ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է». Արթուր Վանեցյան 04/26/2019 15:11 | Քրեական խրոնիկոն
«Մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է՝ կատարված հարցաքննություններով եւ առերեսումներով»,-այսօր այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով. «Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել. երբ գործը կուղարկվի դատարան, հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, եւ կգնահատի դրանց իսկությունը»։
Անդրադառնալով գործով կալանավորված եւ երեկ ազատ արձակված մեղադրյալ Սամվել Ադյանին՝ Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը եւ հսկող դատախազը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Ադյանի կալանավորումը երկարացնելու միջնորդության մերժման մասին դատարանի որոշումը, իսկ մյուս երկուսի՝ Գ. Խաչատրյանի եւ Տ. Ավետիսյանի ազատ արձակվելու մասով ԱԱԾ տնօրենն ասաց. «Եթե նպատակահարմար են գտել ազատ արձակել, ուրեմն՝ այդպես է։ Եթե մենք թույլ տանք որեւէ խախտում, հավատացած եղեք, որ Դատախազությունը համապատասխան կերպ կարձագանքի»։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ հարուցված քրեական գործն ու Սանասարյանին մեղարդանք առաջադրելը մեծ աղմուկ են ստացել, բայց պետք չէ շարունակ շահարկել թեման. «Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ լիազորությունները՝ անկախ նրանից մեղադրվողը կլինի իմ ազգականը, բարեկամը, զինակիցը թե ընկերը. եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա»։
ԱԱԾ տնօրենը վստահեցնում է՝ եթե նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք եւս կպատժվեն, եւ նրանց պատիժը կլինի ավելի խիստ։
Լրագրողների այն հարցին, թե ինչու է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը քննվում ԱԱԾ-ում, ոչ թե ՀՔԾ-ում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Երբ քրեական գործը հարուցվել է, ոչ թե Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա, իսկ այդ ժամանակ այդ քրեական գործով անցնող անձը ՀՔԾ-ի սուբյեկտ չի հանդիսացել»։
Արթուր Վանեցյանը խնդիր չի տեսնում գործը ՀՔԾ տեղափոխելու մեջ. «Ես կասկած չունեմ, որ մեր քննիչները աշխատում են օրենքի սահմաններում, բայց եթե կան նման կասկածներ, եւ Գլխավոր դատախազը նման որոշում կկայացնի, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա։
ԱԱԾ տնօրենը խոսեց նաեւ արտասահմանում գտնվող ՊՆ նախկին նախարարից եւ ԴԱՀԿ նախկին պետից. «Ես չեմ կարծում, թե ԴԱՀԿ նախկին պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունները, որոնք կարող է սպառնալ ՀՀ անվտանգությանը, իսկ ՊՆ նախարարի մասով, իհհարկե, որոշ խնդիրներ տեսնում եմ, բայց պարոն վարչապետը արդեն մեկնաբանեց այդ ամենը. զինված ուժերը անընդհատ փոխվում են նման արտահոսքից խուսափելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան