ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, ապա դա վնաս կտա հեղափոխությանը. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին 04/22/2019 14:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի փաստաբանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Սանասարյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ապրիլի 20-ին հայտարարել է, թե Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. «Նրա դեմ ցավոք գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները»։
Արձագանքելով փաստաբանին՝ ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ փաստաբանը մարտավարություն կառուցելու համար է գործին չծանոթացած հայտարարում, թե գործը շինծու է։ «Իմա՞ստը որեւէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի համար եւ ինչ պետք է կազմակերպի շինծու: Դրա իմաստը ուղղակի չկա: Ասենք եթե մեկն ուզենար այդ պաշտոնը զբաղեցնել, կամ ընտրություններ լիներ, ինչ-որ մեկն ուզենար ասենք իմ նկատմամբ ինչ-որ բան անել, տրամաբանություն կլիներ: Կա փաստ, բողոք եւ կա գործ, որի հետ կապված քննությունը, վստահեցնում եմ, լինելու է բաց եւ դուք կտեսնեք: Աստված տա, որ սխալված լինեն եւ պարոն Սանասարյանի հետ կապված որեւէ հարց չլինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ իրավապահ մարմիններին վստահում է։ «Դավիթ Սանասարյանն իր ընկերն է եւ եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, ապա դա վնաս կտա հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւդա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:
Դիտարկմանը, որ իշխանության աջակիցների մեջ պառակտում կա, ձեւավորվել են սանասարյականների թիմ եւ վանեցյանականների թիմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանը եւ նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը պնդում են՝ գործը շինծու է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ