ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին 04/26/2019 13:40 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով ներկաներին Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ, ամենաքննարկվող և ամենաառարկայական թեմաներից է: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունն, ի վերջո, եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր, ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Պետք է ասել, որ սա չի վերաբերում միայն ստեղծագործական արվեստի ոլորտին, սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան գաղափարը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` մտավոր սեփականության կարևորությունը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Վարչապետն անդրադարձել է իր այն` բազմիցս հնչեցրած դիտարկմանը, որ իրականության մեջ չի կարող տեղի ունենալ որևէ բան, եթե նախ այդ գործընթացը տեղի չի ունեցել մեր մտքում: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ասել է. «Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում, մեզնից յուրաքանչյուրի մտքում՝ սկսած արվեստից վերջացրած բարձր տեխնոլոգիական ստեղծագործություններով: Գոյություն չունի որևէ բան, որը նախ մարդու մտքում չի ձևավորվում, կառուցվում, ապա նոր իրականություն դառնում: Որևէ ստեղծագործող չի կարող նախ չպլանավորել, թե ինչ է ինքն ուզում ստանալ քարից, կտավի վրա, բեմի վրա: Որևէ ճարտարապետ չի կարող նախ չմտածել, թե ինչ է ինքն ուզում ստանալ իրականում` առանց մտքում այդ կառուցման պրոցեսը սկզբից մինչև վերջ իրականացնելու: Եվ նաև սա է պատճառը, որ ես ինքս բազմիցս ասում եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն, որ մարդու մենք քաջալերենք, ոգեշնչենք ստեղծագործության:
Ընդ որում, ստեղծագործություն ասելով` ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ 21-րդ դարի առանձնահատկությունը հենց դա է, որ ստեղծագործությունն այլևս միայն արվեստը չէ, ստեղծագործություն է ցանկացած բան: Տնտեսական ցանկացած գործունեություն առաջին հերթին ստեղծագործություն է, որովհետև եթե ստեղծագործություն չէ, կարող է հայտնվել փակուղու առաջ: Պետական կառավարումը, ամեն ինչը, ժամանակակից կյանքը նախ և առաջ ստեղծագործություն է: Պատահական չէ, որ 21-րդ դարում ամենահաճախ օգտագործվող տերմիններից մեկը «կրեատիվ» հասկացությունն է, կրեատիվությունը և կրեատիվ մտածողությունը»:
Ընդգծելով Մտավոր սեփականության միջազգային օրվա կարևորությունը` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա: «Ցանկացած գործունեություն միշտ էլ հիմնված է մտավոր սեփականության վրա, գաղափարի վրա, բայց ժամանակակից աշխարհի տնտեսությունը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք բնության մեջ երբեք գոյություն չեն ունեցել և ձևավորվել են բացառապես մարդու մտքի աշխատանքի արդյունքում: Ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, համակարգիչները ոչ թե որևէ տեղ կային, և մարդը գնաց ու հայտնաբերեց, այլ ստեղծվել են մարդու մտքի աշխատանքի արդյունքում:
Երբ մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք նավթ ունե՞նք, թե՞ չունենք, այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք գազ ունե՞նք, թե՞ չունենք, ոսկի ու մոլիբդեն ունե՞նք, թե՞ չունենք: Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, մենք գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մենք մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե՞ չունենք: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է: Որովհետև մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, և մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավական երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, մենք ունենք այդ կամքը, մենք ունենք այդ համարձակությունը: Սա ամենակարևոր գրավականն է, որ հայ ժողովրդի հաղթանակի գործընթացը լինելու է շարունակական, որովհետև հայ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործող է և կրեատիվ է:
Շնորհավորում եմ մեզ Մտավոր սեփականության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ` մտավոր հարստություններ կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հիմնելու և հենելու համար», - նշել է վարչապետ Փաշինյանը:
Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում նախատեսվում են կլոր սեղան -քննարկումներ՝ մտավոր սեփականության կարևորության, դրա միջոցով տնտեսության զարգացման, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, դեսպաններ, ստեղծագործողներ և գիտնականներ տարբեր
ոլորտներից, իրավաբաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ