Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը

«Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին սպանելու համար քիլլեր ենթադրյալ փնտրողը նրա նախկին գործընկերն է 04/17/2019   13:15  |  Քրեական խրոնիկոն

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանության համար քիլլեր փորձել է փնտրել  Վ. Գրիգորյանցի նախկին գործընկերն է, ով ներկայումս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ծանոթացել են դեռ 1990-ական թվականներին Մոսկվայում, տարիների ընթացքում ձեւավորել են  գործարար հարաբերություններ եւ շահելով Գրիգորյանցի վստահությունը՝ նշանակվել է նրան պատկանող ԱՄՆ-ում գործող ընկերության տնօրեն: Վերջինս ՀՀ քաղաքացի է, ազգությամբ հայ, բայց մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Հիշյալ անձը 2010 թվականի սկզբին Վիտալի Գրիգորյանցին առաջարկել եւ համոզել է ներդրումներ կատարել ֆիլմերի արտադրության մեջ՝ վստահեցնելով, որ նման ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ մեծ եկամուտներ։ Ֆիլմարտադրության շուկա մուտք գործելու համար նա Գրիգորյանցին առաջարկել է մի ընկերություն, որը փաստացի պատկանել է իրեն, սակայն որպես հիմնադիր-տնօրեն ներկայացրել է գոյություն չունեցող այլ անձի տվյալներ։ Վիտալի Գրիգորյանցը տվել է իր համաձայնությունը եւ իր գործընկերոջը վստահել ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, ապա նաև՝ դրանք վաճառելու կամ այլ ֆիլմերի նկատմամբ իրավունքների հետ փոխանակելու հարցում ֆիլմերի արտադրությամբ, վաճառքով և ձեռք բերմամբ զբաղվող ընկերությունների հետ բանակցությունների վարումը, կազմակերպչական աշխատանքների իրականացումը:

Տուժողի կամքի վրա ներազդելով և պարբերաբար ստանալով գումարներ՝ ֆիլմեր ձեռք բերելու եւ ներդրումներ կատարելու համար հիշյալ անձը իրականացրել է խարդախության եղանակով ուրիշի գույքին տիրանալու իր հանցավոր մտադրությունը։

Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար

Մասնավորապես, «End Of Watch», «I», Alex Cross», «Broken City», «Two Guns», «Lone Survivor» վերնագրերով ֆիլմերում ներդրում կատարելու համար «Pulham Holdings Ltd.» ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից «Envision Entertainment» ընկերությանն է փոխանցվել ընդհանուրը 40.690.000 ԱՄՆ դոլար, որից նշված ֆիլմերում ներդրվել է 23.975.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած՝ 6.626.906.850 ՀՀ դրամին համարժեք 16.715.000 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակվել:

Ներդրողից խաբեությամբ հիշյալ գումարները հափշտակելու իր հանցավոր մտադրության բարեհաջող իրագործման հանգամանքը գիտակցելով, օգտագործելով ֆիլմարտադրության ոլորտում ներդրողի մոտ առաջած հետաքրքրվածության գործոնը՝ հիշյալ անձը Վիտալի Գրիգորյանցին առաջարկել է ֆիլմերի համար հատուկ էֆեկտներ ստեղծելու եւ մեծ եկամուտներ ապահովելու նպատակով Մալայզիայում հիմնադրել «Base Animation Malasia» անվանումով ընկերություն։ Քանի որ Մալայզիայում ընկերության հիմնադրումը տարբեր պատճառներով ձգձգվել է, նա առաջարկել է ընկերությունը հիմնադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2015 թվականի հունվարի 25-ին ԱՄՆ-ում հիմնադրվել է «Base Animation Malasia Inc.» անվանումով ընկերությունը եւ հենց ինքը ձեռք է» բերել ընկերության բաժնեմասերը և նշանակվել ընկերության տնօրեն: Այնուհետեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում «Pulham Holdings Ltd.» ընկերության հաշվի համարին առկա դրամական միջոցներից 2015 թվականին 2.861.180.000 ՀՀ դրամին համարժեք 6.000.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել «Base Animation Malasia Inc.» ընկերությանը՝ Մալայզիայում հիմնադրվող «Բեյս Անիմեյշն Մալայզիա ՍԴՀ.ԲՀԴ.» ընկերությունում որպես կապիտալ ներդնելու համար:

Ստանալով հիշյալ գումարը, գործընկերը խեղաթյուրելով իրականությունը, «Pulham Holdings Ltd.» ընկերության սեփականատիրոջը և ներկայացուցիչներին հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև Մալայզիայում հիմնադրվել է նախատեսված ընկերությունը, հայտնել է ընկերության՝ Մալայզիայում գրանցման համարներ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, տվել ընկերության գրանցման վկայագիր, իսկ «Pulham Holdings Ltd.» ընկերության կողմից փոխանցված 6.000.000 ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակել է: Ընդհանուր առմամբ՝ նրա կողմից հափշտակված գումարը, ըստ նախնական քննության տվյալների, կազմում է շուրջ 50 մլն դոլար։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափով խարդախությունը։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հենց այս քրեական գործի նախաքննության ընթացքում էլ օպերատիվ ստորաբաժանումները տեղեկություններ են ստացել, որ մեղադրյալը փորձում է կատարող գտնել պարտաիրոջը՝ Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի եւ նույն բանկի խորհրդի նախագահին սպանելու համար, ինչի մասին նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, այնուհետեւ՝ նորից կալանավորվել։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:46 17/04/2019  |  Քրեական խրոնիկոն81-ամյա տղամարդու սպանության գործով երիտասարդ աղջիկը կալանավորվեց
10:28 16/04/2019  |  Քրեական խրոնիկոնԵրեւանում 23-ամյա երիտասարդ է սպանվել
01:32 16/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար
18:26 15/04/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանության զոհ դարձած 81-ամյա տղամարդու՝ հափշտակված «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Դիլիջանում
16:36 15/04/2019  |  Քրեական խրոնիկոնՍևանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև 71-ամյա կնոջ սպանությունը
13:09 15/04/2019  |  Քրեական խրոնիկոն81-ամյա տղամարդու գլխին հասցվել է 5 հարված. նոր մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած դաժան սպանության մասին
11:15 15/04/2019  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել են տարեց տղամարդու սպանությունը ենթադրյալ կատարած անձինք. նրանցից մեկը երիտասարդ աղջիկ է
20:26 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնԷջմիածնում 81-ամյա տղամարդն սպանվել է շահադիտական դրդումներով. հարուցվել է քրեական գործ
19:06 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմավիրում դաժան սպանության զոհ է դարձել 81-ամյա տղամարդ.մեկ շաբաթում՝ 2 տարեց մարդու դաժան սպանություն
13:29 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ

[]