Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ոստիկանությունն ամեն օր պետք է ձգտի կատարելության. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ 04/16/2019   14:45  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ոստիկանության համակարգի աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 16-ին իր ելույթի ընթացքում վարչապետը հույս հայտնեց, որ ոստիկանության ամենօրյա ձգտումը կդառնա կատարելության հասնելը:


«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Եվ ես այդ օրը շատ նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարաբերությունների մեջ, որովհետև բացի այն, ինչ երևում է էկրաններից կամ ակնհայտ է, ինչ հետևություն մենք կարող ենք անել այդ օրվանից:

Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ ողջ գործընթացը, երբ տեղի ունեցավ ըստ էության հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ ատելություն: Եվ ես հենց այս առումով եմ հատուկ և նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն էր մի նոր բովանդակության Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների այն առումով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է առաջացնեն:

Ընդհանրապես հասկանալի է, որ ոստիկանությունը իրավապահ մարմին է, ուժային մարմին է: Եվ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն ոստիկանությունը, ցավոք սրտի, ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների:

Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն, ոստիկանության գործողությունները չպետք է լինեն ատելության դրսևորում: Եվ ես կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:

Ընդհանրապես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ ոստիկանությունը, իրավապահ մարմինները, մեր պետականության հենասյուներից են: Անկախ ամեն ինչից ոստիկանությունը պետականության հենասյունն է: Եվ մենք պետք է այս իրողությունը շատ հստակ և միանշանակ գիտակցենք և արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին վկայությունն է պետության բարձր մակարդակի: Եվ ես հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում, նոր Հայաստանում ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, ոստիկանությունը նոր կերպար կստանա և ոստիկանությունը նոր անելիքի մեջ կդրսևորվի և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Եվ ես համոզված եմ, և ես տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում: Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք գնում ենք միանշանակ ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, և մենք այդ ճանապարհը շարունակելու ենք: Եվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել` այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասնում է, թե չէ, բայց այդ ճանապարհը, այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է, և մեծագույն հաջողություն:

 
Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր մարտական հերթապահություն են իրականացնում և պաշտպանում են Հայաստանի Հանրապետության սահմանները:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողություններով կյանքեր են փրկում, ովքեր իրենց գործողություններով իրավունք են պաշտպանում, ովքեր իրենց գործողություններով օրինականություն են պաշտպանում, պետականություն են պաշտպանում, ժողովուրդ են պաշտպանում, և ապագա են պաշտպանում: Ես համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին: Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության:

Եվ ուրեմն` կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:05 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ոստիկանությունում է (ուղիղ)
10:03 16/04/2019  |  ՄամուլՓաշինյանը ազատման դիմում գրել կտա կառավարության հնաբնակներից ևս մեկին. «Հրապարակ»
09:37 16/04/2019  |  Մամուլ49 հոգու համար կեղծ շենգենյան վիզաներ «դասավորած» անձը՝ ազատության մեջ. «Ժամանակ»
19:47 15/04/2019  |  ՄեկնաբանությունԱլեքսանդր Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձն այդ որոշման սխալ լինելու դեպքում կենթարկվի պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան
19:33 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
19:10 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
13:28 15/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
11:26 13/04/2019  |  Մամուլ«Կարող է՝ վարչապետը զանգ է ստացել նախարարից». «Իմ քայլի» պատգամավորը՝ 51 հազար աշխատատեղի մասին. «168 ժամ»
13:32 12/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանը դառնա յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը». Ստրասբուրգում վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
12:45 12/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

Արխիվ

[]