ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լավագույն զավակները առաջինն են խժռվում հեղափոխության կողմից››, որից հետո թերմանցքը բարձրանում է վերև. Հայկ Մարտիրոսյան 04/25/2019 17:19 | Քաղաքական
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործը շինծու է:
«Իմ խորին համոզմունքն է այն, որ այստեղ քաղաքական գործընթացներ են գնում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ տվյալ քրեական գործն առավելապես քաղաքական է, սակայն տրվում է իրավական ձևակերպում:
‹‹Շատ տխուր է, որ այսպես կոչված հետհեղափոխական Հայաստանում մենք ունենք առաջին քաղաքական գործը, և սա հեղափոխություններին շատ բնորոշ բան է. ‹‹լավագույն զավակները առաջինն են խժռվում հեղափոխության կողմից››, և որից հետո թերմանցքը բարձրանում է վերև››,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, այս գործընթացը իշխանություններն սկսել են ամենապայծառ, ամենաազնիվ կերպարից:
‹‹Ես և Սանսարյանը միասին ճանապարհ ենք անցել և ես տեսել եմ նրա անմնացորդ նվիրումը, քաջությունն ու սկզբունքայնությունը:Կարծում եմ, որ էդպիսի մարդիկ չեն կարող 10-11 ամիսների ընթացքում‹‹փչանալ›› կամ գնալ ինչ-որ կեղտոտ բաների, մանավանդ որ հստակ է՝ նա որևէ շահ չի ունեցել, դա անգամ երևում է պաշտոնական հաղորդագրություններից››,-ասաց Մարտիրոսյանը:
Ըստ քաղաքագետի՝ տվյալ այս գործընթացը վարչապետին ձեռնտու է՝ ցույց տալու իր անաչառությունը, որ անգամ հեղափոխության երկրորդ դեմքին կարող է ‹‹փուռը տալ››:
‹‹ԱԱԾ-ի մեղադրանքը մաքսիմում ձգում է անփությության, որովհետև չկա հանցակազմ, չկա որևէ ընտանեկան, ընկերական կապ: Եվ մարդիկ կարծում են, թե Դավիթ Սանասարյանը մեղադրվում է «փող ուտելու» կամ կոռուպցիոն սխեմաների մեջ: Ուզում եմ հասկանալ՝ այս երկրում ԱԱԾ-ն ուրիշ բան չունի՞ զբաղվելու, ինչպե՞ս կարելի է այդ կառույցին ամենավերին իշխանությունը անընդհատ դնի ինչ-որ գործերի վրա, ինչ-որ կոռուպցիայի վրա››,-ասաց քաղաքագետը:
Նա կարծում է, որ հիմա քաղաքական դաշտի վերաձևում է տեղի ունենում, ‹‹մեջտեղից հանվում է›› շատ ազդեցիկ կառույցի ղեկավար:
‹‹Սանասարյանը ազդեցիկ է նրանով, որ անգույն չէ, ինչպես մնացած գրեթե բոլորը։ Նա նաև անկախ խաղացող է դաշտում, թիմի անդամ չէ: Ճիշտ է կուսակցության անդամ է, բայց բոլորն էլ գիտեն, որ Սանասարյանը ընդհանրապես թիմի անդամ չի ընկալվում››,-ասաց քաղաքագետը:
Մարտիրոսյանի խոսքով, թիմի ներսում կան բաժանումներ, տարբեր թևեր, իսկ Սանասարյանը թևեր չունի, ինքն իրենով առանձին մի թև է:
Ըստ նրա, ստեղծվել են 2 բևեռներ՝ Սանասարյանն ու Ազգային անվտանգության ծառայությունը, և հիմա կարծես իշխանություններն էլ են խոսում, որ դաշտում պետք է մնա կամ մեկը, կամ մյուսը:
‹‹Կարծում եմ, որ եթե մեղադրող կողմն իմանար, որ այսպիսի խնդիր է դրվելու, ապա սրա մեջ չէր մտնի: Մյուս կողմից չեմ բացառում, որ ապացույցներն ստեղծվեն, այսպես կոչված ‹‹կարվեն›› ապացույցներ և ամեն գնով Սանասարյանը մեղավոր ճանաչվի››,-ասաց քաղաքագետը:
‹‹Հետևորդների մի զգալի բանակ և վարչապետը նույնպես, սիրում են լինել միանձնյա լիդեր և ուզում են միայն իրենք փայլեն: Վարչապետն ունի փայլ, բայց չգիտեմ՝ ինչու է թերևս անհանգստանում, որ իր փայլը կարող է խամրել կողկից ինչ-որ մեկի փայի պատճառով››,-ասաց Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան