Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Մենք խրախուսում ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը և դրանով խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին». Նիկոլ Փաշինյան 04/22/2019   18:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին: «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն  ասելով՝ արդյունքի առումով և մեթոդի առումով: Մենք արդեն հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության  տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը: Եթե փորձենք այս ձևակերպումն ավելի կոնկրետացնել արդյունքի  առումով, ես կարող եմ ընդգծել, որ մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում», - ասել է կառավարության ղեկավարը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, շարժիչ ուժ նկատի են առնվում ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) տեխնոլոգիաները:

Հաջորդ կարևոր շեշտադրումը, ըստ վարչապետի, հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: «Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի  Հանրապետությունը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, և սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղից էլ բխում է տնտեսական հեղափոխության մեր հաջորդ շղթան, որը, իհարկե, կապված է կրթության հետ: Այստեղից բխում է, որ մենք կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ, և այդ բարեփոխումների հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետությանը, ուսանողներին պետք է կարողանա  ապահովել բարձր որակավորմամբ և այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, նրանք պիտի պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր հիմնական տեսլականը հետևյալն է, որ բարձրագույն կրթությունում հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի ու ավելի պետք է մեծանա: Հետազոտական և նաև գիտական աշխատանքը պետք է գիտության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն, և ժամանակի ընթացքում այս ուղղությունը պետք է ավելի ուժեղանա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն  վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում, նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի առաջիկա 3-4-5 տարիների ընթացքում՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով, մենք կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը և այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում բորսայական համակարգն առաջիկայում էականորեն կզարգանա»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացնում՝ փորձելով Հայաստանի Հանրապետությունում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա և որոշակի կարգավորումներով խրախուսել նաև մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում բանկային համակարգը և ծառայությունների համակարգը կայացած են, և այստեղ ևս բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու ներուժ կա: Բայց միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի ՀՀ պոտենցիալ աշխատուժը նույն որակավորման բերելը, և այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է: «Այդ շերտավորման հետ կապված խնդիրներն սպասարկելու առումով է, որ մենք՝ որպես  մեր կառավարության առաջնահերթություն հռչակել ենք նաև գյուղատնտեսության ոլորտը, որն, ըստ էության, համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող, զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում,  կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա և ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության իրականացման մեթոդին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Հայաստանի զարգացման տնտեսական մոդելի արդյունավետ իրականացմանը, կառավարություն-տնտեսագիտական հանրություն գործուն կապի ապահովմանը, տեղական փորձագիտական առկա ներուժի խթանմանը և ակտիվացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, կրթություն-գիտություն-հետազոտություն-աշխատաշուկա շղթայի ձևավորմանը, բուհական համակարգի կողմից որակյալ մասնագետների պատրաստմանը, մարդկային կապիտալի, քաղաքացիների մտավոր աշխատանքի և անհատական ջանքի խրախուսմանը, ազգային ավիափոխադրողի ստեղծմանը, ինչպես նաև ազգային գաղափարախոսությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:52 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում պետք է ստեղծվեն ուժեղ փորձագիտական ինստիտուտներ. վարչապետ
15:21 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք և հմտություններ ունեցող մարդը չի կարող աշխատանք գտնել. Փաշինյան
14:19 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ. Արամ Սիմոնյանը ներկա չէ (ուղիղ)
12:43 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲնապահպանության նախարարությունը նոր ներդրողներին ուղղորդել է «լեզու գտնել» Արզնի հանքային ջուր արդյունահանելու արտոնագիրը կորցրած ընկերության հետ
10:20 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
22:06 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը
21:13 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են. Վարչապետը պնդում է, որ պահել է կադրային ջարդ չանելու իր խոստումը
19:42 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
10:10 19/04/2019  |  ՄամուլՓաշինյանը կստանա՞ պաշտոնական այցի հրավեր ԱՄՆ-ից. Հնարավոր բոլոր լծակները գործի են դրվում. «Փաստ»
20:34 18/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

Արխիվ

[]