ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունն ամեն օր պետք է ձգտի կատարելության. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ 04/16/2019 14:45 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ոստիկանության համակարգի աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 16-ին իր ելույթի ընթացքում վարչապետը հույս հայտնեց, որ ոստիկանության ամենօրյա ձգտումը կդառնա կատարելության հասնելը:
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Եվ ես այդ օրը շատ նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարաբերությունների մեջ, որովհետև բացի այն, ինչ երևում է էկրաններից կամ ակնհայտ է, ինչ հետևություն մենք կարող ենք անել այդ օրվանից:
Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ ողջ գործընթացը, երբ տեղի ունեցավ ըստ էության հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ ատելություն: Եվ ես հենց այս առումով եմ հատուկ և նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն էր մի նոր բովանդակության Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների այն առումով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է առաջացնեն:
Ընդհանրապես հասկանալի է, որ ոստիկանությունը իրավապահ մարմին է, ուժային մարմին է: Եվ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն ոստիկանությունը, ցավոք սրտի, ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների:
Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն, ոստիկանության գործողությունները չպետք է լինեն ատելության դրսևորում: Եվ ես կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:
Ընդհանրապես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ ոստիկանությունը, իրավապահ մարմինները, մեր պետականության հենասյուներից են: Անկախ ամեն ինչից ոստիկանությունը պետականության հենասյունն է: Եվ մենք պետք է այս իրողությունը շատ հստակ և միանշանակ գիտակցենք և արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին վկայությունն է պետության բարձր մակարդակի: Եվ ես հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում, նոր Հայաստանում ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, ոստիկանությունը նոր կերպար կստանա և ոստիկանությունը նոր անելիքի մեջ կդրսևորվի և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Եվ ես համոզված եմ, և ես տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք գնում ենք միանշանակ ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, և մենք այդ ճանապարհը շարունակելու ենք: Եվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել` այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասնում է, թե չէ, բայց այդ ճանապարհը, այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է, և մեծագույն հաջողություն:
Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր մարտական հերթապահություն են իրականացնում և պաշտպանում են Հայաստանի Հանրապետության սահմանները:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողություններով կյանքեր են փրկում, ովքեր իրենց գործողություններով իրավունք են պաշտպանում, ովքեր իրենց գործողություններով օրինականություն են պաշտպանում, պետականություն են պաշտպանում, ժողովուրդ են պաշտպանում, և ապագա են պաշտպանում: Ես համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին: Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության:
Եվ ուրեմն` կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ