Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Իրազեկում՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու կարգի մասին 04/23/2019   16:14  |  Քրեական խրոնիկոն

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժնից:

Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և  պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 եւ (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

Հայտարարված զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներից հաղորդումներ են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններ, որոնք ուսումնասիրվում են և հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով,  որի 1-ին մասով նախատեսված է պատիժ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ այն քաղաքացիները, որոնք հայտնաբերվում կամ համապատասխան իրավապահ մարմիններին /քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/ են ներկայանում զորակոչի ենթակա տարիքում՝ այսինքն՝ մինչև 27 տարին լրանալը, ներկայացվում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, հետազոտվում են բժշկական հանձնաժողովի կողմից և պիտանի ճանաչվելու դեպքում ստանում են ՀՀ  զինված ուժեր մեկնելու ծանուցագիր: ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց հետո քննարկվում են անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը, իսկ եթե զորակոչի ենթակա քաղաքացին հրաժարվում է մեկնել ծառայության, ապա քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին»  ՀՀ օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները՝ում 27 տարին /պահեստազորի սպաները՝ 35 տարին/ լրացել է մինչև 2019թ. մարտի 01-ը /օրենքի փոփոխությունը 2019թ. մարտի 6-ին ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ  չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված /խուսափած/ զորակոչի դիմաց կարող են կատարել օրենքով սահմանված վճարներ /գումարի չափը որոշվում է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովի կողմից՝ ըստ զորակոչից խուսափած քանակի/:

Նշված գործընթացը կատարվում է հետևյալ կերպ.

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Դիմումին կից ներկայացվում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսարանի կամ լիազորված անձի միջոցով:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին/քննչական կոմիտե, ոստիկանություն և այլ իրավապահ կառույցներ/:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, օրենքով սահմանված վճարները ցանկացած վճարային համակարգի միջոցով կարող են վճարել ՝ ՀՀ Կենտրոնական բանկի գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին 900018113010:

Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, օրենքով սահմանված վճարը կատարելուց  հետո` մեկ ամսվա ընթացքում, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդման դադարեցման մասին, որից  հետո անձը ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում պահեստազորում:

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործությունը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն և անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե քննությունից խուսափող անձի կողմից հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 10 տարի, այսինքն՝ երբ լրացել է քաղաքացու 37 տարին, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ / տես ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը/:

ՀՀ սահմաններից դուրս գտնվող և ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիները կարող են նոտարական վավերացմամբ կամ հյուպատոսարանի միջոցով դիմում ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմիններին իրենց վերաբերյալ քրեական գործով վարույթը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ: Նշված դիմումը /միջնորդությունը/ ստանալու պարագայում կքննարկվեն անձի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքերը:

ՀՀ սահմաններից դուրս գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվող ՀՀ քաղաքացիները իրենց կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող են համապատասխան հարցում կատարել [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 23/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱյլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (տեսանյութ)
13:00 17/04/2019  |  Քրեական խրոնիկոնԵրեք անձ ձերբակալվել է՝ «Արծվաբերդի անտառտնտեսության» պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
17:53 16/04/2019  |  Քրեական խրոնիկոնԲենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի՝ 22-ամյա բնակչին
21:42 12/04/2019  |  Քրեական խրոնիկոնԿարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
18:49 05/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Կենսաբանական ծագում ունեցող և ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների հայտնաբերում, փաթեթավորում, պահպանում» թեմայով դասախոսություն՝ Քննչական կոմիտեում
15:52 04/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
15:44 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփվել են նախորդ օրերին կատարված աշխատանքները
12:45 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴպրոցականները ճանաչողական այցով Քննչական կոմիտեում էին
15:40 23/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
10:46 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին

Արխիվ

[]