Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/25/2019   12:39  |  Հարցազրույց

Օրերս ԵՊՀ-ում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նա ունի իր պատկերացումները, բայց քանի որ հարցը լուծողը հայ ժողովուրդն է, ոչ թե վարչապետը կամ կառավարությունը, ապա պիտի ժողովրդի պատկերացումը, տեսակետը  լինի այդ հարցում:  Եվ քանի որ ըստ նրա՝ ,,ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը,, ուստի ինքն այդ հարցի պատասխանը ակնկալում է ստանալ ժողովրդից: Այս համատեքստում նա ըստ էության,  մեղադրում է մեր նախորդ նախագահներին, թե՝ այս հարցի վերաբերյալ ո՛չ պետականորեն ձևակերպված պատասխան ու տեսլական է եղել, ո՛չ էլ հանրային   դիսկուրս, նախընտրական բանավեճ կամ քննարկում  է ծավալվել:

Ըստ այդմ, չի՞ ստացվում, որ մի քանի տասնամյակ շարունակ մենք չենք ունեցել Արցախի հարցի լուծման մեր պետության պատկերացումը, այս համատեքստում խարխափել ենք ու այսօր վարչապետ Փաշինյանը ստիպված է նոր-նոր հարցադրումներ է անել և  պատասխաննե՞ր ակնկալել… Ի վերջո, այս հայտարարությունները ստվեր չե՞ն գցում արդյոք  արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստում մեր ունեցած ձեռքբերումների վրա: Արդյոք հենց այդ  հաղթանակները չէին հայության կողմից իր տեսլականի միասնական արտահայտությունը: Այս  հարցերի,   ընդհանրապես,  Արցախի հարցի լուծման ներկա փուլի վերաբերյալ ենք զրուցել «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի հետ:
 

- Հենց սկզբից ասեմ, որ առաջին նախագահի դիրքորոշումն այդ հարցի շուրջ շատ հստակ է եղել: Նա միշտ, ընդ որում, եթե չեմ սխալվում նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես բարձրաձայնել է իր դիրքորոշումը, այլ հարց, որ այն կարող ենք մենք կիսել կամ չկիսել: Ի դեպ, հենց ինքը՝ Փաշինյանը պաշտպանել է Լևոն Տեր- Պետրոսյանի դիրքորոշումը: Եթե անդրադառնա իր լրագրողական կենսագրությանը, կտեսնի, որ գոնե առաջին փուլում, մինչև ՀԱԿ-ից կամ Լևոն Տեր-Պետրոսյանից բաժանվելը նա ամբողջությամբ պաշտպանել է նրա դիրքորոշումը:

- Մեկ այլ փաստագրում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր պաշտոնավարման առաջին օրերին անդրադառնալով Արցախի հիմնահարցին,  հայտարարում էր, որ չի կարող իրեն վերագրել Արցախի անունից բանակցելու իրավունք, քանի որ բանակցությունների ժամանակ Արցախի անունից հանդես գալու ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ բարոյական հիմնավորում չունի: Արդյոք նրա այս միտքը և ԵՊՀ-ում նրա հնչեցրած տեսակետները միմյանց փոխլրացնող չե՞ն: Ըստ Ձեզ, ի՞նչ են դրանք ցուցանում:

- Տեսեք,   դեռ 2018-ի մայիսի 8-ին  հանդիպելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, նա միանգամից խոսեց այն մասին, թե ինքը մանդատ չունի, ինչը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում, որը գնալով նա ավելի զարգացրեց՝ մի դեպքում շրջուն շարադասությամբ, մեկ այլ դեպքում՝ ինչ-որ նոր միտք ավելացնելով: Իսկ ԵՊՀ-ում կայացած վերջին հանդիպման ընթացքում, անկեղծ ասած՝ ինձ համար շատ  զարմանալի մտքեր  արտահայտեց: Առանձին դեպքերում նա  ասում է ժողովուրդն է ինձ մանդատ է տվել և գործուղել կառավարություն՝ այդ համատեքստում լուծելով հարցեր: Օրինակ,  կառավարության  կառուցվածքը այդ մանդատով փոխեց: Բան չունեմ ասելու, ժողովուրդն իրեն վստահության մեծ քվե է տվել, ասելով՝ ահա  մեր վստահության քվեն տալիս ենք քեզ, վերցրու այն և  իրականացրու քո հայեցակարգը: Եվ բազմաթիվ հարցերի վերաբերյալ հենց ժողովրդին էլ վկայակոչում է նա: Միայն՝ ոչ  Արցախի հարցում: Այս դեպքում  նա ասում է, չէ, ժողովուրդն ինձ այդ քվեն չի տվել: Այսինքն,  ստացվում է, որ նա  երկակի ստանդարտներով է առաջնորդվում: Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի ազգովի- ժողովրդով քննարկենք ու տեսակետ  ձևավորենք Արցախի հարցում :  Ի՞նչ ձևաչափով պիտի քննարկենք՝ դարձյալ ոչ մի  կերպ չեմ պատկերացնում: Եվ ամենակարևորը՝ սա շատ նուրբ հարց է ու եթե ժողովրդական  քննարկման դրվի, տաքսիստների, շուկաների ու  խանութների վաճառողների մակարդակով, վախենամ՝  այնքան տարբեր կարող են լինել տեսակետները, որ ծիծաղատեղ կարող ենք դառնալ նաև դրսում:

-Ի վերջո, որ ժողովրդից ստացված արձագանքներով ինչպե՞ս պիտի լուծվի,  գործընթացներին որպես կանոն մարդկանց շատ նեղ շրջանակ է ներգրավված եղել:

-Եվ դա ճիշտ է, ընդհանրապես, արտաքին քաղաքականությունն անդրկուլիսյան ոլորտ է: Առավել ևս, Արցախի հարցը, որի վերաբերյալ իրազեկ մարդիկ մատների վրա հաշվելի են:

 Ըստ էության այն, ինչ նա ասել է Արցախի հակամարտության հետ կապված, ինձ համար զարմանալի է: Նուրբ հարց է, բարդ, պիտի շատ զգույշ մոտենալ, ցանկացած ձևակերպումը յուրաքանչյուրը յուրովի կարող է հասկանալ: Ի դեպ, վերջին՝  համալսարանականների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանի  հայտնած մտքերը  վտանգավորության տեսանկյունից գլուխգործոց կարելի է համարել:  Հասկանում եմ՝ ինչ-որ տեղ ուզում է խուսափել պատասխանատվությունից, բայց մեկ է՝ չի կարող, ի վերջո, բարձր քվեով ինքն այսօր ղեկավարում է Հայաստանը: Իր հայտնած մտքերի անմիջական պատասխանը պիտի լինի հետևյալը՝ նախ ինքդ  ներկայացրու քո տեսլականը: Ընդհանրապես, այս հարցում ժողովրդին ներքաշելու Փաշինյանի  ցանկությունը քաղաքականության հետ որևէ կապ չունի: Թերևս,  նա ժողովրդական  դիվանագիտության մասին է խոսում: Բայց դարձյալ չեմ պատկերացնում, թե մեկը կարող է լուրջ ընդունել իր ասածը: Պատահական չէ, որ սոցցանցերում արդեն հումորի են վերածել: Կարծում եմ՝ միայն հումորով պիտի ընդունել՝ այդ կերպ շեղելով վտանգի միտքն անգամ:

-Ըստ Ձեզ, ինչու իրեն Արցախի հարցի տեր չի զգում Փաշինյանը, մեծ լիազորություններով օժտված, լեգիտիմ… Քաղաքագիտական որոշ շրջանակներ էլ  հաճախ են կրկնում, թե նրա լեգիտիմությունը արտաքին  քաղաքական հարաբերություններում շատ փակ դռներ կարող է բացել, բացում է…Արդ, պատասխանատվությունից ինչո՞ւ պիտի նա խուսափի:

-Իհարկե, փաստ է, որ մեծ քվենրով է եկել իշխանության, բայց միևնույն ժամանակ՝ առանց օրակարգի  և այդ խուսափողականության հիմքերի հիմքը պիտի այդտեղ տեսնել: Հեղափոխական էյֆորիայի տակ կատարված իշխանափոխությունն  օրակարգ չունի, ինչն ինքն էլ  իր հարցազրույցներում, անուղղակի մատնում է՝ հաստատելով, թե առանց օրակարգի է եկել և ուզում է հիմա օրակարգ ձևավորել: Միայն թե՝ այն ձևավորելու ճանապարհային քարտեզը ոչ միայն անլուրջ է, այլև՝ հումորային է, այդպես օրակարգ չեն ձևավորում: Իսկ եթե քաղաքագիտական տեսանկյունից նայենք, եթե եկել ես իշխանության  մեծ տոկոսներով, չկեղծված ընտրություններով, ապա արդեն իսկ ժողովուրդը քեզ տվել է լայն լիազորություններ, որ քո օրակարգն իրացնես: Այդ տարրական քաղաքագիտական ճշմարտությունը պիտի նա իմանա:  Եվ եթե ինքը փորձում է ասել՝ ժողովուրդ, մինչև հիմա անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել Արցախի հարցի շուրջ հստակ տեսլական, ինձ մնում է ասել՝ չգիտեմ՝ ինչ տրամադրություն է ունեցել նման մտքեր հայտնելիս:  Այս նրա խոսքից  մեկ բան կառանձնացնեի՝ ինքը մեկ անգամ ևս հայտարարում է՝ ես իշխանության եմ եկել առանց օրակարգի, հընթացս ուզում եմ օրակարգ ձևակերպել և այդ ճանապարհային քարտեզը հակաքաղաքագիտական է:

-Արդեն իսկ բազմաթիվ դեպքեր ունեցանք, երբ Փաշինյան-Ալիև տարբեր ձևաչափի և կամ՝ մոսկովյան՝ Մնացականյան-Լավրով-Մամեդյարով՝ արտգործնախարարների մակարդակով կայացած  հանդիպման մանրամասները   մենք իմանում ենք ոչ թե մեր երկրի վարչապետից կամ՝ արտաքին գերատեսչության ղեկավարից, այլ՝ հակառակ կողմից կամ կողմերից:  

- Իսկապես, արդեն կանոն է դարձել, մինչ մերոնք  գալիս և փոխանցում է հանրությանը, թե ուղղակի զրուցել են, անցյալից են խոսել, կամ՝ նոր բան չի գրանցվել հանդիպման ընթացքում, մեկ էլ տեսնում ենք, որ Ադրբեջանն իր ժողովրդին հստակ օրակարգ  փոխանցեց, կամ, ասենք՝ ՌԴ, այլ ոչ թե՝ Հայաստանի արտգործնախարարից    ենք իմանում հանդիպման մանրամասները: 

Ալիևի հետ իր առաջին հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը գնաց առանց օրակարգի, այդպես էլ հայտարարեց՝ թե մեկնում է առանց օրակարգի: Իսկ լինու՞մ է այդպիսի հանդիպում ընդհանրապես: Ըստ իս՝  կարելի է ասել՝ գնում եմ հանդիպման առանց օրակարգի, դա էլ է օրակարգ: Բայց արդյո՞ք պիտի գնալ հանդիպման առանց օրակարգի: Զուգահեռաբար,   հակառակ կողմը և՛ մինչև հանդիպումը, և՛ հանդիպման ժամանակ ու հետո էլ հայտարարել է, որ  գնում են, գնացել են հստակ օրակարգով: Եվ Ալիևը, և Մամեդյարովը,  և այդպես  էլ փոխանցել են իրենց լրատվամիջոցները… Իսկ այդ օրակարգը հստակ էր՝ բացառել  Արցախի՝ բանակցային ձևաչափի մաս կազմելը:

 Ի հավելումն,  նրանք հայտարարում են, թե՝ գնում են այն օրակարգով, որ Հայաստանի  վարչապետը նոր մարդ է այս գործընթացում, ինքը որոշակի  ժամանակ է ուզել,  որ ադապտացվի, կամ տեղեկանա բանակցային գործընթացի ողջ պատմությանը, բայց իրենց  օրակարգը մնում է նույնը՝ պետք է որոշակիորեն լայն ինքնուրույնության կարգավիճակ տալ Արցախին՝ Ադրբեջանի կազմում, այսինքն, Ադրբեջանի  օրակարգը շատ հստակ է:

Վերադարձին, Փաշինայնն ուղղակի հայտարարեց, թե ընդամենը գնացել- զրուցել են անցյալի մասին, մինչդեռ ցավով եմ ասում,   ադրբեջանական կամ ռուսական մամուլից մենք իմացանք մանրամասներ, այսինքն  նրանք պարզ ասացին՝ մենք մեր օրակարգը շոշափել ենք: Ցավալի է, բայց փաստ,  որ մենք ստիպված ենք բանակցային գործընթացի վերաբերյալ  տեղեկանալ ոչ թե հայկական, այլ՝ ադրբեջանական ու ռուսական  աղբյուրներից:

Ի վերջո, որքան էլ անդրկուլիսյան ոլորտ է, այնուամենայնիվ,  որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում կողմերն այն համատեքստում,  թե ինչ պետք է փոխանցեն ժողովրդին: Ադրբեջանական  կողմն իր ժողովրդին միշտ փոխանցում է, իսկ մենք ոչինչ  չենք իմանում: Ժողովրդին գործընթացների, տրամադրությունների վերաբերյալ որևէ ինֆորմացիա  չտալով հանդերձ՝ այսօր Փաշինյանը փորձում է  մեծ պատասխանատվություն է դնել նրա վրա:  Լինելով շատ   ուշադիր  Արցախի հետ կապված նրա արտահայտությունների հանդեպ, բարեկամաբար   պետք է խորհուրդ տամ իրեն՝ շատ խորամուխ լինել գործընթացներին,  նոր միայն խոսել:

Տեսեք, առաջին անգամ  2018թ. մայիսին  երբ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը  հակամարտող կողմ է, ես զարմացա, քանզի 20 տարվա մեր պատմության մեջ ոչ արտգործնախարարների, ոչ էլ՝ դեսպանների մակարդակով անգամ նման ձևակերպում չէր եղել: Հակառակը, միշտ Ադրբեջանն է ասել, թե հակամարտությունն ունի երկու կողմ՝ Ադրբեջան և Հայաստան: Ճիշտ է՝ միջազգային  կառույցներն ասել են, բայց Հայաստանի Հանրապետության  կողմից որևէ մեկը չի ասել: 

Իսկ եթե մենք ամրագրում ենք, որ հակամարտությունն ունի երկու կողմ, այս դեպքում այն փոխում է իր բովանդակությունը: Այդ դեպքում գործ ենք ունենում Ադրբեջանի հանդեպ հողային պահանջի հետ: Սա իրենք միշտ են ասել: Իսկ  ինքն օգտագործեց սա: Ցավում եմ, որ խորհուրդներ ընդունող տեսակ չէ: Արցախի հետ կապված ցանկացած էպիզոդի մեջ անգամ, ինքը միշտ կոպիտ սխալներ է թույլ տվել:

 Երբ կարդացի վերջին, 2019 թ մարտի 29-ին    համանախագահների և ԱԳ նախագահների մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման հայտարարությունը, որն ըստ էության,  առաջին բանակցային հանդիպումն էր և որով շատերն էին ոգևորված, ես տարակուսանքի մեջ ընկա, քանի որ երկու կարևոր բան կար, որոնք պիտի ներառված լինեին, սակայն, չկային:

Նախ, որ  որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում նույն մայիս-հունիսին տեղի ունեցան կողմերի երկկողմ հանդիպումներ, իհարկե՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, որտեղ օգտագործելով պատերազմի և Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, չասեմ շատ արմատական հաջողություն, բայց մեր դիվանագիտությունը որոշակի դիվիդենտներ շահեց: Մասնավորաբար,  հարց բարձրացվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հրադադարի գոտում վերահսկման մեխանիզմներ կարողանան իրականացնել, որպեսզի տեսնեն՝ ով ինչ շարժ է կատարում:  Սա  դիվանագիտական հաջողությունն էր ինչ-որ տեղ, որը շեշտվեց և՛ Վիենայում, և՛ Սանկտ Պետերբուրգում և՛ Ժնևում: Ես զարմացա,  որ այդ պայմանավորվածությունն ընդհանրապես այդտեղ տեղ չէր գտել, միայն 2018 թվականի սեպտեմբերին Դուշամբեում կայացած  հանդիպումից էր խոսք գնում:

Չգիտեմ, իսկապես չե՞ն գիտակցել, որ դա պետք է ֆիքսվի, թե՞ քննարկել են, բայց Ադրբեջանը դեմ է եղել: Եթե դեմ եղած լինի, նշանակում  է, մերոնք լավ չեն աշխատել, որովհետև եռանախագահության միջնորդությամբ և ներկայությամբ հստակ պայմանավորվածություն էր  ձեռք  բերվել: Եվ ոչ վաղ անցյալում: Իսկ եթե մոռացել են,  նշանակում է՝ շատ վտանգավոր է: Եթե կարող են նման կարևոր  փաստը մոռանալ, ուրեմն, իսկապես վտանգավոր է: Այնպես որ, մտահոգությունները շատ են այդ առումով: Պիտի քո առաջնահերթությունները կարողանաս ֆիքսել տվյա՛լ պահին, եթե անպատրաստ և անօրակարգ ես գնում:

-Ի դեպ, ես շարունակ մտածում եմ՝ վերջին մեկ տարում հայկական կողմի՝  մի տեսակ շեշտադրված՝ խաղաղասիրական թեմաներն ու  ելույթները /մենք խաղաղ ենք մեր լեռների պես՝ միշտ/ որքանո՞վ են  արձագանք գտնում ադրբեջանական կողմում: Ինչ-որ չեմ տեսել փոխադարձություն այդ բնագծում:

-2000-ականների սկզբներին էլ,   երբ դիվանագիտական աշխատանքի մեջ էի, հումանիտարիզացիայի, խաղաղության թեմայով մի քանի  փորձեր, հիշում եմ, դեսպանների մակարդակով եղան:  Մերոնք էստեղից գնացին, նրանք եկան,  դա պաուզա է, որը կողմերին հնարավորություն է տալիս պատրաստվելու ավելի կարևոր գործընթացի:

Ինչ խոսք, Բրյուսելում հայտարարել, թե մենք խաղաղության օրակարգ ենք առաջարկում, գեղեցիկ է, համամարդկային , բայց խնդիրն այն է, որ  մենք գիտենք ով է մեր հակառակորդը : Մի հասարակություն, որն ուրախանում է երբ զոհված տղայի գլուխը կտրում գյուղեգյուղ ման են տալիս, ողջունում,  ծափ են տալիս, երգում, պարում, նման արարքի համար էլ՝  հերոսի կոչում ստանում, որքանո՞վ է պատրաստ ընկալել խաղաղության օրակարգը:

Ադրբեջանն այսօր  մանրամասն պատրաստվում է պատերազմի, իրենք Դուշամբեից հետո չեն կրակել, ինչը լավ է, այդ ընթացքում էլ՝  Փաշինյանն, ըստ պայմանավորվածության, արցախյան հարցի նախորդ շրջանում եղած  գործընթացին է ծանոթանում, ինտեգրվում պրոցեսին, բայց երբ այդ՝ փոխպայմանավորվածության  փուլն անցնի, այդժամ կքննարկենք խաղաղության, չկրակելու հարցը:

Չկրակելու փաստը կարելի է որակել  հաջողություն, եթե ժամկետն ավարտվի պայմանավորվածությունների և արդեն բանակցային գործընթացը հստակ օրակարգով ընթանա:  Եթե արդյունքում մենք ունենանք հարցի լուծում, որը կբավարարի մեզ և կրակոցներ չեն լինի, իսկապես բոլորս Նիկոլ Փաշինյանին  հոտընկայս կծափահարենք: Որովհտև շատ հստակ է, թե ինչ է ուզում Ադրբեջանը և ինչ ակնկալիք ունի Փաշինյանից: Ինչ-որ մի պահից հետո նոր կերևա չկրակելու պայմանավորվածությունը ժամկետային էր, թե՞ իսկապես Փաշինյանն այնքան հմուտ դիվանագետ է և այնքան ճիշտ է ընկալում իրավիճակը, որ վաղը- մյուս օրը սահմանին արդեն կրակոց չի լինի ու մենք կունենանք Արցախի հարցի լուծում , որ կբավարարի մեր ողջ ժողովրդին:

 

շարունակելի

Հարցազրույցը՝ Անահիտ Եսայանի

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:01 26/03/2019  |  ՔաղաքականԻշխանությունն իրեն շրջապատել է դավադրությունների տեսությամբ մթնոլորտը թուլացնող փորձառու նախկիններով. Ռուբեն Հակոբյան
09:30 11/03/2016  |  ՄամուլՌուբեն Հակոբյանին չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ՝ նաև նախընտրական ցուցակներում. «Իրատես de facto»
11:09 18/09/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգություն»-ում Ռուբեն Հակոբյանի հեռանալու մասին մամուլից են տեղեկացել
23:38 17/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌուբեն Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորություններից
09:02 16/09/2015  |  Մամուլ Ռուբեն Հակոբյանը` ՀՅԴ-ու՞մ. «Ժամանակ»
11:34 13/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Քառյակը երկնել է այն, ինչ կարող էր
10:20 06/02/2014  |  ՄամուլՓաստաբան Ռուբեն Հակոբյան. Մարդն իր կյանքն այդպես է տնօրինում. զբաղվում է մարմնավաճառությամբ
18:12 03/10/2013  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

Արխիվ

[]