Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

«Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին 04/26/2019   13:40  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ, ամենաքննարկվող և ամենաառարկայական թեմաներից է: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունն, ի վերջո, եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր, ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Պետք է ասել, որ սա չի վերաբերում միայն ստեղծագործական արվեստի ոլորտին, սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան գաղափարը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մտավոր սեփականության կարևորությունը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Վարչապետն անդրադարձել է իր այն` բազմիցս հնչեցրած դիտարկմանը, որ իրականության մեջ չի կարող տեղի ունենալ որևէ բան, եթե նախ այդ գործընթացը տեղի չի ունեցել մեր մտքում: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ասել է. «Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում, մեզնից յուրաքանչյուրի մտքում՝ սկսած արվեստից վերջացրած բարձր տեխնոլոգիական ստեղծագործություններով: Գոյություն չունի որևէ բան, որը նախ մարդու մտքում չի ձևավորվում, կառուցվում, ապա նոր իրականություն դառնում: Որևէ ստեղծագործող չի կարող նախ չպլանավորել, թե ինչ է ինքն ուզում ստանալ քարից, կտավի վրա, բեմի վրա: Որևէ ճարտարապետ չի կարող նախ չմտածել, թե ինչ է ինքն ուզում ստանալ իրականում` առանց մտքում այդ կառուցման պրոցեսը սկզբից մինչև վերջ իրականացնելու: Եվ նաև սա է պատճառը, որ ես ինքս բազմիցս ասում եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն, որ մարդու մենք քաջալերենք, ոգեշնչենք ստեղծագործության:

Ընդ որում, ստեղծագործություն ասելով` ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ 21-րդ դարի առանձնահատկությունը հենց դա է, որ ստեղծագործությունն այլևս միայն արվեստը չէ, ստեղծագործություն է ցանկացած բան: Տնտեսական ցանկացած գործունեություն առաջին հերթին ստեղծագործություն է, որովհետև եթե ստեղծագործություն չէ, կարող է հայտնվել փակուղու առաջ: Պետական կառավարումը, ամեն ինչը, ժամանակակից կյանքը նախ և առաջ ստեղծագործություն է: Պատահական չէ, որ 21-րդ դարում ամենահաճախ օգտագործվող տերմիններից մեկը «կրեատիվ» հասկացությունն է, կրեատիվությունը և կրեատիվ մտածողությունը»:

Ընդգծելով Մտավոր սեփականության միջազգային օրվա կարևորությունը` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա: «Ցանկացած գործունեություն միշտ էլ հիմնված է մտավոր սեփականության վրա, գաղափարի վրա, բայց ժամանակակից աշխարհի տնտեսությունը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք բնության մեջ երբեք գոյություն չեն ունեցել և ձևավորվել են բացառապես մարդու մտքի աշխատանքի արդյունքում: Ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, համակարգիչները ոչ թե որևէ տեղ կային, և մարդը գնաց ու հայտնաբերեց, այլ ստեղծվել են մարդու մտքի աշխատանքի արդյունքում:

Երբ մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք նավթ ունե՞նք, թե՞ չունենք, այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք գազ ունե՞նք, թե՞ չունենք, ոսկի ու մոլիբդեն ունե՞նք, թե՞ չունենք: Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, մենք գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մենք մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե՞ չունենք: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է: Որովհետև մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, և մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավական երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, մենք ունենք այդ կամքը, մենք ունենք այդ համարձակությունը: Սա ամենակարևոր գրավականն է, որ հայ ժողովրդի հաղթանակի գործընթացը լինելու է շարունակական, որովհետև հայ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործող է և կրեատիվ է:

Շնորհավորում եմ մեզ Մտավոր սեփականության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ` մտավոր հարստություններ  կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հիմնելու և հենելու համար», - նշել է վարչապետ Փաշինյանը:

Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում նախատեսվում են կլոր սեղան -քննարկումներ՝  մտավոր սեփականության կարևորության, դրա միջոցով տնտեսության զարգացման,  ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, դեսպաններ, ստեղծագործողներ և գիտնականներ տարբեր 
ոլորտներից, իրավաբաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 26/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր
11:13 26/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից
10:20 26/04/2019  |  ՄեկնաբանությունՀեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան
09:40 26/04/2019  |  ՄամուլՄեր օրերի «պատմիչները». «Նամյոկ» իշխանություններին՝ թեև «քայլել ենք», բայց «մենակ ենք». «Իրատես»
09:25 26/04/2019  |  ՄամուլՓոփոխություններ՝ դիվկորպուսում. Վարչապետը պահանջել է «անցանկալի» և ոչ «սվոյ» դեսպանների ցուցակը. «Փաստ»
20:30 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱպրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան
19:30 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը ներկա գտնվեց Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը
16:42 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից
12:36 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են Հայաստան այցելած ամերիկահայ աշակերտներին
12:32 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]