ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօրվա իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները ձևավորելու տեսլականը չեն ներկայացրել. Մարուքյան 04/24/2019 18:17 | ԼՐԱՀՈՍ
Ես կարծում եմ, որ ելույթ ունենալով չէ, որ Ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման ուղղությամբ պետք է գործ անել: Ելույթի մեջ ներառելը այնքան էլ խնդիր չի կարող դառնալ, եթե կա տեսլական Թուրքիայի հետ հարաբերությունները ինչպես ձևավորելու հարցում:
Անդրադառնալով վարչապետին հասցեին հնչող մեղադրանքներին, որ ԵԽԽՎ-ում Ցեղասպանության թեմայով ելույթ չի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանը:
Նա նշեց, որ տվյալ պարագայում այսօրվա իշխանությունները այդ տեսլականը չեն ներկայացրել և այդ ուղղությամբ որևէ քայլ հիմա չի կատարվում:
Խոսելով տարբեր խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ Մարուքյանն ասաց, որ այն տարբեր կողմեր փորձում են իրենց վերագրել, սակայն աշխատում է հայ համայնքը, հայդատի գրասենյակները, դեսպանությունները և կոնկրետ որեւէ մի կողմ չի կարող ասել, որ դա իր ձեռքբերումն է:
ԼՀԿ առաջնորդը մարդկության կողմից Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ լուրջ տեղաշարժ համարեց Իտալիայի խորհրդարանի դատապարտող հայտարարությունն ու քվեարկությունը։ Հիշեցնենք, որ հայտարարությանը որեւէ պատգամավոր դեմ չի քվեարկել. Եղել են միայն ձեռնպահներ։
Նրա խոսքով՝ ‹‹Լուսավոր Հայսատան››-ի տեսլականն այն է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել սահմանի բացումից, մարդկանց միջև շփումների վերականգնումից, և միայն դրանից հետո կարելի է անցնել կնճռոտ հարցերին:
‹‹Երբ երկու կողմերը նախապայմաններ են բերում՝ ունենում ենք այն ինչ ունենք՝ 20 տարուց ավելի փակ սահման: Մինչդեռ օդային շփումները կան, այսինքն առևտուրը կա, ՀՀ քաղաքացիներ կան Թուրքիայում աշխատող: Հիմա հո ջայլամի պես գլուխներս չե՞նք մտցնելու հողի տակ, ասենք մեր քաղաքացիները Թուրքիայում չեն աշխատում››,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ այդ քաղաքացիների շահերը պետք է պաշտպանել, իսկ դրա համար պետք է դիվանագիտական առաքելություն ունենալ Թուրքիայում:
ԼՀԿ առաջնորդը նշում է, որ Թուրքիան Հայստանին սահմանակից երկիր է, և ոչ Հայաստանն է պատրաստվում իր տարածքից հեռանալ, և կարծես թե ոչ էլ Թուրքիան, հետևաբար սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել և լուծումներ գտնել:
‹‹Խորհրդարանական մակարդակում պետք է ասեմ, որ ԵԽԽՎ-ում մենք այդպիսի խոսակցություններ ժամանակ առ ժամանակ ունենում ենք՝ թուրքական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ Ադրբեջանի հետ են քվեարկում: Եթե մենք շատ շփումներ ունենանք, կարող է այն մնացածն էլ չլինի››,-ասաց Մարուքյանը:
Նրա կարծիքով, պետք է պրոակտիվ մոտեցում ունենալ և ոչ թե ռեակտիվ, պետք չէ սպասենք ինչ-որ բան ասեն, որ պատասխանենք կամ ինչ-որ բան նախաձեռնեն, դրա դեմ պայքարենք, այլ մենք պետք է նախաձեռնություններով հանդես գանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից