ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա 04/13/2019 17:18 | Քրեական խրոնիկոն
Նորանկախ Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքը ցնցած մի շարք սպանություններ մնում են չբացահայտված։ Ավելին՝ կասեցված վարույթները չեն վերսկսվել, թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել էր նախկինում կատարված ու չբացահայտված սպանությունների գործերով վերսկսելու անհրաժեշտության մասին։ «Վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը»,-ասել էր Դավթյանը՝ նշելով, որ այդ հանգամանքը նախադրյալներ է ստեղծում չբացահայտված հանցագործությունների վերաբացման համար։
2018 թվականի հունիսի 14-ին Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձրարություններ էր տվել՝ ակտիվացնելու չբացահայտված եւ հանրային հնչեղություն ունեցող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտնման ուղղված աշխատանքները. «Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները»,-ասել էր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ։
Մարտի 12-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատախազություն՝ ճշտելու համար՝ վերսկսվե՞լ են արդյոք նախկինում կատարված մի շարք աղմկոտ սպանությունների գործերով վարույթները, հետաքննության համապատասխան մարմիններին տրվե՞լ են արդյոք հանձնարարականներ՝ ակտիվացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքները Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու եւ Գագիկ Պողոսյանի սպանությունները բացահայտելու համար, եւ եթե այո, ապա գործերի բացահայտման ուղղությամբ դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` պարզվեց, որ քաղաքական մեծ հնչեղություն ստացած այս սպանությունների գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ չեն տրվել։ Համենայն դեպս՝ այդ հարցին դատախազությունը չէր պատասխանել։ Դատախազությունից ստացված գրավոր պատասխանում նշվում է. «Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու սպանությունների դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում: Նշված քրեական գործերով որոշումներ են կայացվել վարույթը կասեցնելու մասին, մինչև հայտնի կդառնա որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձը»:
Ինչ վերաբերում է Գագիկ Պողոսյանի սպանությանը, ապա սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի կասեցված վարույթը եւս չի վերսկսվել. «Միաժամանակ հայտնում եմ, որ կասեցված վարույթները վերսկսելու վերաբերյալ դատավարական ղեկավարում իրականացնող մարմնի կողմից հանձնարարություններ չեն տրվել, նշված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,-նշված է պատասխանում։
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այս գործով եւս դրական տեղաշարժ չկա, եւ սպանությունը չի բացահայտվել։ Այն ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հունիսի 12-ին ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ քննչական վարչությունում նախաքննությունը շարունակելու համար. «Ներկայումս քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան»։
Հիշեցնենք, որ պետեկամուտների նախկին նախարար, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանն սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունին՝ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանը՝ 1994 թվականի դեկտեմբերի 19-ին, Երևանում, պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Մարիուս Յուզբաշյանը՝ 1993 թ. հունիսի 21-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից