ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մուրացկանին օգնող կնոջ վրա ավազակային հարձակում գործելու համար մեղադրվում են Վրաստանից ժամանած հայ երիտասարդներ 04/23/2019 11:35 | Քրեական խրոնիկոն
Վրաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից փետրվարի 23-ին Երեւանի Խորենացի փողոցում 27-ամյա կնոջ վրա ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։
Գործով առաջին նիստը կայացել է երեկ՝ ապրիլի 22-ին։
Հիշեցնենք, որ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձ հետևել են 27-ամյա մի կնոջ և Խորենացի փողոցում շրջապատելով նրան՝ ատրճանակի գործադրման սպառնալիքով պահանջել են գումար եւ ոսկյա զարդեր: Կինը նրանց է հանձնել իր մոտ առկա գումարը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ, ինչից հետո հիշյալ անձինք դիմել են փախուստի։ Նշենք, որ նրանցից մեկը անչափահաս է։
«Դատալեքս»-ից պարզ է դառնում, որ Երջանիկին եւ Թաթուլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, ավազակային հարձակում կատարելու միջոցով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահաններում, Երևան քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի 13-րդ հասցեում գտնվող տան դիմաց հարձակվել են երիտասարդ կնոջ վրա, ապա որպես զենք օգտագործված «Browning 1910» ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ գործադրմամբ՝ նրա կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել վերջինիս դրամապանակը և դիմել փախուստի:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ հիշյալ հանցագործությունը ենթադրյալ կատարած անձինք Հայաստան էին եկել բուժման համար եւ Երեւանում սենյակ են վարձակալել Իսակովի պողոտայում գտնվող հյուրանոցներից մեկում: Նրանցից մեկն առողջական խնդիրներ ունի` ողնաշարի ճողվածքի հետ կապված, ով այստեղ անցել է նախնական հետազոտություն բժշկական կենտրոնում ու, հասկանալով, որ բավականին գումար է անհրաժեշտ բուժումը կազմակերպելու համար, որոշել են գումար հայթայթել ավազակային հարձակում գործելու եղանակով։ Այդ նպատակով տոնավաճառից գնել են երկու ծալովի դանակ և մեկ մետաղական խաղալիք ատրճանակ, որն արտաքինից գրեթե չի տարբերվել իրական զենքից։ Ապա գնացել են հյուրանոցային համար, որտեղ իրենց գուլպաներից պատրաստել են երկու դիմակ։ Ավազակային հարձակումից հետո վերադարձել են հյուրանոց եւ հաշվել գումարը, ինչը մասամբ օգտագործել են բժշկական կենտրոնի վճարումները կատարելու, մյուս մասն էլ իրենց հաճույքների համար. գնացել են գիշերային ակումբ, սրճարան: Հյուրանոցային համարում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էին ծալովի 2 դանակ, «FN Browning 1910» տեսակի ատրճանակի մետաղական խաղալիք-կրկնօրինակ, գուլպայից պատրաստված 1 դիմակ։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, այն է՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելը։
Նշենք, որ հարձակման ենթարկված 27-ամյա կինը Ֆրանսիայի Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի է։ 2019 թվականի հունվարի 22-ին նա ժամանել էր Հայաստան առողջական խնդիրներ ունենալու և վիրահատվելու համար եւ փետրվարի 25-ին պետք է վերադառնար Ֆրանսիա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ