ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Քարամյանը չբացառեց, որ հնարավոր է՝ ինքը ժամանակավորապես փոխարինի Սանասարյանին 04/25/2019 16:06 | ԼՐԱՀՈՍ
«ՊՎԾ պետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար դեռեւս ես չեմ, վարչապետը նման որոշում չի կայացրել»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Սանասարյանի տեղակալ Արգիշտի Քարամյանը՝ միաժամանակ չբացառելով, որ հնարավոր է՝ ինքը ժամանակավորապես փոխարինի Սանասարյանին. «Վարչապետն ինչպես որոշի, այդպես էլ կլինի, ես դա չեմ բացառում»,-ասել է նա։
Անդրադառնալով Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ Քարամյանն ասել է, որ կա քրեական պրոցես, եւ ինքը, լինելով իրավաբան, իրեն թույլ չի տա դրան որեւէ գնահատական տալ. «Ես ինքս ծանոթ չեմ գործի նյութերին, միայն կուզեմ ասել, որ կարճ ժամանակ է, ինչ ճանաչում եմ Սանասարյանին, բայց կարծում եմ, որ նա հայրենասիրական բացառիկ դրսեւորումներ ցուցաբերած եւ արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»,-նշել է նա։
Խոսելով ՊՎԾ ներկայիս մթնոլորտի մասին՝ Քարամյանն ասել է, որ այն բավականին աշխատանքային է. «Կան ծրագրեր, որ սկսվել են Սանասարյանի անմիջական մասնակցությամբ, եւ այսօր, փառք Աստծո, հասցնում ենք իրենց տրամաբանական ավարտին։ Դրանք ուսումնասիրություններ են, օրինակ, Քրեակատարողական հիմնարկում, Բժշկակական համալսարանում»։
Լրագրողների՝ իր ունեցվածքի վերաբերյալ հարցերին Քարամյանը չցանկացավ պատասխանել՝ կոռեկտ չհամարելով դրա մասին խոսել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ կլանային կամ կոռուպցիոն համակարգում չեմ եղել եւ բիզնեսով չեմ զբաղվել»։
Ինչ վերաբերում է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի լիազորությունները դադարեցնելուն, Արգիշտի Քարամյանի խոսքով՝ երբ կա քրեական գործ, որպես կանոն ծառայողական քննությունները կասեցվում են. «Մյուս կողմից ես չեմ բացառում նաեւ, որ Ադյանը, հաշվի առնելով, որ չի կարողանում ներգրավված լինել ծառայողական պարտականությունների կատարման մեջ, միգուցե դիմում գրի»։
Քարամյանը փոխանցեց նաեւ, որ իրենք՝ աշխատակիցները, մեծ հույս ունեն, որ Դավիթ Սանասարյանը կվերադառնա եւ կշարունակի ղեկավարել կառույցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան