ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբանը դիմում կներկայացնի դատական ակտի վերանայման համար 04/19/2019 11:05 | ԼՐԱՀՈՍ
Օրեր առաջ Սահմանադրական դատարանում Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում կայացված որոշումը հիմք ընդունելով՝ Ղազարյանի պաշտպանական կողմը ի հայտ եկած նոր հանգամանքով պայմանավորված առաջիկայում դիմում կներկայացնի վերջնական դատական ակտի վերանայման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Վ.Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում։
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասը և 314.3-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը հետևյալ մեկնաբանությամբ՝
- արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու սահմանադրական սկզբունքը վերաբերում է ոչ միայն քրեական օրենքին, այլ նաև այն օրենքներին, որոնց հղում է կատարվում Քրեական օրենսգրքի բլանկետային նորմերով
- Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» արտահայտությունը, ենթադրում է, որ անձին ներկայացված քրեական մեղադրանքն իրավաչափ է, բացակայում են քրեական հետապնդումը բացառող, ինչպես նաև արարքի պատժելիությունը հետադարձ ուժով վերացնող հանգամանքները
- իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը ներառում է նաև քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննելիս մեղադրյալին ներկայացված մեղադրանքի իրավաչափությունը նրա կողմից վիճարկելու իրավունքը, որը պետք է երաշխավորվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է ՍԴ-ն։
Սահմանադրական դատարանի արձանագրմամբ՝ մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը պարզելու պարտադիր նախապայման է, որի անտեսումը կարող է հանգեցնել անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման ու նաեւ ամրագրել, որ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած»-ը ներառում է նաև մեղադրանքի իրավաչափությունը, որը, իր հերթին, պետք է խարսխվի քրեական հետապնդումը բացառող բոլոր հանգամանքները, այդ թվում և հատկապես՝ արարքի ապաքրեականացումը ժխտելու վրա: Նման մոտեցումը բխում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից: «Հետեւաբար, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունը՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ուժով, ենթադրում է մեղադրանքի իրավաչափության պարտադիր ստուգում դատարանի կողմից՝ առանց կանխորոշելու գործի ըստ էության քննության ժամանակ պարզելու ենթակա փաստական և իրավական հանգամանքները»,-ընդգծում է ՍԴ-ն՝ արձանագրելով, որ մինչդատական վարույթի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը ենթադրում է նաև դիմողի կողմից ներկայացված՝ արարքի ապաքրեականացման մասին առերևույթ վկայող փաստերը, մասնավորապես՝ հանցագործության սուբյեկտի ենթադրյալ վերացման փաստը Սահմանադրության 72-րդ հոդվածի 3-րդ նախադասության հրամայական պահանջի շրջանակներում պատշաճ ուշադրության արժանացնելը բոլոր դատական ատյաններում՝ հատկապես հաշվի առնելով կալանավորման՝ որպես անձի անձնական ազատությանն առավել ինտենսիվ միջամտության, ծանրության աստիճանը:
ՍԴ-ն հանդես է եկել նաեւ կոշտ գնահատականով ուղղված վճռաբեկ դատարանին՝ նշելով, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու լիազորության պատշաճ իրականացում: Վճռաբեկ դատարանը ոչ թե հայեցողական, այլ պարտադիր ատյան է, ուստի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելը Վճռաբեկ դատարանի ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորությունն է: «Հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելը չի կարող պայմանավորվել Վճռաբեկ դատարանի hայեցողությամբ»,- արձանագրել է ՍԴ-ն:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դերին՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»: «Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը»,- նշված է ՍԴ որոշման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից