ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որեւէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ Փաշինյանի նշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ 04/20/2019 12:35 | Մեկնաբանություն
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին՝ կապված հակամենաշնորհային պայքարի եւ դրա արդյունքների հետ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը եւ դրա արդյունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան facebook-յան օգտատերերի հարցերին պատասխանելիս` նախաբանով հանդես եկավ: Հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է կատարել իր անցյալ տարվա խոստումներից... Հատուկ կուզենամ անդրադառնալ 8-րդ՝ մենաշնորհների դեմ պայքարելու մասին կետին... Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ այդ կետն ամբողջությամբ կատարված է. չկա մենաշնորհ բենզինի, շաքարավազի եւ բանանի շուկաներում...
ՀՀԿ-ի կառավարման տարիներին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Վրաստանում համապատասխան ապրաքների գների ցածր լինելը հայաստանյան շուկայի հետ բացատրում էր Հայաստանում մենաշնորհների առկայության պատճառով... Ինքս, տնտեսագետ չլինելով, համաձայն եմ եղել պարոն Փաշինյանի հետ, քանի որ մենաշնորհի առկայությունը որեւէ բնագավառում բերում է մրցակցության բացակայությանը, որի արդյունքում էլ մոնոպոլիստը համապատասխան ապրանքի գինը սահմանում էր ըստ իր ցանկության... Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ շաքարավազի շուկայում "թագավորում" էր եւ ըստ պարոն Փաշինյանի կառավարության նիստում հրապարակած վերջին տվյալների, շարունակում է "թագավորել" (մինչեւ հիմա շուկայի 75 տոկոսը գնտվում նրա վերահսկողության տակ) Սամվել Ալեքսանյանը, բենզինի շուկայում՝ Բարսեղ Բեգլարյանը, իսկ բանանի շուկայում՝ Միհրան Պողոսյանը... Հասարակության համար մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր շոշափելի արդյունքը համապատասխան ապրանքների գների նվազումը պետք է լիներ... Սակայն, բացի բանանից, որի գինը նվազեց 2018 թ-ի ամռանը եւ որը կրում էր սեզոնային բնույթ եւ կտրուկ բարձրացավ 2018-19 թթ-ի սահմանագլխին, ինչպես նաեւ որոշ ժամանակով բենզինի գների նվազումը, որը կրկին բարձրացավ, մոնոպոլիստի գրպանի հաշվին գների նվազում տեղի չի ունեցել...
Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր արդյունքը պետք է լիներ համապատասխան ապրանքների գների նվազումը, որը ոչ միայն տեղի չի ունեցել, այլեւ հետհեղափոխական շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ընդհանրապես աճ են գրանցել... Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա Գյումրիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վրացական Նինոծմինդայում շաքարավազը, կարագը, բենզինը, գյուղմթերքները եւ շատ այլ ապրանքներ բավական էժան են, քան Գյումրիում եւ, ընդհանարապես, Հայաստանում...
Ինձ եւ հազարավոր քաղաքացիների համար որեւէ արժեք չունի մոնոպոլիաների դեմ պայքարի պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե ես դա չեմ զգացել իմ գրպանի վրա... Պարոն վարչապետի "հակամենաշնորհային" հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մենաշնորհների դեմ պայքարը հիմնականում ավարտվել է, բայց հասարակությունը, ինչպես ես նշեցի, այն իր գրպանի վրա չի զգացել եւ չի էլ զգալու...
Հ.Գ. Որքան նկատում եմ, ներկայիս իշխանությունն ընդօրինակել է նախորդների "գիծը"՝ առանց կոնկրետ ապացույցների ինչ-որ թվերով խոսել ժողովրդի հետ՝ փորձելով վերջինիս ապացուցել, որ եթե նրանք դրականը չեն զգացել, ապա դա իշխանությունների խնդիրը չէ...
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ