ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/20/2019 14:07 | Քրեական խրոնիկոն
«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով, որի շրջանակում հիշատակվում են Հովիկ Աբրահամյանի, Ջոնիկ Աբրահամյանի եւ Ալիկ Սարգսյանի անունները, կան մեղադրյալներ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից։
Նշենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեւորգ Գեւորգյանը 2018 թվականի օգոստոսին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, որ 2000 թվականին հիմնադրել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ն եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքում վարձակալած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվել: 2000-2006 թվականների աշխատանքի արդյունքում ներգրավելով նաեւ վարկային միջոցներ՝ կատարվել են շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումներ՝ ձեռք բերելով ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր, սակայն իր բիզնեսը հետագայում իր ձեռքից խլել են։ Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել էին Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների եւ Ալիկ Սարգսյանի անունները։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՔԾ՝ ճշտելու՝ հարցաքննվե՞լ են արդյոք Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանները եւ Ալիկ Սարգսյանը, եւ դատավարական ի՞նչ կարգավիճակ ունի նրանցից յուրաքանչյուրը։ Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք հաստատվել է ընկերության տնօրենից առերեւույթ հափշտակության հանգամանքը, եւ եթե այո, ապա պարզվե՞լ են Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյանների եւ Ալիկ Սարգսյանի առնչությունները նշված դեպքին։ Խնդրել էինք նշել նաեւ, թե բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ խոչընդոտներ են ստեղծել տնօրենի համար, եւ արդյոք կան դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձինք։ Լինելու դեպքում խնդրել էինք նշել նրանց թիվը։
ՀՔԾ-ից ստացված պատասխանում ասվում է միայն, որ նշված քրեական գործով կան
մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք, սակայն այլ մանրամասներ չեն կարող հայտնել` նկատի ունենալով, որ դրանք պարունակում են նախաքննական տվյալներ։
Փաստորեն, մեղադրյալների թիվն անգամ ու առաջադրված մեղադրանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների տեսքով ՀՔԾ-ն դիտարկել է որպես նախաքննական գաղտնիք։ Թեեւ 6-7 ամիս առաջ նախաքննական գաղտնիք չի համարվել նշված քրեական գործով Հովիկ Աբրահամյանին մեղադրանքի առաջադրումը, ինչը պաշտոնապես հաստատել էր ՀՔԾ մամուլի քարտուղարը՝ նշելով, որ հիշյալ գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Այսօր արդեն մեղադրյալները մի քանիսն են, իսկ թիվը՝ գաղտնի։
Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական կոմիտենի հայտնել էր, որ Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը եւ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել էին ձևակերպել երկու տարբեր անձանց անուններով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ՝ 29.08.2018 թ.-ին Քննչական կոմիտեում որոշում էր կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից