ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շղթան մի օր բացվում է 04/26/2019 12:44 | Մեկնաբանություն
Մարտի 1-ի գործը քաղաքակա՞ն, թե իրավական գործընթաց է: Այս հարցի վերաբերյալ տարբեր կողմեր ունեն տարբեր տեսակետներ։ Մի բան պարզ է՝ քննությունը և դատավարությունը պետք է հարցերի տեղիք չտան։
Այսօր, երբ գործը թևակոխում է դատական քննության փուլ, հասարակությունը հնարավորություն կունենա ստանալ այդ հարցի պատասխանը:
Օրեր առաջ՝ Նիկոլ Փաշինյանը, այն հարցին, թե երկրորդ նախագահի դեմ սկսածը իրավական գործընթաց է, պատասխանել էր. «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»:
Նախ. նման պատասխանի համար ընտրված էր, թերևս ամենահարմար պահը։Դատավարության ընթացքի վերաբերյալ որևէ երաշխիքներ չկան։ Չիբացառվում, որ հանրային լայն բացված աչքերի ներքո, դատարանը ՀՔԾ-ի և դատախազության «բացահայտոււմները» համարի անհամոզիչ ։ Եվ Ն. Փաշինյանը սա հասկանալով ճիշտ պահին, ճիշտ ձևակերպումով տարանջատվեց քննիչներից ու դատախազներից։
Իրավապահ համակարգում կա տեսակետ, թե Փաշինյանը պահի տակ զգացմունքային բան է ասել։Իմ կարծիքով լրիվ հակառակը. ասվել է սառը, գրագետ և առանց ավելորդ էմոցիաների, ի տարբերություն քննություն իրականացնող պաշտոնյաների տարբեր հարթակներից արված էժան-էմոցիոնալ, առանց համոզիչ իրավական հիմնավորումների հայտարարությունների:
Հայտարարությունների, որոնց լիարժեքության վերաբերյալ նախաքննության գաղտնիության պայմաններում եզրակացություններ անելը հասարակության համար բավականին բարդ էր: Եվ դա էր պատճառը նաև, որ գործը քննողները հալած յուղի պես էին ներկայացնում Սիլվա Համբարձումյանի կասկածելի, իրարամերժ հայտարարությունների, վիկիլիքսի տվյալների, ՍԴ դատավորի կողմից հերքված լուրերի, Սահմանադրական կարգի միֆական տապալման, ինչպես նաև զուտ ենթադրությունների վրա հիմնված քրեական գործերի հարուցումը:
Բայց գիտեք, արդեն նախաքննության փուլն ավարտված է, և եթե հասարակությունը հնարավորություն չուներ հետևություններ անելու այդ հայտարարությունների, ինչպես նաև կալանքի համար բերվող հիմնավորումների արժանահավատ լինելու վերաբերյալ, ապա դատական քննության հրապարակայնությունը հնարավորություն է տալու որոշել որ տեղ է ավարտվում ճշմարտությունը, և որ տեղ սկսվում սուտը: Հնչելու են բազմաթիվ հարցեր և դրանց պետք է տրվեն հիմնավոր պատասխաններ, և դա ամենևին տեսախցիկների առջև արված հայտարությունների նման չի լինելու: Դատաքննությունը ի տարբերություն նախաքննության մեկ դերասանի թատրոն չի լինելու:
Չափազանց կարևոր է, որ գործը քննող դատավորները ևս գիտակցեն, որ լուրջ պատասխանատվություն են ստանձնում, և որ տեմպի տակ ընկնելով որոշումներ կայացնելը կարող է շրջապտույտի նման շրջվել հենց իրենց դեմ:
Վերցրեք Ուկրաինայի ամենաթարմ օրինակը. Զելինսկու հաղթանակից ժամեր անց դատավորները սկսեցին հանդես գալ հայտարարություններով այն մասին, որ որոշ հանրային հնչեղության գործերի քննության ընթացքում նրանց վրա եղել է ճնշում պետական պաշտոնյաների կողմից:
Այս հեռանկարը միշտ պետք է աչքի տակ ունենալ։ Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, ուղղորդել քննությունը, ազդեցության տակ դատավճիռներ կայացնել, և դա մի օր բոլորին հայտնի չդառնա ու մնա անպատիժ։Որոշ ժամանակ հետո ծագելու են հարցեր և բացվելու է ողջ շղթան:
Ի վերջո այս գործերն իրենց իրավական գնահատականը ստանալու են: Եվ եթե մեր դատական համակարգը չգտնի համարձակություն իրականացնել դատաքննություն առանց ուղղորդման, ապա վստահաբար ՄԻԵԴ-ի կողմից տրվելու են անկողմնակալ գնահատականներ:
Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը ամենևին հարցազրույցի ընթացքում պահի տակ արված հայտարարություն չէր, այլ այն հստակ ուղերձ էր, որի պայմաններում ՀՔԾ-ն, դատախազները և դատավորները պետք է գիտակցեն, որ գործընթացի ողջ պատասխանատվությունն իրենց վրա է:
Ուզում եմ հավատալ, որ հայտարարության համար հիմք է հանդիսացել բազմաթիվ գործիչների, այդ թվում նաև իմ կողմից բազմիցս մատնացույց արված իրավական գործընթացների խնդրահարույց լինելու վերաբերյալ հարցերը: Հարցեր, որոնք հուշում են, որ բազմաթիվ որոշումներ իրավական պրոցեսից դուրս են, և որ ուղղորդվող զգացմունքայնությունը հաղթում է իրավական գործընթացներին:
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից