Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն 04/20/2019   11:47  |  Վերլուծություններ

Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարևորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։  Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։

Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրև բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը և ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։

           ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած և բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։

Առավել կենսունակ մոդելների բացակայության թելադրանքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, նրա հետ միասին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ներգրավումը սկսեց կամաց-կամաց ընկալվել իբրև ահագնացող մարտահրավեր ազգային ինքնիշխանությանը։ Նման մոտեցումն, իրականության մեջ, այդ նույն ազգային ինքնիշխանության գաղափարը զրկեց իրական բովանդակությունից՝ շատ հաճախ մղելով իռացիոնալ ու անիրատեսական փնտրտուքների հարթություն։ Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին և լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրև առաքելություն։

Ժամանակին ու սերնդափոխությանը զուգահեռ և՛ հայաստանյան և՛ ռուսաստանյան հանրային տրամադրություններում տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների կարևորության և դրա բովանդակության վերաիմաստավորում։ Եթե ավագ սերնդի համար հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են հարուցել կարոտաբաղձության տրամադրություններ, ապա հաջորդած սերունդների շատ ներկայացուցիչներ, հիմնականում, ելնելով ազգային շահերի ու ազգային ինքնիշխանության մասին սեփական պատկերացումներից, իրադարձությունների ինքնաբուխ ազդեցությամբ, հանգեցին մի այնպիսի իռացիոնալ ու կործանարար մտայնության, ինչի խոսուն դրսևորումը ռուսական շրջանակներում տարածված` «է, ու՞ր պիտի փախչի Հայաստանը մեր ազդեցության գոտուց, թուրքերը կկոտորեն» ձևակերպումն է։ Մյուս կողմից, հայկական շրջանակներում թևածում է «Ռուսաստանի հետ ունեցած անհաղթահարելի խնդիրների դեպքում, այո, Հայաստանը կտուժի, բայց ավելի շատ կտուժի Ռուսաստանը՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը» համոզմունքը։ Իսկ թե ինչ կարևորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները նոր սերնդի ընկալումներում, ի հեճուկս քաղաքական իրողությունների,  խոսում են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալները․հայ երեխաների համար Ռուսաստանը սկսել է ընկալվել գրեթե ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքում Հայաստանը գրեթե նույնն է, ինչ Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ու սրանում մեղավոր ենք բոլորս։    

Ավելորդ է փորձել ըմբռնել մաշեցնող նման խոցերի առաջացման գործընթացն ու առանձին շրջանակների ձգտումները, ինչը սեփական ազգային շահերի ռացիանալ գնահատման ու համադրման փոխարեն սնուցել է փոխադարձ կասկածամտություն՝ կողմերից յուրաքանչյուրին մղելով չբարձրաձայնվող սեփական մտորումների ու հաշվարկների։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է բեկում մտցնել զարգացումների նման ընթացքում։  

Հաճախ պաշտոնական փաստաթղթերի տեսքով, իսկ ավելի հաճախ հրապարակային օրակարգից էլ դուրս` մեր երկրները երբեմն շատ ավելի մեծ կարևորություն են վերագրում, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականության բովանդակությանն ու նպատակահարմարությանը, քան կարելի է երևակայել։ Գործնականում այն հաճախ հանգեցնում է արտառոց իրավիճակների և պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հնացած կոնցեպտների գերակայության։ Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին, սեփական տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը հստակ փոխակերպումների միջոցով դրա պատմական բացառիկությունը պետք է կամրջի դեպի ապագա՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների  ազգային կենսական շահերը, քաղաքական իրատեսությունն ու պատմության դասերը։ Այդ դասերից մեկը և օրվա ռեալպոլիտիկը լուռ, բայց ծանրակշիռ վկայում է՝ ոչինչ այնքան արդյունավետ, ամբողջական և երկարաժամկետ չի կարող երաշխավորել Ռուսաստանի օրինական կենսական շահերը մեր տարածաշրջանում, որքան լիովին վստահելի, ուժեղ, անվտանգ և զարգացող հայկական պետականությունը։ Նույնկերպ, ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն և նոր տեսլական ստացած հայ-ռուսական զինակցությունը՝ զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է գա ապացուցելու, որ սերտ զինակցությունը Ռուսաստանի հետ ոչ թե մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաև իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

Դաշնակցության փոխակերպված ճարտարապետությունը աջակցության, վստահության ու պաշտպանվածության նոր ու հզոր ազդակ պետք է լինի տարբեր երկրներում ապրող, և ինչպես Մերձավոր Արևելքի պարագայում է՝ դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ու հայկական համայնքներին։ Այն պետք է լինի ազդակ առ այն, որ Հայրենիքը մշտապես կանգնած է իրենց կողքին, կանգնած է իրենց պաշտպանելու դիրքերում, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ գործով՝ բազմապատիկ ուժեղացած հայ-ռուսական դաշնակցությամբ, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմով և ռեսուրսներով։

Սեփական փորձի ու պատմության դասերի ռացիոնալ գնահատմամբ, գործակցության նոր բանաձևը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարևան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցման և խաղաղ գոյակցության կիրառական բանաձևեր ձևակերպելիս՝ «բաց՝ հաղորդակցության, համագործակցության ու խաղաղ գոյակցության համար և հաստատուն՝ սեփական շահերի ու ձգտումների առաջմղման հարցում» տրամաբանությունից ելնելով։

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության նոր ճարտարապետությունը «երկու պետություն՝ մեկ նպատակ» կարգախոսի ներքո պետք է համախմբի եղբայրական երկու ժողովուրդների բոլոր ռեսուրսները։ Այն կարող է և պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի մոդել, իսկ դրա արդյունքը՝ որպես հաջողված օրինակ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս, թե ինչ սպասել Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։ Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը։

 

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում
Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան,
պատմական գիտությունների թեկնածու

 

Հոդվածը հրապարակվել է «Независимая газета» թերթի կայքում 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:26 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը հայտարարել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին
23:14 17/01/2019  |  ՀարցազրույցԼավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան.aysor.am
16:22 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը Սուրբ Աթոռում հրաժեշտի հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
15:34 03/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար 
21:31 27/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան. ԱԳ փոխնախարար. Tert.am
19:53 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆարեկացու արձանի տեղադրմամբ Հայաստանի մի կտոր տեղափոխվում է Վատիկան. Միքայել Մինասյանի հարցազրույցը Catholicnews-ին
18:10 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը Վատիկանում պարգևատրել է մի խումբ գործիչների
12:58 06/04/2017  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը դիմել է Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին. դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը
12:26 19/01/2017  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
23:57 08/06/2013  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Արխիվ

[]