ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին 04/26/2019 21:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենց վճռական գործողություններով մերժեցին քաղաքական համակարգում արատավոր բարքերն ու մշակույթը՝ դրանով նոր իրավիճակ և նոր հնարավորություններ ստեղծելով թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհասփյուռ հայության համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված և տպավորված է Հայաստանում տեղի ունեցածով, որը նոր ու նշանակալի էջ է բացել երկու երկրների հարաբերություններում։
Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ Լիոնի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո, յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ երկու երկրների միջև անցկացվում է Ապակենտրոնացված գործակցության համաժողովը։ Վերջինն անցկացվեց 2016թ-ին՝ Երևանում, հաջորդը կլինի այս տարի՝ Լիոնում։ Այստեղ են այդ համաժողովի աշխատանքների նախապատրաստման նպատակով։
Փոխքաղաքապետը նշել է, որ ցանկանում են վերաիմաստավորել մոտեցումները, նորովի համագործակցել, համաժողովի կարևոր մի հատված հատկացնել տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ուղղություններին։ Նրա խոսքով՝ Ապակենտրոնացված համագործակցության համաժողովը չպետք է սահմանափակվի միայն երկու քաղաքների միջև հանդիպումներով, այլև պետք է առարկայական և շոշափելի ծրագրեր իրականացվեն։
Նախարար Հակոբ Արշակյանն իր աջակցությունն է հայտնել համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ ընդգծելով, որ ապակենտրոնացումն արդիական խնդիր է բոլոր ուղղություններով։ Նախարարը նշել է, որ ժամանակակից քաղաքներում շատ կարևոր է տեխնոլոգիական հագեցվածությունը, «սմարթ սիթի»-ների զարգացման ուղղությունը և պատրաստակամություն է հայտնել տեխնոլոգիական ուղղությամբ աջակցելու Երևանի և Լիոնի միջև սերտ համագործակցությանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մայիսին Փարիզում նախատեսում է մասնակցել «Վիվատեք» էքսպո ցուցահանդեսին՝ դրանով աջակցելով հայկական և ֆրանսիական ընկերությունների համագործակցությանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ընդգծել է Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքների միջև բովանդակային գործակցության կարևորությունը, օրինակ՝ Գյումրին իր տեխնոլոգիական կենտրոնով, Երևանը՝ ինժեներական քաղաքով, ֆրանսիական ընկերությունները՝ ինկուբատոր ձեռնարկություններով:
Ժորժ Կեպենեկյանը Հակոբ Արշակյանին հրավիրել է մասնակցելու Ապակենտրոնացված գործակցության համաժողովին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան