ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարող լինել պետություն առանց արդարության և արդարադատության. Արմեն Սարգսյանն այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ 04/12/2019 17:50 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:
Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշներն ու ճանապարհային քարտեզը։
Հանրապետության նախագահը շնորհավորել է Բարձրագույն դատական խորհրդին՝ գործունեության մեկ տարվա առթիվ: Նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դատական համակարգը մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից են՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ցանկացած երկրում և մանավանդ Հայաստանում պետության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ և առաջ հանրության վերաբերմունքից դեպի դատարան և արդարադատություն։ Չի կարող լինել պետություն առանց արդարության, չի կարող լինել պետություն առանց արդարադատության»:
Նախագահի խոսքով՝ պետության վերաբերմունքը դեպի հանրությունը և հակառակը՝ հանրության վերաբերմունքը դեպի իր սեփական պետությունը, չափվում են շատ պարզ չափանիշներով: Նա որպես օրինակ է բերել, թե ինչպես է փողոցում քայլող անձը վերաբերվում ոստիկանին. «Եթե ոստիկանին վերաբերվում է որպես պետության ներկայացուցչի՝ խորին հարգանքով և համապատասխանաբար ոստիկանն իրեն պահում է որպես պետության ներկայացուցիչ, ապա կա ներդաշնակություն հանրության և պետական կառույցի միջև, կա ինչ-որ իմաստով արդար կառուցված պետություն»:
Ըստ Արմեն Սարգսյանի, որպեսզի դատենք արդար երկիր ենք, թե ոչ, կոռուպցիա կա, թե ոչ, պետք է նայել դատարաններին, և շատ էական է, որպեսզի դատական համակարգը լինի լավագույնը, հասարակության մեջ վստահություն առաջացնի։ Այս ճանապարհին նախագահը կարևորել է բարձրագույն դատական խորհրդի, ամբողջ դատական համակարգի, յուրաքանչյուր դատավորի դերը և, իհարկե, հանրության հետ կապը:
Մեկ տարվա գործունեության արդյունքը գնահատելով տպավորիչ՝ նախագահ Սարգսյանը ողջունել է ներկայացված էլեկտրոնային համակարգում արհեստական բանականության տարրերի օգտագործումը: «Գովելի է, որ ինչ-որ իմաստով դասական և պահպանողական ինստիտուտը, որպիսին դատարանն է, առաջ է նայում, թե ինչպես պետք է փոխվի հանրության և աշխարհի հետ համընթաց»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սա ճանապարհ է, որով բոլորս պետք է անցնենք, որովհետև աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ»:
Նախագահի խոսքով՝ դատավորի և դատական համակարգի աշխատանքը բացի միայն մեծ քանակությամբ տեղեկություններ հավաքելուց, անցնելու է հաջորդ քայլին՝ վերլուծության: «Յուրաքանչյուր դատավորի, ինչպես նաև ձեր Խորհրդի համար արհեստական բանականությունը մի քանի տարի հետո դառնալու է լավագույն բարեկամը, որովհետև հնարավորություն է տալու ձեզ շատ ավելի արդյունավետ աշխատել, վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ: Արհեստական բանականությունը փոխելու է մեր կյանքը, և այդ փոփոխությունը մենք պետք է սկսենք այսօր», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը Բարձրագույն դատական խորհրդին մաղթել է նորանոր հաջողություններ և վստահեցրել, որ ի դեմս նախագահական ինստիտուտի, նրանք ունենալու են լավագույն բարեկամի, որը աջակցելու է, որպեսզի Խորհուրդը կայանա, աջակցելու է, որպեսզի մեր երկրում արդարության և արդարադատության նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվի, և մենք բոլորս մեր պետության և պետականության նկատմամբ լցվենք խորը հարգանքով:
Հանրապետության նախագահն այնուհետև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել պայմաններին և աշխատանքի կազմակերպմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ