Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից

Արտակ Զեյնալյան. «Փաստաբանության խնդիրներն ու դրանց լուծումներն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգում են» 04/23/2019   16:01  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է փաստաբանական գրասենյակների «ARMLEGAL EXPO 2019 անդրանիկ ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Այս մասին տեղեկացանք  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն անուրանալի է համարել փաստաբանների՝ որպես իրավապաշտպան համայնքի ներդրումը մեր երկրի ժողովրդավարական արժեքների կայացման և զարգացման գործում: «Փաստաբանները մեծ զարկ են տվել դատական ակտերի որակի բարձրացմանը, նրանք զարգացրել են նախաքննության մարմինների աշխատակիցների գիտական ու մասնագիտական պոտենցիալը: Սա չենք կարող չարձանագրել, և սա ես կոչում եմ ակադեմիական «հակամարտություն», որը փոխզարգացրել է մեկը մյուսին»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ համոզմանը հանգել է սեփական իրավապաշտպան գործունեության արդյունքում, որին նվիրել է մասնագիտական աշխատանքի մեծ մասը: Որպես կառավարության անդամ և ոլորտի քաղաքականության պատասխանատու` նախարարը հավաստիացրել է, որ փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները  մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում, քանի որ առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` դժվար է պատկերացնել  դատաիրավական սեկտորի համապարփակ և համալիր առաջընթացը:

Նախարար Զեյնալյանը, կարևորելով փաստաբանական գործունեության երաշխիքների սահմանադրական մակարդակով ամրագրման փաստը, նշել է, որ սա փաստաբանի առաքելության արժևորման նոր և չափազանց բարձր նշաձողի սահմանում էր, նշաձող, որի պարբերական, էլ ավելի բարձրացման պատասխանատուն բոլորն են` Կառավարությունը, փաստաբանական պալատը, փաստաբաններից յուրաքանչյուրը, որպես այդ առաքելության մարմնավորողներ:

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծին, որով հերթական բարեփոխումը կիրականացվի փաստաբանության համակարգում: Դրանից առանձնացվել են անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորման սահմանումը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը, օտարերկրյա պետության դիպլոմ ունեցող իրավաբանների՝ ՀՀ փաստաբանական դպրոց ընդունվելու հարցի կարգավորումը, ինչպես նաև այլ նախագծի շրջանակում Կառավարության այն մոտեցումը, որով նախատեսվում է փոխել դատարանի կողմից  փաստաբանների նկատմամբ որպես կարգապահական սանկցիա տուգանք կիրառելու կարգավորումը: Նախարարի խոսքով՝ կնախատեսվեն այլ կարգավորումներ, որոնք կարտացոլեն փասաբանների անկախությունն ու փաստաբանական պալատի` որպես ինքնակառավարման մարմնի դերը բարձրացումը:

Խոսելով ոլորտի բարեփոխումներից` Արտակ Զեյնալյանը նշել է, որ չի կարող չանդրադառնալ այն մտահոգություններին, որ ունեմ փաստաբանների նկատմամբ ատելության խոսքի տարածման դրսևորման առնչությամբ: «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության որոշ խմբեր պիտակավորում, ընդհուպ սպառնում են փաստաբանին` այս կամ այն անձին իրավաբանական օգնություն ցույց տալու համար: Ցավոք, լինելով անձի իրավունքների պաշտպան, փաստաբանը երբեմն ինքն է ստիպված է լինում ապավինելու այլոց, այդ թվում` իրավապահ մարմինների պաշտպանությանը: Այս առումով, կարծում եմ, դեռ շատ անելիք ունենք հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու և ավելի հանդուրժող վերաբերմունք ձևավորելու համար»,- նշել է նախարարը՝ միևնույն ժամանակ կոչ անելով փաստաբաններին, որպեսզի նրանք չնույնանան իրենց վստահորդների հետ, հարգալից վերաբերմունք ցուցաբերեն մրցակցող կողմի փաստաբանի, դատարանի նկատմամբ: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ արդեն պետք է ավանդույթ դառնա այս ակադեմիական վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ և նաև դատական պրոցեսից հետո հաշտ և խաղաղ գոյակցությունը փաստաբանական համայնքում: Նախարար Զեյնալյանի համոզմամբ, պետք  է շատանան այն դեպքերի օրինակները, երբ «տանուլ տված» փաստաբանը գնահատում է այն դատական ակտը, որն արձանագրել է իր վստահորդի պարտությունը, քանի որ դրանով է հզորանում մեր ունեցած դատական համակարգը, դրանով է արժևորվում իրավունքի պաշտպանությունը:  

Բացման ելույթներից հետո նախարարը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ շրջել է Հանրային պաշտպանի գրասենյակի, Փաստաբանական դպրոցի, ՀՀ նոտարական պալատի, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված փաստաբանական գրասենյակների և  հանրային ծառայություններ մատուցող կառույցների տաղավարներով:

Միջոցառման ընթացքում Արտակ Զեյնալյանը հանդիպել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Փարիզի փաստաբանների միության անդամներին:

 

  

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]