ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու…Վարչապետն իրեն վերագրում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ 04/11/2019 13:44 | Վերլուծություններ
Դեռևս 2018-ի ապրիլին, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քննադատելով նախկին իշխանություններին հայտարարում էր, թե՝ ինքը չի պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ:
Սակայն այսօր մենք տարբեր առիթներով ականատեսն ենք լինում, թե նա ինչպես է ինքն իրեն օժտում մի դեպքում՝ դատախազի, մեկ այլ դեպքում՝ դատավորի կամ նույնիսկ քննիչի լիազորություններով: Ըստ էության, նրա վարքը միապետ-ղեկավարի վարք է հիշեցնում:
Մեծ հաշվով՝ ոչինչ էլ չի փոխվել: Ուղղակի, եթե նախկինները սուսուփուս էին նման դեպքերում իրենց գործը տեսնում, ապա Նիկոլ Փաշինյանն իր տեսակին հարազատ՝ ամեն հարցում ցանկանում է »կիսվել» ժողովրդի հետ: Անգամ՝ օրինազանցության, Սահմանադրությունը խախտելու դեպքում:
Օրերս Հայաստանի վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
Նախ, նա իր այս ֆեյսբուքյան գրառմամբ ոչ թե՝ մազոխիստի, այլ պոպուլիստի, ինչու ոչ նաեւ՝ լիազորությունները չարաշահողի տպավորություն է թողնում, ընդ որում՝ օրենք բառը շահարկելով, ինքն իրեն օրենքի ու Սահմանադրության հետ նույնացնելով։
Տեսեք, երկրի վարչապետը առանց չնչին իսկ մտածելու հայտարարում է, թե «քրեական գործ է հարուցվել իր անմիջական ցուցումով»` այդպիսով հաստատելով, որ ինքը գերազանցել է երկրի վարչապետի իր լիազորությունները: Նրա այս հայտարարությանը հաջորդեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, առ այն, որ վարչապետը գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն չունի: Պաշտպանը բնականաբար, վարչապետի նման առանց հիմքի չէր խոսում, այլ վկայակոչում էր օրենքը, այն է՝ «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար,և դա ոչ թե վարչապետն է, այլ դատախազը»:
Բայց վարչապետի պոպուլիզմն իր շարունակությունն ունեցավ, քանի որ նա հակադարձեց ՄԻՊ-ի օրենքով ամրագրված խոսքին ու հեգնեց, թե՝ «Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն դատեն»: Հետո հավանաբար, հուշեցին նրան, թե՝ եղբայր, այս կերպ ինքդ քեզ հակասում ես՝ դառնալով օրինախախտ, մինչդեռ ուրիշներից գոնե հրապարակավ պահանջում ես հավատարիմ մնալ օրենքի ոգուն ու տառին: Հեռու չգնանք, հենց այս օրերին է ընթանում Կոնստանտին Օրբելյանի դեմ իր և մշակույթի նախարարության արշավանքը՝ օրենքի այս ու այն կետի վկայակոչմամբ: Կետ, որից չի բխում ոչ մշակութային օջախի, ոչ էլ ընդհանրապես բնագավառի ու երկրի, հանրության շահը:
Ավելի ուշ մասնագետների հուշումով նա լղոզեց իր իսկ ասածը , բայց ինչպես սովորաբար, այս դեպքում էլ նրա լեզուն մտքից արդեն առաջ էր անցել:
Նկատենք, որ վարչապետի պաշտոնում սա Փաշինյանի առաջին և միակ լիազորությունների վեարզանցումը չէր: Այս համատեքստում նա ավելի վաղ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրավապահներին, ավելի կոնկրետ՝ դատավորներին ուղղորդելով, արդեն հասցրել էր հաթաթաներ տալ՝ թե՝ «ցույց տվեք այն դատավորին, որ իմ ասածը չանի մոտիվով»: Ի դեպ, ի հեճուկս Փաշինյանի կամայականության, գտնվեց այն դատավորը, որը բացառապես օրենքով առաջնորդվեց՝ կուլ չգնալով վարչապետի հաթաթաներին:
Էլի՞ փաստեր հիշենք: Խնդրեմ, հայտնի գաղտնալսման պատմությունը, որն ուղղակի ճչացող փաստ էր, թե ինչպես են ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հրատապ ցուցումներ ստանում երկրի վարչապետից՝ նրա հետ քննարկելով անկախ քննչական մարմնի վարույթում քննվող քրեական գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խափաման միջոցի հարցը:
Հավելենք, որ ի պատասխան «Փաստինֆո»-յի հարցի, ՀՀ դատախազությունը ևս հաստատեց , որ «Քրեական գործ հարուցվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների կողմից»: Այլ խոսքով արձանագրում, որ վարչապետը քրեական գործերով ցուցումներ տալու իրավունք չունի։
Իսկ վարչապետի հետագա «սրբագրումը», թե ցուցում է «տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է», ավելի բարդացրեց իրավիճակը։ Ամբողջ հարցն այն է, որ հանցագործության մասին օպերատիվ տեղեկություններին ընթացք տալու համար վարչապետի ցուցում ամենեւին էլ պետք չէ, օրենքով նախատեսված չէ։ Դա ընդամենը յուրօրինակ «խոստովանություն» էր, որ, այսպես կոչված, օպերատիվ տեղեկություններին ընթացք է տրվում, քրեական գործերը հարուցվում կամ մերժվում են վարչապետի ցուցումով, ինչն ուղղակի հակասահմանադրական է։
Ընդգծենք, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որն ամրագրում է օրինականության սկզբունքը, սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Իսկ ինչպես դատախազությունն ու ՄԻՊ-ն արձանագրել են՝ գործող օրենսդրությամբ վարչապետն իրավունք չունի քրեական գործերով ցուցումներ տալ անգամ իրեն ենթակա մարմնին։ Հետեւապես ամեն ինչ չէ, որ օրինական է, եթե չասենք, որ իրականում հակասահմանադրական է։ Իսկ վերջերս մեծ ճանաչում ստացած 300.1 հոդվածը Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտումը դիտարկում է որպես Սահմանադրական կարգի տապալում՝ դրա համար նախատեսելով քրեական պատասխանատվություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ