ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է 04/26/2019 17:01 | Վերլուծություններ
Մինչ Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին զարգացումները մեզ վաղուց հայտնի՝ տունտունիկ մանկական խաղը հայ-ադրբեջանական դիմակայության ասպարեզ տեղափոխվելու տպավորություն են ստեղծում, ողջ աշխարհը հայտնվում է մի նոր ու անտեսանելի պատերազմի մեջ։
Սկսած Նոր Զելանդիայից, ուր «պատահաբար» մահմեդականներ են գնդակահարվում, կամ Շիրի-Լանկայից, ուր նույնպես պատահաբար քրիստովյաններ են ահաբեկչության ենթարկվում մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ու Երուսաղեմի Տաճարի լեռը, ողջ աշխարհում քաղաքակրթությունների պատերազմ հրահրող մի անտեսանելի ձեռք է գործում։ Հայաստանում առայժմ ոչ բոլորն են զգում նրա ապակայունացնող ազդեցությունը, քանզի միջնորդները մեզ շարունակում են ներքաշել շատ փոքր ու խիստ պրոզայիկ ներկայացման մեջ։ Մեր շուրջն այսօր Ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների Երկխոսության վերածելու սցենարն է բեմականացվում։
Միջնորդները, փոքրիկ երեխաների վիճակում հայտնված, հակամարտ կողմերին սովորեցնում են քաղաքակիրթ վարքի նորմերը, որպեսզի շարունակեն որոշակի դերակատարություն ստանձնել տարածաշրջանային ներկայացման մեջ։ Ով է դրան պատրաստ, իսկ ով՝ ոչ առանձնապես չի հետաքրքրում նրա ռեժիսորներին։ Նրանք իրար մեջ այնքան լուրջ խնդիրներ ունեն այսօր, որ առայժմ մեր դիմակայության բորբոքման կարիքը չունեն։ Ուստի հակամարտ կողմերին ինչ որ բանով զբաղեցնելու համար նրանք առաջարկում են կազմակերպել մարդասիրական բնույթ ունեցող միջոցառումներ, լիցքաթափել լարվածությունն ու ձերբազատվել փոխադարձ թշնամանքից, որպեսզի երկու ժողովուրդները կարողանան ընդունել հաշտության այն բանաձեւը, որն նրանց են մատուցելու իրենք՝ միջնորդները։ Եվ այս առումով թվում է, թե ամեն ինչ լավ է. մեր վարչապետն էլ նման առիթից օգտվելով Եվրոպա է տեղափոխում հայկական հեղափոխության մասին ցուցահանդեսը, իսկ Բաքվի բռնապետը նրան ինչ որ չափով նմանվելու համար ստիպված է բանտերից ազատել իր ընդդիմախոսներին։
Սակայն վտանգը, որը ստեղծվել է հայկական կողմի համար իշխանափոխության արդյունքում, դրանից ամենեւին էլ չի վերանում։ Որովհետեւ փոխվում է ոչ թե կողմերի շահերի ռեալ բովանդակությունը, այլ դրանց հետապնդման արտաքին խաղադաշտը։ Բայց այդ պայթյունավտանգ միջավայրի լիցքաթափումը նույնպես ժամանակավոր բնույթ ունի, քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դեմքի հստակեցումը նոր է միայն սկսվում։ Եվ սկսվում է այնտեղից, որտեղից նա աղճատվել էր անցած դարի 20-ական թվականներին։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին մենք գործ ունեինք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետխորհրդային բնորդի հետ, ապա այսօր աստիճանաբար, բայց հետեւողական կերպով նրա մեջ է ներքաշվում ժամանակին իր զինվորների սվիններով Ադրբեջան պետությունը ստեղծած Թուրքիան։
Վերջին մեկ տարում մի քանի անգամ ավելացել են թուրքական պաշտոնյաների հայտարարություններն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին, որոնցում Ղարաբաղի հարցն օգտագործվում է սոսկ որպես հարմար պատրվակ։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ էր նորանկախ Ռուսաստանին՝ Թուրքիային տարածաշրջանից մեկուսացնելու համար, ապա այժմ դա անհրաժեշտ է Թուրքիային՝ տարածաշրջան վերադառնալու համար։ Ուստի նրանում Արեւմուտքի ակտիվացումը Թուրքիայում գնահատում են որպես լուրջ շանս, որտեղ իրական խնդիրը ուժերի ապագա հարաբերակցության ձեւավորումն է։ Իսկ այդ առումով այն ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում, Հյուսիսային Կովկասում ու Հյուսիսային Իրանում, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան դիմակայության փաստորեն ողջ արտաքին շառավիղի երկայնքով, առայժմ Թուրքիայի օգտին է։
Վրաստանում վրաց էթնոսի դանդաղ մահվան գործնթացը փոխակերպվել է այնպիսի ժողովրդագրական աղետի, երբ բնական աճի ներազգային ռեսուրսները լիովին սպառվել են, իսկ ներպետական ռեսուրսներից մնացել են միայն Ջավախքի հայերը, որոնց վրացերեն սովորեցնելու խնդիրը լուծվում է երկրի նախագահի մակարդակով։ Ուստի կես միլիոնի սահմանը վաղուց հատած Վրաստանի ադրբեջանական համայնքը բավարար է՝ ժամանակի միջին տեւողության ծիրում այդ երկիրը ներքնապես նվաճելու համար՝ չխոսելով արդեն մյուս իսլամական տարրերի ու բուն թուրքերի ներկայության ամրապնդման մասին։
Հյուսիսայիւն Կովկասում ներկայումս համատարած իսլամացումը դուրս է եկել Չեչնիայի ու Դաղստանի սահմաններից ու տեղափոխվել Ստավրոպոլի երկրամաս, որում վերջին տասնամյակներում հաստատված հայերին կամ հույներին այժմ ոչ թե խեթ աչքով են նայում, այլ ուղղակի խնդրում են մնալ՝ իսլամացող զանգվածի հակակշիռը պահպանելու համար։
Հյուսիսային Իրանում պանթյուրքիստական շարժումներն ու հոսանքներն այնքան են ուժեղացել, որ արդեն համարձակություն են դրսեւորում հակադրվելու այդ երկրի համար սրբություն սրբոց հանդիսացող ընկեր Այաթոլլայի կողմից թելադրվող արտաքին քաղաքականության ուղեգծին՝ ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի այցի օրերին։
Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում արդեն կոնկրետ քայլերի դիմող արեւմտյան քաղաքականության երկու վեկտորների օրեցօր ավելի ու ավելի հստակացող տարանջատման պայմաններում։ Դրանցից առաջինը՝ Եվրամիության միջոցով եւ ուղղակիորեն գործող գերմանաֆրանսիական ինտեգրացիոն վեկտորն է, իսկ երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի միջոցով իրականացվող՝ տարածաշրջանի ապակայունացման միտումը։ Առաջինը ձգտում է տնտեսապես ու մշակութապես յուրացնել տարածաշրջանը, իսկ երկրորդը՝ ապակայունացնել այն՝ Ռուսաստանի, Իրանի դեմ խրամատավորվելու համար։ Ուստի Մերձավոր Արեւելքից սկիզբ է առել ահաբեկչական խմբավորումների գործուղումը դեպի մեր տարածաշրջան, որը ներկայումս իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի քողարկված աջակցությամբ, ինչը ռազմավարական առումով չի հակասում երկրորդ վեկտորի հետապնդած նպատակներին։
Սա ցույց է տալիս, որ մինչ ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկվում է ժամանակավորապես կառուցողականություն խաղալ մեկը՝ մյուսի հետ, նրանք աննկատ կերպով ներքաշվում են տարածաշրջանի շուրջը ծավալվող՝ քաղաքակրթությունների պատերազմի մեջ։ Արդեն Հայաստանում լուրեր են շրջում իսլամիստ ահաբեկիչների գաղտնի թափանցումների մասին։ Առայժմ այդ լուրերը պաշտոնական հաստատում չեն ստացել, բայց այն փաստը, որ Թուրքիայի հետ մեր սահմանին նորանոր կասկածելի հյուրեր են ձերբակալվում ռուս սահմանապահների կողմից, վկայում է այն մասին, որ ծուխն առանց կրակի չի լինում։
Ուստի ողջ խնդիրը նրանում է, թե որքան է տեւելու այս բանակցային տունտունիկը, կամ՝ անտեսանելի պատերազմի լյուստրացիայի ձգձգումը։ Դատելով ամենից՝ մենք պետք է կարողանանք առանց ուշացնելու անհրաժեշտ չափով նախապատրաստվել մեր շուրջն արդեն ընթացող քաղաքակրթությունների պատերազմին։ Դրա համար չի կարելի ժամանակից շուտ լարել մեր հասարակության ուշադրությունը, բայց չի կարելի նաեւ բթացնել այն։ Խաղաղության պայմաններում ծավալվող անտեսանելի պատերազմն առաջ է բերել լուրջ ու հիմնավոր նախապատրաստության սուր պահանջը։ Մինչդեռ անցած մեկ տարում երկիրը հայտնվել է լուրջ ու հիմնավոր ցնցումների մեջ, որոնք անընդհատ շեղում են նրա ուշադրությունը։
Նման պայմաններում, երբ այդ ցնցումները հրահրող հիմնական ուժը գործող իշխանությունն է, կայունացման ու համախմբման միտումների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Խնդիրը նրանից դուրս գտնվող համախմբման ու կայունացման առանցքի ձեւավորման մեջ է։ Մինչդեռ իշխանությունից նոր հեռացված ուժերը պատրաստ չեն դրան, քանի որ իրենց մտքով ու սպասումներով դեռ անցյալում են, իսկ նորերի ձեւավորման համար ժամանակ է պահանջվում։
Սարգիս Սահակյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոն
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից