավալվող անտեսանելի պատերազմն առաջ է բերել լուրջ ու հիմնավոր նախապատրաստության սուր պահանջը։ Մինչդեռ անցած մեկ տարում երկիրը հայտնվել է լուրջ ու հիմնավոր ցնցումների մեջ, որոնք անընդհատ շեղում են նրա ուշադրությունը։

Նման պայմաններում,  երբ այդ ցնցումները հրահրող հիմնական ուժը գործող իշխանությունն է, կայունացման ու համախմբման միտումների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Խնդիրը նրանից դուրս գտնվող համախմբման ու կայունացման առանցքի ձեւավորման մեջ է։ Մինչդեռ իշխանությունից նոր հեռացված ուժերը պատրաստ չեն դրան, քանի որ իրենց մտքով ու սպասումներով դեռ անցյալում են, իսկ նորերի ձեւավորման համար ժամանակ է պահանջվում։

 

 Սարգիս Սահակյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]