ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Տեր-Պետրոսյանը ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի սերունդների գիտակցության մեջ մեխել է թեզեր, որոնք անհեթեթության գագթնակետն են. քաղաքագետը՝ Արցախի հարցի մասին 04/25/2019 18:22 | Քաղաքական
Սահմանների բացում նշանակում է Հայաստանի կործանում, դա մի պատ է, որը մեզ պաշտպանում է: Այս նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Նրա գնահատմամբ՝ սահմանների բացումն անընդունելի է և պետք է հիշել, որ արևմտյան կողմում Սահարայի անապատ կա:
Խոսելով Արցախի հարցի լուծման մասին, քաղաքագետն ասաց. ‹‹Ժամանակն է՝ սթափվենք, հասկանանք՝ ինչ է նշանակում Արցախի հարցը լուծել, իսկ ի՞նչ հարց կա Արցախում, որ լուծենք: Ուզում ենք, որ պարտված թշնամին, ով պարբերաբար հարձակվում է, ճանաչի մեր հաղթանակը և դրա դիմաց ստանա հաղթանակից մի բա՞ն››:
Նրա խոսքով, հարցը լուծված է Հայաստանի համար և ժամանակն է, որ Հայաստանը ունենա տարածքային պահանջներ, քանի որ իրեն հարգող պետությունը պետք է ունենա այդ պահանջը, իսկ Հայաստանը առայժմ իրեն չի հարգում:
‹‹Ենթադրենք Ադրբեջանը ճանաչեց Արցախի անկախությունը, հետո մենք ինչի՞ հույս ունենք, որ ադրբեջանցիների հետ եղբայրություն ենք անելու, աղջիկ ենք տալու, գնալու ենք առևտուր անենք Բաքվի շուկայում, հանգստանալու ենք Կասպից ծովի ափին, իրենք են գալու ներդրումներ անելու, ի՞նչ ենք ակնկալում: Լավ այդ աստիճանի հիմարության մեջ թաթախված և համոզված կարելի՞ է լինել, ապշեցուցիչ բաներ կան, որ միայն Հայաստանում են անում››,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց՝ վստահ է, որ այս մտածելակերպի հիմնական պատասխանատու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է :
‹‹Այս գաղափարախոսությունը Տեր-Պետրոսյանը վերարտադրել է ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ու սերունդների գիտակցության մեջ մեխել թեզեր, որոնք անհեթեթության գագթնակետն են››,-ասաց քաղաքագետը:
Նա անդրադարձ կատարեց նաև երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այն հայտարարությանը, որում ասվում է՝ Հայաստանը առանց նախապայմանների պատրաստ է Թուրքիայի հետ բանակցությունների:
‹‹Իսկ ինչու՞ առանց նախապայմանների, բա արժանապատվությունը որտե՞ղ է, դուք կարդու՞մ եք Թուրքիայի նախագահի ‹‹twitter››-ի գրառումները: Լավ, առաջ էինք անարժանապատիվ, բա հիմա է՞լ ենք անարժանապատիվ››,-ասաց Մարտիրոսյանը:
Քաղաքագետը բնորոշմամբ՝ կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ են անում վարչապետն ու պաշտպանության նախարարը, բայց ամենակարևորը արտաքին գործերի նախարարն է, ով «աշխարհի ամենազգուշավոր արտաքին գործերի նախարարն է››։
Նրա խոսքով, վտանգավոր թեզ է դրվում շրջանառության մեջ, ըստ որի պահանջատիրություն պետք չէ ունենալ, պետք է աշխատել, որպեսզի Հայաստանը հզորանա, մեզ հետ հաշվի նստեն և միայն մեր հզորանալու պարագայում կարող ենք պահանջատեր լինել:
‹‹Նախ մենք դրա ժամանակը չունենք, կա՞ արդյոք մի միամիտ, որ կարծում է՝ ՀՀ-ն կարող է այնքան հզորանալ, որ Թուրքիան Հայաստանի հետ հաշվի նստի: Նման բան անհնար է անգամ 200 տարի հետո, եթե Թուրքիան ինքը չփլուզվի››,-ասաց Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ