Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դիմում ՀՀ կառավարության վիճահարույց որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ․ ՀԲՃ 04/12/2019   12:13  |  Բնապահպանական իրավունք

«Իրավունքի ազգայի կենտրոն» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Նազելի Վարդանյանի, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 2014 թվականի հունիսի 31-ի N 781-Ն որոշումը, որով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» Կարգը։ Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ հենց այս անօրինական որոշման ընդունումը հնարավորություն տվեց Ամուլսարի տարածքում հայտնաբերված, ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված, կրիտիկական վիճակում գտնվող և Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ համարվող Մատնունի ծիրանավոր բույսը տեղափոխել իր բնական աճելավայրի տարածքից։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության համաձայն՝ դիմումում նշված է, որ վերոնշյալ որոշումն ու կարգն ամբողջովին հակասում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային նորմերին, ինչպես նաև բերված են մի շարք իրավական պատճառաբանություններ, որոնց հիման վրա պետք է ուժը կորցրած ճանաչվեն դրանք․

1․ Նշված որոշման մեջ որպես Կարգի ընդունման հիմնավորում հղում է կատարվում «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «գ» ենթակետի և 24-րդ հոդվածի վրա, սակայն Կարգը հակասում է այդ նորմերի պահանջներին:
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում գրված է․ «Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝ գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում»։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ, միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններով»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: Այսինք վերոնշյալ Կարգի վերնագիրը պետք է շարադրված լիներ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նշվածին համապատասխան և բովանդակությունը նույնպես պետք է համապատասխաներ դրան: Սակայն, ՀՀ Կառավարությունը ընդունել է մի որոշում, որի լիազորությունը իրեն չէր վերապահված «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև դրա վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը՝ ինչն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 40-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտում է:

«Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն.

«1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»։

Փաստորեն, ՀՀ Կառավարության նշված որոշումը դուրս է եկել իր առարկայի շրջանակներից և հակասում է ՀՀ օրենքներին, ինչը «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտում է:

2. Ինչ վերաբերում է Օրենքի 24-րդ հոդվածին, ապա այն սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» Դա պետք է կարգավորվեր ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ: Ի դեպ, Օրենքի 24-րդ հոդվածում նշված բացառիկ դեպքերում (գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով) օգտագործումը չի կանոնակարգվել նշված Կարգով:

Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:» Այսպիսով, որպես Օրենքի 17-րդ հոդվածի բացառություն, 24-րդ հոդվածը թույլ է տալիս կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը բացառիկ դեպքում միայն գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով: Օրենքը արգելում է այդ բույսերը` այլ վայր տեղափոխել: Սակայն, ի խախտումն Օրենքի, Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված է. «Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով նշված Կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:» Այս դրույթը ամբողջությամբ հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես, Օրենքի 17-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը, հետևաբար, ՀՀ կառավարությունը իրավասու չէ թույլատրել տնտեսական գործունեություն, որի «արդյունքում ոչնչացման սպառնալիք» կարող է լինել Կարմիր գրքում գրանցված բույսերի և դրանց աճելավայրերի համար, հետևաբար Կարգով բույսերի տեղափոխում թույլատրելը անօրինական է: Հակառակը, այդ վայրերում պետք է արգելվի և բացառվի ցանկացած տնտեսական գործունեություն:

3. Բացի այդ, սույն Կարգով հնարավորություն է տրվել մասնավոր տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Կարմիր գրքում գրանցված բույսը տեղափոխել պետական սեփականություն հանդիսացող տարածքներ (բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիներ), իսկ սերմերը պահել բանկում, սակայն չի նշված ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն այդ տարածքները, ի՞նչ կարգով դա պետք է կատարվի, արդո՞ք դրա համար պետք չեն մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ի՞նչ պետք է անի տնտեսավարողը, եթե հատուկ պահպանվող տարածքների և բուսաբանական այգիների տնօրինությունը հրաժարվի այդ բույսերը ընդունել կամ այդ բույսերի աճելավայրերին համապատասխանող տարածք չգտնվի, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի և հատուցի վնասները, եթե այդ բույսերը չհարմարվեն նոր պայմաններին և ոչնչանան ու այսպիսի բազմաթիվ հարցեր կարգավորված չեն Կարգով: Բացի այդ չի նշված, թե` տարիներ շարունակ, ո՞վ պետք է հոգա այդ բույսերի և սերմերի պահպանության ծախսերը: Քանի որ, սույն Կարգով տնտեսական գործունեություն իրականացնողների վրա այդ պարտականությունը չի դրվում, ապա ստացվում է, որ դա կատարվելու է պետական բյուջեի հաշվին: Արդո՞ք այդպիսի ծախսեր նախատեսված են բյուջեով:

4. Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը հակասում է, ինչպես նշված Կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներին, այնպես էլ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին: Մասնավորապես, արգելոց կամ ազգային պարկի արգելոցային գոտի արգելվում է որևէ բույսի տեղափոխումը: Ինչ վերաբերում է բուսաբանական այգիներին, ապա դրանք բնական պայմաններ չեն բույսերի համար, հետևաբար, այդ ենթակետը հակասում է, ինչպես Օրենքի 24-րդ հոդվածին, այնպես էլ սույն Կարգի վերնագրին («բնական պայմաններում» եզրույթին) և հիմնական դրույթներին:

5. Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը հակասում է նաև նույն Կարգի 2-րդ կետի դրույթներին. «2. Օբյեկտների և դրանց աճելավայրերի պահպանությունն ապահովում է վայրի բուսատեսակների բազմազանության ամբողջականությունը, բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը»:

6. Նշված Կարգը հակասում է նաև «Կենսաբանական բազմազանության մասին» և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիաների պահանջներին: Վավերացնելով նշված կոնվենցիաները, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություններ, որոնց չկատարելը կարող է հանգեցնել` կոնվենցիաներով նախատեսված միջազգային պատժամիջոցների:
Մասնավորապես, «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.
ա) համապատասխան ընթացակարգեր է ներդնում, որոնց համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում է պահանջվում իր կողմից նախատեսվող ծրագրերի նկատմամբ, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա` այդպիսի ազդեցության հետևանքները կանխատեսելու և նվազեցնելու նպատակով, և, նպատակահարմարության դեպքում, ապահովում է այդպիսի ընթացակարգերի իրականացմանը հանրության մասնակցության հնարավորությունը,
բ) համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար իր կողմից իրականացվող այն ծրագրերի և քաղաքականության էկոլոգիական հետևանքների հաշվի առնելը, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա»:

Իսկ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի քայլեր վայրի ֆլորայի, վայրի ֆաունայի և բնական միջավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականությունը խթանելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով վտանգված և խոցելի, հատկապես տեղական տեսակներին և վտանգված բնական միջավայրերին` համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս, ինչպես նաև աղտոտման դեմ ուղղված իր միջոցառումներում պարտավորվում է հաշվի առնել վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության հարցերը:»

Այսպիսով, ակնհայտ է, որ նշված Կարգը ընդունվել է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, դրա կիրառումը էական և անդառնալի վնաս է պատճառում, ինչպես Հայաստանի, այնպես էլ երկրագնդի կենսաբազմազանությանը և բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի վրա:

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին», «Իրավական նորմատիվ ակտերի մասին» (2018թ.), «Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքներով, «Կենսաբանական բազմազանության մասին» և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիաներով` «Իրավունքի ազգայի կենտրոն» ՍՊ ընկերության տնօրեն Նազելի Վարդանյանը խնդրում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:56 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային կազմակերպությունները կաջակցեն Ամուլսարի հարցում ընդդեմ ներդրումային արբիտրաժի․ ՀԲՃ
12:46 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք
09:57 29/03/2019  |  ՄամուլՓոփոխություն. Իրավական հիմք Ամուլսարի շահագործումն արգելելու համար. «Ժամանակ»
17:39 28/03/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանության նախարարը տեղեկացված է, թե Ամուլսարի քրեական գործով նշանակված անկախ փորձաքննության արդյունքները երբ կլինեն
21:10 21/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա» ընկերությունը Սերգեյ Բագրատյանից պահանջել է դրամական փոխհատուցում
14:53 21/02/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար
15:00 30/01/2019  |  ԼՐԱՀՈՍՀետազոտություն. Ամուլսարի ու Ջերմուկի ջրային համակարգերը կապված չեն
16:05 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են
14:43 15/01/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդհարումներ Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև. 168.am
18:37 29/11/2018  |  ՔաղաքականԱմուլսարի հանքի փորձաքննություն անցկացնելու համար Հայաստանը փող չի խնայելու պետական բյուջեից. Փաշինյան

Արխիվ

[]