ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարիխուանա սիրում ես՝ կեր, գլխիդ կանաչ պսակ հյուսիր, բայց մի քարոզիր 04/22/2019 16:01 | Վերլուծություններ
Իշխանության որոշակի առաջնահերթություններ կարծես մեկ-մեկ հրապարակ են բերվում, ընդ որում, նախ՝ հանրային միջավայրում են փորձարկվում դրանք՝ ինչպես տևական ժամանակ սեռական փոքրամասնությունների քարոզչությունն էր իրականացվում՝ ծիածանագույն դրոշների ներքո համաժողովների հնարավոր անցկացման, լեռնային գյուղում գեյ-փարթիի կազմակերպման և սեռական փոքրամասնությունների կողմից ոստիկանական բաժանմունքում ոստիկան ծեծելու համատեքստում, թե՝ տեսեք-տեսեք՝ մենք ազատ ու անարգել մեր ուզածն անում ենք՝ ընդհուպ մինչև վերջերս տրանսգենդերի ելույթը ԱԺ-ում, իսկ օրերս մարիխուանայի, այսինքն թմրամիջոցների լեգալացման թեման նախ՝ փողոցում՝ քարոզչությունից սկսվեց:
Արդեն իսկ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր, Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ ապրիլի 20-ին հանրային վայրում մարիխուանայի միջազգային օր նշող և այդ համատեքստում հօգուտ մարիխուանայի օրինականացման, այսինքն՝ ապաքրեականացման քարոզ անող երիտասարդն իր հարազատ եղբայրն է: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ եղբայրներից մեկն սկսում է փողոցային ակցիաներից, իսկ մյուս՝ իրավաբան եղբայրը Ազգային Ժողովում այն ընթացք տվող պատգամավորը կամ դրանցից մե՞կը գուցեթե կլինի: Բնականաբար, այս ակցիային հաջորդելու է հարցն ԱԺ տեղափոխելը, քննարկումներ անցկացնելը: Ի դեպ, այս քարոզչական ակցիայի իրականացնողն իր արարքը մեկնաբանում էր որպես սեր՝ առ մարիխուանա: Իսկ նրա պատգամավոր եղբայրը՝ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ իր ազգականների մտքերի և տեսակետների հետ չի ցանկանում նույնանալ:
Լուսահոգի ընկերս՝ Գրիգոր Բաբայանը եթե լսեր, թե ոմն մեկը հրապարակավ հայտարարում է, թե ինքը մարիխուանա է սիրում, շատ կոշտ կասեր՝ «սիրում ես՝ կեր»:
Հա էլի, գնա կեր, քեզ տուր մարիխուանային, ներծծվիր դրանով, գլխիդ կանաչ տերևներով պսակ հյուսիր, զավակներիդ, հարազատներիդ շրջանում էլ կարող ես գովքն անել ու ավելի հեռուն գնալ, մի խոսքով՝ սերդ ոնց ուզում ես արտահայտիր, բայց հանրային միջավայրում դու իրավունք չունես: Քո իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմը, որտեղ բախվում է իմ իրավունքին: Ավելին, այդպիսով դու բախվում ես քրեական օրենսգրքին:
Ազատության հրապարակում` մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածում, երեխաների աչքի առաջ ո՞վ է քեզ թույլ տվել՝ մարիխուանան որպես երկնքից իջած մանանա ներկայացնելու գործունեություն ծավալես:
Ի դեպ, մինչ այդ փողոցային նախաձեռնությունը, մարիխուանայի հանդեպ դրական վերաբերմունքը տևական ժամանակ արդեն քարոզվում է սոցցանցային և լրատվական տարբեր հարթակներով: Դրանցից մեկն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ դեռևս 2017 թվականին ստեղծած «Օրինական Հայաստանում» ֆեյսբուքյան խումբն է, որն այսօր 5 ադմին ունի և որոնցից մեկը շարունակում է ինքը լինել: Մարիխուանա քարոզողների խմբի անդամների մեջ ՔՊ-ական շրջանակներից ահագին մարդիկ կան, այդ թվում, նաև՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանը, ԱԺ պատգամավոր՝ Հրաչյա Հարությունյանը, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, նաև՝ լրագրողներ…
Հայտնի է՝ մարիխուանան թմրամիջոց է, որն օգտագործողի մոտ այն աստիճանաբար կարող է կախվածության առաջացնել, իսկ ցանկացած կախվածություն՝ հիվանդություն է: Այս համատեքստում արժե հիշատակել ամերիկացի լրագրող Ալեքս Բերենսոնի հեղինակած «Պատմեք ձեր երեխաներին» գրքի մասին, ուր նա ահազանգ է հնչեցնում՝ այս համատեքստում մեղադրելով լրագրող գործընկերներին մարիխուանայի վտանգների իրազեկման առումով հանրության շրջանում իրենց պարտավորություների մեջ թերանալու և պատշաճ կերպով իրականությունը չներկայացնելու համար:
Այն, որ մարիխուանան անվտանգ չէ, ինչպես փորձում են ներկայացնել դրա օրինականացման կողմնակիցները, մասնագիտական շրջանակներն են փաստում նաև: Պարզվում է՝ Հանրության մոտ առկա է թյուրըմբռնում կապված բժշկական նպատակներով և որպես թմրամիջոց օգտագործվող մարիխուանայի հետ, ըստ այդմ, բժշկական մարիխուանան, հայտնի որպես CBD, չի ազդում մարդու ուղեղի այն հատվածներին, որի վրա ազդում է որպես թմրամիջոց օգտագործած մարիխուանան, որը հայտնի է THC անվամբ:
Ցավոք, մեր որոշ լրատվամիջոցներ նույնպես վերջին շրջանում մարիխուանան ներկայացնում են որպես բազմաթիվ հիվանդությունների բուժիչ բալասան, մինչդեռ հստակ է, որ բժշկական նպատակներով և իբրև թմրամիջոց օգտագործվող մարիխուանան պիտի զանազանել, իսկ դեռահասների շրջանում հաստատ բազմաթիվ հիվանդությունների բուժմամբ չէ, որ փորձում են գրավել մերօրյա քարոզիչները:
Ի դեպ, այն հարցին, թե նման օրինագիծ ԱԺ բերվելու պարագայում Ն. Բաղդասարյանն ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի, պատգամավորը պատասխանել է. «Ես որոշ ժամանակ ԱՄՆ–ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետեւ ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»։
«Խորապես ուսումնասիրման» համար հավելեմ, որ հոգեբաններն ուղղակի կապ են տեսնում մարիխուանայի օրինականացման և աշխարհում ահագնացող բռնությունների և սպանությունների միջև, զգուշացնելով, որ դրա ազդեցությամբ բռնարարքների հավանականությունը առավել մեծ է:
Այսինքն, ի՞նչ է ստացվում, մի կողմից մենք պայքարում ենք ընտանեկան բռնությունների դեմ, զուգահեռաբար էլ՝ արևմտյան կառույցների «ցուցումով» ՝մարիխուանայի օրինականացման քարո՞զ ենք անում՝դրանով պայմանավորված հնարավոր բռնություններ և հանցագործություններ ծնելու համա՞ր: Մի կողմից տոտալ պայքար ենք հայտարարում ծխախոտի դեմ, մյուս կողմից մարիխուանայի օրինականացման քարոզ անում բարձր մակարդակո՞վ:
Խեղված սերու՞նդ ենք ուզում ունենալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ