ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը մերժել է նաեւ դատախազի բողոքը՝ փաստելով, որ կաշառքի դրվագով Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը բացակայում է 04/11/2019 13:53 | Դատական ռեպորտաժներ
«Վերաքննիչ քրեական դատարանը, անտեսելով բոլոր հնարավոր նորմերը, շարունակեց պրն Քոչարյանին պահել կալանքի տակ»,- դատարանի որոշումից հետո այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով` Քոչարյանը որոշմանը արձագանքեց շատ ավելի հանգիստ, քան իր պաշտպանները. «Առաջին ատյանի դատարանը կայացրել էր չպատճառաբանված դատական ակտ, և մեր հիմնավորումներից մեկը հենց այդ մասին էր, բայց Վերաքննիչ դատարանի վրա դա կարծես տպավորություն չգործեց»,- ասաց Ալումյանը` հավելելով. «Դատարանի որոշումը ստանալուց հետո անպայման կբողոքարկենք»:
Ալումյանի խոսքով` դատարանի փաստարկը այն էր, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը. «Սակայն Եվրոպական դատարանը այն կարծիքին է, որ քննությանը խոչընդոտելու հանգամանքը քննության միայն սկզբնական փուլերում է էական դեր խաղում»,-ասում է պաշտպանը:
Այս ընթացքում պաշտպանական կողմը շարունակում է ծանոթանալ գործի նյութերին, սակայն որևէ արտառոց բան չի հանդիպել. «Մեր բոլոր սպասելիքները` կապված քրեական գործի տվյալների հետ, արդարանում են, այսինքն` ցանկացած բան, որը մինչ այս մենք պնդել ենք, վերստին հաստատվում է գործի այս կամ այն նյութով»:
Պաշտպանական կողմի փաստարկներից մեկը վերաբերում է Քոչարյանին մեղսագրված 300.1-րդ հոդվածին. «Այս հոդվածը 2008 թվականին գոյություն չուներ, իսկ 2009 թվականին գոյություն ունեցող 300-րդ հոդվածի համեմատ անձի վիճակը վատթարացնող է, ուստի չի կարող մեղսագրվել պրն Քոչարյանին»-պնդում է պաշտպանը և հավելում. «Մենք նշեցինք, որ Դատախազությունը գործով յոթ մեղադրյալների նկատմամբ ժամանակին քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել` հիմք ընդունելով հենց այդ վատթարացնող հանգամանքը: Սրան ի պատասխան` երեկվա դատախազը քննադատեց այն դատախազներին, ովքեր ժամանակին նման որոշում էին կայացրել: Ստացվում է` Դատախազությունը այսօր չի հասկանում 2009 թվականին իր իսկ կայացրած որոշումը»:
Պաշտպանի խոսքով` եթե այդպես է, ապա պետք է վերաբացվեն նաև այդ յոթ հոգու գործերը. «Եվ թող մեղադրանք առաջադրեն նաև նրանց, ում մեղադրանք առաջադրված չի եղել` հենց նույն վատթարացնող հանգամանքից ելնելով»:
Նշենք, ո Քոչարյանի դեմ միակ ցուցմունքը շարունակում է մնալ Արշակ Կարապետյանի ցուցմունքը. «Արշակ Կարապետյանն ասում է, որ փետրվարի 24-ից հանձնարարվել է մտցնել արտակարգ դրություն, և այս հանգամանքը փորձում են ապացուցել հենց այդ ցուցմունքով: Իրավական վեճն այս մակարդակի է»:
Հավելենք, որ դատախազի բողոքը` առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ, ևս մերժվեց, և ուժի մեջ մնաց առաջին ատյանի այն որոշումը, ըստ որի կաշառքի մասով հիմնավոր կասկածը բացակայում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ