ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. ԱՀ Նախագահի հաղորդումը խորհրդարանում 04/17/2019 19:12 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Ազգային ժողովը ապրիլի 17-ին գումարել է հերթական նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկաների անունից զորակցություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին համամարդկային մշակութային արժեք ունեցող Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետի կապակցությամբ և հայտնել, որ առաջիկայում Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի նիստի ընթացքում կհստակեցվի, թե ինչպիսի օժանդակություն կարող է ցուցաբերվել:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի օրակարգում փոփոխություններ կատարելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո, Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանը լսել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Որպես պետության ամենակարևոր առաջադրանք՝ Հանրապետության նախագահը ընդգծել է երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման շարունակականությունը և պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը:
Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանշել երկրի առաջնահերթությունները:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: «Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ կողմի մասնակցությամբ»,-շեշտել է Բակո Սահակյանը:
Նախագահը կարևորել է նաև տարբեր երկրների հետ ձեռք բերված ապակենտրոնացված համագործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ կատարված աշխատանքները՝ մասնավորապես Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հաղորդման շրջանակում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և արդյունքներին:
Հարցի քննարկման ընթացակարգի համաձայն՝ պատգամավորները Նախագահին են առաջադրել արտաքին քաղաքականությանը, գյուղատնտեսության ոլորտին, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահի ներկայացրած հաղորդման վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Վարդգես Բաղրյանը և Արթուր Թովմասյանը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով: Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների՝ պետական երաշխիքների վերահսկողությանը, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների պայմաններին, լքված հանքավայրերի, պոչամբարների շրջակայքում բնապահպանական վիճակի գնահատմանը, Ստեփանակերտում ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, շրջաններում կաթի մթերման խնդիրներին, նորակառույց եկեղեցու շրջակա տարածքում աշխատանքների շարունակմանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:
Հաջորդիվ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը լսել է ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը:
Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը լսել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, ուստի՝ գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությունն ունենալուց հետո խորհրդարանն անցել է քվեարկության և ընդունել օրենքը:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ընդունումը, նախարարի փոխանցմամբ, պայմանավորված է 2017թ.-ին ընդունված Սահմանադրությամբ և հայեցկարգային նոր ինստիտուտներով ու դրանից բխող նոր իրավակարգավորումներով: Նախագծով նախատեսվում է կարգավորել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և կարգավորման ազդեցության գնահատման հիմնադրույթները:
Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:
«Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը: Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները, կհստակեցվեն սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքը, խնդիրները և սկզբունքները:
Խորհրդարանը օրինագիծը քննարկել և ընդունել է առաջին ընթերցմամբ:
Ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը՝ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ընդգծել է, որ նախագծով առաջարկվում է ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների կատարելագործում և արդիականացում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով իրավակիրարկման համար:
Շարունակելով օրինագծերի ներկայացումը՝ Ֆելիքս Գաբրիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որով կհաստակեցվեն «ԱՀ ջրային ռեսուրսներ» և «օգտագործելի ջրային ռեսուրսներ» հասկացությունները:
Խորհրդարանը քննարկել և ընդունել է նշված երկու օրենքները:
Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը և Արպատ Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից