ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազության կողմից ստուգման են ենթարկվել ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները 04/22/2019 17:50 | ԼՐԱՀՈՍ
Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը: Այս մասին տեողեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Արդյունքում նշված երկու ՔԿՀ-ներում հայտնաբերվել են նույնաբովանդակ որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ ինչպես «Հրազդան», այնպես էլ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում չեն կատարվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պահանջները, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն կենցաղավարման որոշ պարագանելով և հարմարություններով: Բացի այդ, երկու ՔԿՀ-ում էլ առկա են եղել խնդիրներ՝ կապված հեռախոսազանգից և տեսազանգից օգտվելու ժամանակացույցի հետ:
ՔԿՀ-ներում պահվող մի շարք անձանց անձնական գործերի ստուգմամբ պարզվել է, որ իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին հաշվառված չեն իբրև ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը անհրաժեշտ է նրանց սոցիալ-հոգեբանական նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:
ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բժշկական սպասարկման բաժնում առկա չէ ստացիոնար բաժանմունք, և յուրաքանչյուր անգամ պահվող անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Բացի այդ, նշված ՔԿՀ-ում արձանագրվել են առանց համապատասխան թույլտվության որոշ պահվող անձանց քնելատեղերի՝ վարագուրապատվածության դրսևորումներ, ինչը հնարավորություն չէր տալիս ՔԿՀ-ի համապատասխան ծառայողի կողմից ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը: Որոշ խցերում արձանագրվել են նաև քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ:
«Հրազդան» ՔԿՀ-ում արձանագրված մյուս խախտումները վերաբերել են առանձին դեպքերում կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը չպահպանելուն, պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ սահմանված ժամկետներում հարցումներ կատարելուն, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու պահանջը չկատարելու, պահվող անձանց տրամադրվող զբոսանքի ժամանակցույց չունենալուն, ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց ամենօրյա ռեժիմով այցեր կատարելուն, առանձին դեպքերում ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում դատապարտյալների ներգրավման կանոնները չպահպանելուն:
Ստուգման պահին արձանագրվել է խնդիր նաև հանձնուքի ընդունման և հանձման գործընթացում՝ կապված հանձնուքում առկա առարկաների և սննդամթերքի տեսականու և քանակի՝ դիմումում առկա տվյալներին համապատասխանության որոշման հետ:
Այսուհանդերձ, ստուգմամբ պարզվել է նաև, որ բարվոք վիճակում են «Հրազդան» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք համապատասխանել են սահմանված չափանիշներին: Բացի այդ, պահպանված են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, իսկ պահվող անձանց անվտանգության իրավունքի ապահովման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դեպքում հիմնական խախտումները պայմանավորված են եղել ՔԿՀ-ի կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահություն բացակայությամբ և համապատասխան վերահսկողության չիրականացման, ՔԿՀ-ում ստեղծված կրոնական, մշակութային, լուսավորչական և մարզական 4 ինքնագործ միավորումների կազմավորման, աշխատանքների ղեկավարման և կազմակերպման համար սահմանված պահանջների պահպանման հետ:
Արձանագրված խախտումների մեծ մասը «Հրազդան» և «Աբովյան» ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վերացվել են հենց ստուգումների ժամանակահատվածում: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից անցկացված խորհդրակցությունների ընթացքում ՔԿՀ-ների վարչակազմերը պարտավորվել են սեղմ ժամկետներում վերացնել մնացած բոլոր խախտումները և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:
Ստուգումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչության պետը անցել է ՔԿՀ-ների բոլոր խցերով, զրուցել դրանցում բնակվող անձանց հետ, ըստ անհրաժեշտության՝ տվել պարզաբանումներ նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից