ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի քանի ՀԿ-ներ անհանգստացած են ԱԳՆ-ի արձագանքով 04/12/2019 11:44 | ԼՐԱՀՈՍ
Մի խանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ այլ պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի նկատմամբ գնահատելով որպես մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ ոտնահարում:
Հայտարարության մեջ ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Մարդու իրավունքների ազգային օրակարգին: Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ այլ պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ ոտնահարում էր, որն ամբողջովին խախտում էր տվյալ հանձնաժողովի առաքելությունը:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, միանում ենք բոլոր այն քաղաքացիներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք արտահայտեցին իրենց անհանգստությունը Նոր Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումների կապակցությամբ:
Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ, որը ենթադրաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Հրապարակված դիրքորոշումը ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խտրականությունից ազատ լինելը և իրավահավասարությունը՝ «հասարակական բարոյականության սկզբունքին», ինչը հիմնովին մերժելի է և հարիր չէ ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը և հավաստել, որ այն անդրդվելիորեն հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին և բոլոր մարդկանց արժանապատվության հանդեպ բարձր հարգանք դրսևորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորություններին՝ առանց բացառությունների, կողմնապահությունների և երկիմաստությունների:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը
· ձեռնարկել անհապաղ ու գործուն միջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն, ատելություն և բռնություն հրահրողներին ու իրականացնողներին, որոնք շարունակում են նախորդ վարչախմբի օրոք անպատժելիության մթնոլորտում տարածված անօրինական գործելակերպը՝ քողարկվելով «հասարակական բարոյականության» շղարշով,
· պետության և դրա բոլոր առնչվող ինստիտուտների մակարդակով ամրագրել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների գերակայությունը,
·կազմակերպել լայնամասշտաբ կրթական և իրազեկման միջոցառումներ՝ վերացնելու վերջին տարիներին վտանգավոր ծավալների հասնող խտրականության քարոզն ու ատելության խոսքը և վերականգնելու քաղաքացիների ոտնահարված իրավունքները:
Հայտարարությունը բաց է միանալու համար։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Փինք իրավապաշտպան ՀԿ
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
ԱԶԿ
Կանանց աջակցման կենտրոն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքի ուժ ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» հկ
«Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն
Հասարակություն առանց բռնության ՀԿ
Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն
«Կանանց իրավունքների տուն»
Բեկում ՀԿ
Քալրֆուլ հաուս սոցիալ-մշակութային իրավապշտպան հկ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Մարդու իրավունքների տուն Երևան
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Լոգոս ԻՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն
Անի Աղագյուլյան, իրավաբան
Գոհար Ալեքսանյան
Կարեն Թումանյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից