ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց 04/18/2019 20:37 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը չհայտարարված այցով հյուրընկալվել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա ուսումնասիրել է դպրոցի պայմանները, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, ծանոթացել նրանց առօրյային։
«Մեր նպատակն է երաշխավորել այս դպրոցում սովորող երեխաների իրավունքները, նպաստել կարծրատիպերի վերացմանը և գործադրել ջանքեր, որպեսզի այստեղ սովորողերեխաները լինեն հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանցկարողությունները: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելուհմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բացառենք որևէ տեսակի մեկուսացում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
«Ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հատուկ դպրոցներում շատ խնդիրներ լուծվում են անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությամբ, սակայն բացակայում է պետության համակարգված միասնական քաղաքականությունը, որը պրակտիկայում կապահովեր երեխաների իրավունքների պաշտպանության ամուր մեխանիզմ:
Դրական է, որ այս դպրոց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ հաստատությունը որոշակի քայլեր է ձեռնարկել (բուժկետում բացվել է մի քանի մատյան, իրականացվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ և այլն)։
Դպրոցի մշտադիտարկումը, այդ թվում՝ այցերը դպրոց արձանագրել են խնդիրներ, որոնք համակարգային բնույթի են և բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Օրինակ՝ գրեթե բոլոր հաստատություններում առկա են լուրջ խնդիրներ բուժծառայությունների կազմակերպման հարցում: Բավարար չեն բժշկական անձնակազմի սոցիալական երաշխիքները, բացակայում են նրանց վերապատրաստման հստակ մեխանիզմներ: Գոյություն չունի երեխաների նկատմամբ հնարավոր բռնության կամ երեխաների վնասվածքների կանխարգելման, այդ դեպքերի արձանագրման մատյանները լրացնելու եւ այլ կառույցների (օրինակ՝ հիվանդանոց կամ պոլիկլինիկա) հետ աշխատանքի միասնական պրակտիկա։
Բոլոր նման հաստատություններում պետք է առավել մեծ ուշադրություն դարձվի երեխաների մասնավոր կյանքի երաշխավորմանը:
Թիվ 14 հատուկ դպրոցի հետ կապված՝ հրատապ լուծման ենթակա խնդիր է բրայլյան դասագրքերի բացակայությունը. առկա հատուկ դասագրքերի քանակը խիստ անբավարար է: Երեխաները եւ ուսուցչական կազմը ստիպված են օգտագործել հանրակրթական դպորցների համար նախատեսված դասագրքեր։ Այդ դասագրքերը հարմարեցված չեն տեսողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին: Ուսուցիչների համար պետք է լինեն վերապատրաստման այնպիսի դասընթացներ, որոնք ուղղված են դպրոցում սովորող երեխաների հետ վերաբերմունքի հատուկ հմտությունների կատարելագործմանը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում կցուցաբերի աջակցություն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համատեղ աշխատելով բոլոր իրավասու մարմինների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների հարցում օժտված է միջազգային կոնվենցիոն կարգավիճակով, մասնավորապես՝ իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ