ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դու քո երկրում չես կարողանում համերաշխության մթնոլորտ ապահովել, պարոն, դու խաղաղություն ես ուզում ապահովել քո արտաքին թշնամու հե՞տ». Արմեն Աշոտյան 168. am 04/16/2019 13:06 | Մեկնաբանություն
«Խաղաղությա՞ն եք նախապատրաստում, հա՞։ Խնդիր չի, ճիշտ եք անում։ Խաղաղության նախապատրաստելու համար երաշխավորեք, որ շփման գծում և պետական սահմանի վրա մեխանիզմները ներդրված կլինեն, և ով որ մեղավոր կլինի նոր պատերազմի համար, կպատժվի։ Խաղաղությունը չեն կառուցում վերելակային դիվանագիտությամբ, խաղաղությունը չեն կառուցում հանրային շփումներով։ Ես դեմ չեմ դրանց։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մենք էլ ենք մեր տարածաշրջանում ապրելու մեր հայրենիքում, և անգամ եկվոր ադրբեջանցիները այլևս այստեղ են ապրելու, և մենք մի օր պարտավոր ենք լինելու ապրել իրար կողքի։ Բայց այդ խաղաղության պայմանները հայտնի չեն»,- 168. am-ի փոխանցմամբ՝ PARA TV-ին տված իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Վերջինս վստահ է, որ խաղաղությունը կարող է պարտադրել ուժեղը, բայց երբ քո ամբողջ ուժը բացառապես PR դաշտում է, երբ քո ամբողջ ուժը բացառապես հերիքում է քո ներքին քաղաքական հակառակորդներին պատժելու, նստացնելու, գործեր հարուցելու, վարկաբեկելու համար, զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ դրական է խոսում Ալիևի մասին, ու ինչքան ուժ ունի, չարությամբ է խոսում հանրապետականների, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին։
«Դու քո երկրում չես կարողանում համերաշխության մթնոլորտ ապահովել, պարոն, դու խաղաղություն ես ուզում ապահովել քո արտաքին թշնամու հե՞տ, այն դեպքում, երբ քո երկրի ներսում սեր ու համերաշխություն չի էլ եղել քո՝ կեղծ օրակարգով «հեղափոխության» իշխանափոխության ժամանակ»,- նշեց ԱԺ 6-րդ գումարման Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Ա. Աշոտյանը կարծում է, որ Ալիևին թերագնահատել չի կարելի։ Նա շատ խորամանկ, շատ փորձառու, շատ լավ կրթություն ստացած, տեսած ընտանիքից սերված, իր պետության, իր ժողովրդի առաջնորդն է։
«Երբ այս իշխանություններն ասում են, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէր, ո՞նց է, որ նույն վարչապետի մամլո խոսնակը Factor.am-ի տաղավարում հայտարարում է, որ Ալիևը լեգիտիմ է։ Այսինքն՝ աբսուրդի թատրոնը տեսեք։ Հայաստանի գործող իշխանությունն ասում է, որ Սերժ Սարգսյանն ու նախորդ իշխանությունը լեգիտիմ չէին, բայց այդ նույն իշխանությունն ասում է, որ Ալիևը լեգիտիմ է, իր ձևի մեջ, բայց լեգիտիմ է։ Տղերք, լո՞ւրջ եք ասում, դուք իրոք այդպե՞ս եք մտածում. դա շատ վատ է, շատ վատ»,- ասաց Արմեն Աշոտյանը։
ԱԺ նախկին պատգամավորը հավելեց նաև, որ իրեն դուր չեկան Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի պատասխանները՝ կապված Ղրիմի, Իրանի հետ։ Նման հանդիպումներին, ըստ Ա. Աշոտյանի, պետք է գնալ պատրաստ տրամաբանությամբ, բայց երբ որ դու քո սեփական տնից ուղիղ միացման՝ live-ի տրամաբանությամբ ես պատասխանում շատ ավելի գիտակ, լուրջ, խորամանկ մարդկանց հարցերին, դա խոսում է այն մասին, որ դու չես գիտակցում, թե որտեղ ես գտնվում, և ինչ բեռ ու առաքելություն ես կրում այդ պահին։
«Իրանի հետ կապված զարգացումներում ես հուսով եմ, և առհասարակ հուսով եմ, որ մեր իշխանությունները գոնե այս պահից, եթե ավելի լավ բան չեն կարող ստեղծել, հինը չեն քանդի։ Ես Հայաստանից ավելի համագործակցված օրակարգ եմ ակնկալում Վրաստանի հետ, հատկապես չինական տարածաշրջանային նախագծերի, այսպես ասած՝ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» պրոյեկտում համապատասխան ներգրավվածություն։ Ես ակնկալում եմ այս իշխանություններից Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի, վերջապես, մեկնարկ, որ սկսեն դա անել, մի տարի անցել է։ Ես ակնկալում եմ այս իշխանություններից, որ վերջապես կոտրեն անվստահությունն իրենց հանդեպ, որը ձևավորված է Մոսկվայում, ՌԴ-ի կողմից, և դրա համար պետք են խիզախ քայլեր, որոնք ենթադրում են սեփական սխալների ընդունում և սրբագրում»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից