ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Դավթյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետին 04/25/2019 13:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, որպես քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատու կառույց, ԵԽ-ի հետ այդ ոլորտում համագործակցության լուրջ փորձ է կուտակել, որ էապես նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումների հաջող իրականացմանը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը ևս արժևորել է ՀՀ դատախազության հետ ծավալված գործակցությունը՝ նշելով, որ ԵԽ-ի աջակցությամբ Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման գործընթացներում ՀՀ դատախազությունը հանդիսանում է հիմնական գործընկեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունավետ քննությունների իրականացման, խափանման միջոց կալանքի պրակտիկայի, Զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, միջազգային իրավական համագործակցությանը միտված դատախազների վերապատրաստման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության և ՀՀ Քրեական նոր օրենսգրքերի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկայում եվրոպական նախադեպային իրավունքի տարրերի գործարկմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնություններին:
ՀՀ գլխավոր դատախազը փաստել է, որ չնայած քրեական դատավարության մշակվող նոր օրենսգրքի նախագծում ներդրվել են Հայաստանի նախկին և ներկայիս իրավական համակարգերի համար նոր ինստիտուներ, սակայն օրենսգրքի ընդունման գործընթացի որոշակի դանդաղման հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ դատախազությունը, հատկապես եվրոպական իրավունքի իմպլեմենտացման նպատակով, մի քանի կարևոր նախաձեռնություններ արդեն իսկ ցուցաբերել է: Խոսքը վերաբերում է ինչպես եվրոպական իրավունքի տեղայնացման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի փոփոխությունների և լրացումների նախաձեռնմանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների ուսումնասիրության հիման հայաստանյան քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայում մարդու մի քանի հիմնարար իրավունքների իրացմանը և պաշտպանության երաշխիքների բարձրացմանը միտված ներքին իրավական կանոնների սահմանմանը, դրանցից բխող ուղեցույցերի մշակմանը: Որպես այդպիսիք՝ Արթոր Դավթյանը, մասնավորապես, մատնանշել է վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի համատեքստում մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի նոր չափորոշիչների կիրառմանն ուղղված ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներին, որոնք արդեն իսկ դրական արդյունքներ են ապահովում:
ՀՀ գլխավոր դատախազը նաև կարևոր է համարել ԵԽ-ի հետ համագործակցությամբ դատախազների վերապատրաստման նոր ծրագրերի նախանշումը՝ մի կողմից հաշվի առնելով իրավունքի զարգացման ներքին տրամաբանությանը և միտումներին համարժեքության ապահովման, մյուս կողմից՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության քրեադատավարական նոր մեխանիզմների պրակտիկ կիրառումը դյուրինացնելու անհրաժեշտությունը:
Միխայիլ Լոբովը բարձր է գնահատել քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների երաշխավորման ներպետական օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը և իրավունքին ներդաշնակեցնելուն միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդեն իսկ արձանագրված արդյունքները՝ նշելով, որ ԵԽ-ն շահագրգռված է այս հարցում շարունակելու աջակցությունը ՀՀ-ին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հացրեր:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան