ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազն ընդունել է Հակակոռուպցիոն միջազգային համաժողովի կազմակերպիչներին և միջազգային փորձագետներին 04/16/2019 20:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ապրիլի 17-18-ին Երևանում կայանալիք «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին և Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինային, նույն կենտրոնը ներկայացնող, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովային: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևոր է համարել Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացի և այդ համատեքստում հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շուրջ ընթացող հանրային քննարկումների ներկայիս փուլին միջազգային փորձագիտական կենտրոնների ակտիվ աջակցությունը:
Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ իրավապահ մարմինները հասարակության լուրջ աջակցության պայմաններում շոշափելի արդյունքներ են արձանագրել հատկապես ակտիվացած հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ոլորտում: Սակայն, ըստ Գլխավոր դատախազի՝ քրեական վարույթների շրջանակներում հատկապես կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման և այս գործընթացներում ներգրավված անձանց արարքներին իրավական լիարժեք գնահատականներ տալու առումով իրավապահ մարմինները բախվում են իրավական խութերի: Այդ համատեքստում, ըստ Արթուր Դավթյանի, խիստ արդիական է դառնում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությամբ նշված խոչընդոտների վերացման իրավական այնպիսի ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք որևէ կերպ չեն հակասի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և լավագույնս կապահովեն մասնավոր և հանրային շահերի հավասարակշռված համադրումը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն միջազգային համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության, ՄԱԶԾ և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությամբ:
Համաժողովի օրակարգում քննարկվելու են հակակոռուպցիոն անկախ ինստիտոււցիոնալ համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ, կանխարգելիչ, կրթական բաղադրիչներին, գողացված ակտիվների վերականգնման իրավական և ընթացակարգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Զադոյանը կարևոր է համարել համաժողովի՝ քաղաքացիական հասարակություն-կառավարություն ձևաչափը՝ որպես բազմաշահառու ներգրավմամբ կոռուպցիայի դեմ արդիական խնդիրների քննարկման համակողմանիության ապահովման միջոց: Որպես քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև գործակցության լավ օրինակ՝ պարոն Զադոյանը նշել է ՀՀ դատախազության և Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված հուշագրի հենքի վրա ծավալված համագործակցությունը:
ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան գոհունակություն է հայտնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հարցում նկատվող վճռականության առթիվ: Նա նշել է, որ կայանալիք համաժողովը լավ հնարավորություն է կատարելու Հայաստանի և միջազգային փորձի համադրում՝ ինչպես ինստիտուցիոնալ մոդելների ընտրության, այնպես էլ կանխարգելման, քրեաիրավական փոխլրացնող գործիքակազմերի կիրառման ուղղություններով:
Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հատկապես Հայաստանի համար արդիական դարձած՝ գողացված ակտիվների վերադարձման գործուն մեխանիզմների մշակման, այս ոլորտում միջազգային համագործակցության ապահովման ուղղություններով միջազգային փորձի փոխանցման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ