Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Շահադիտական դրդումներով երկու տարեց կնոջ սպանության համար ցմահ դատապարտվածը կստանա 900 եվրո փոխհատուցում 04/10/2019   23:20  |  ԼՐԱՀՈՍ

Ապրիլի 11-ի կառավարության նիստի օրակարգում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ հատկացնելու հարցը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թ.-ի նոյեմբերի 22-ին վճիռ էր կայացրել «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը հայցորդ Խոսրով Ավագյանին վճարել 900 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 

Վերջինս դիմել էր ՄԻԵԴ, քանի որ դատավարության ժամանակ հնարավորություն չէր ունեցել հարցեր տալ դատաբժշկական եզրակացություն տված փորձագետներին, որոնց եզրակացությունները դատավճռի հիմք էին հանդիսացել: Խոսրով Ավագյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել  շահադիտական դրդումներով սպանության համար երկու դրվագով: ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

Մեղսագրվող դեպքերը տեղի են ունեցել 2007 թվականին. երկու քույրեր՝ Մ.Գ.-ն և Վ.Գ.-ն վերջինիս բնակարանում հայտնաբերվել են մահացած:

Նրանց մահվան փաստի առթիվ քրեական հետապնդման մարմինները սկսել են քննություն: Վ.Գ.-ն, որին ըստ երևույթին ճանաչում էր դիմումատուն, վերջինիս կտակել էր իր բնակարանը՝ համաձայն 2006 թվականի ապրիլի 5-ին կազմված կտակի: 2007 թվականի փետրվարի 14-ին դիմումատուն Վ.Գ.-ի կտակը ներկայացրել է նոտարին և տվել բնակարանը ժառանգելու իր համաձայնությունը:

2007 թվականի հունիսի 1-ին Մ.Գ.-ի և Վ.Գ.-ի զարմուհին, ում ըստ Վ.Գ.-ի՝ 1991 թվականին նոտարով հաստատված կտակի՝ պետք է անցներ մահացածի բնակարանը, դիմել է դատախազություն՝ պնդելով, որ 2006 թվականին կազմված կտակում իր հորաքրոջ ստորագրությունը կեղծված է:

2007 թվականի հուլիսի 11-ին մահացածների դիակների արտաշիրմումից հետո կատարվել է վերջիններիս կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ որոշելու, թե արդյոք նախորդ եզրակացություններով ճիշտ են որոշվել մահվան պատճառները: 2007 թվականի օգոստոսի 7-ին քննիչը որոշել է կտակի կեղծման առթիվ քննություն սկսել:

2007 թվականի սեպտեմբերի 25-ին հայտնի դարձած կրկնակի հետմահու դատաբժշկական փորձաքննության արդյունքներով քույրերը մահացել են ֆոսֆորօրգանական միացություններով թունավորման հետևանքով:

2007 թվականի սեպտեմբերի 26-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել, իսկ հաջորդ  կալանավորվել:2008 թվականի հուլիսի 8-ին դիմումատուի գործն ուղարկվել է դատական քննության Երևանի քրեական դատարան: Դատական նիստի ընթացքում բարձրաձայն հրապարակվել են բոլոր փորձագետ-վկաների եզրակացությունները, որից հետո դիմումատուն խնդրել է իրեն հնարավորություն տալ դատարանում հարցաքննելու այն փորձագետ-վկաներին, ովքեր ներկայացրել էին հակասական եզրակացություններ: Դատարանը որոշել է հետաձգել գործի քննությունը:

2008 թվականի սեպտեմբերի 25-ին դատական նիստի ընթացքում դիմումատուի ներկայացուցիչը կրկին խնդրել է հարցաքննել փորձագետ-վկաներին, բայց առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից նրա խնդրանքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջիններիս կանչելու անհրաժեշտություն չկա:

2008 թվականի հոկտեմբերի 21-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել երկու դրվագներով՝ շահադիտական դրդումներով ծանրացնող հանգամանքներում սպանություն կատարելու համար և դատապարտել ցմահ ազատազրկման՝ հիմնվելով ի թիվս այլնի փորձագիտական եզրակացությունների վրա:

Եվրոպական դատարանը նկատել է, որ դիմումատուն զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված փորձագետ-վկային հարցաքննելու հնարավորությունից իր գործով դատավորի առջև այն դեպքում, երբ իր համար կարող էին հետևանքներ ունենալ վերջինիս դիտարկումները տվյալ փորձագետ-վկայի վարքագծի և վստահելիության վերաբերյալ: Նրա փորձագետներին հարցաքննելու պահանջը, որը մերժվել էր, անհիմն չէր՝ ըստ Եվրոպական դատարանի, քանի որ փորձագիտական եզրակացությունների հիման վրա ներպետական դատարանները պետք է պարզեին տուժողների մահվան պատճառը:

Բացի այդ դիմումատուն զրկված է եղել փորձագիտական եզրակացությունը նախապատրաստողների վստահելիությունը ուղիղ հարցաքննության միջոցով վիճարկելու իրավունքից, քանի որ նա դատապարտվում էր ցմահ ազատազրկման այն փորձագետ-վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք երբեք չեն կանչվել և չեն հարցաքննվել դատական նիստերի ժամանակ:

Եվրոպական դատարանը գտել է, որ վերոնշյալ հանգամանքները կարող էին մեծապես ազդել դիմումատուի արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես՝ «մրցակցային դատավարության» և «կողմերի հավասարության» երաշխիքների վրա: Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:
 
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 900 եվրո ոչ նյութական վնասի դիմաց:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 22-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 22-ն է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:19 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության շենքից նետված Լևոն Գուլյանի ընտանիքին կվճարվի 52 հազար Եվրո
10:17 31/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գործով Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բարոյական և նյութական վնասի պահանջ ներկայացնելուց
17:41 24/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է գերմանական Scholz AG ընկերությանը 3600 եվրո փոխհատուցում վճարել. tert.am
11:55 29/11/2018  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ՄԻԵԴ վճիռներով քաղաքացիներին կփոխհատուցի 3000 և 4500 եվրո
23:53 23/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍպանության գործով խախտվել է մրցակցային դատավարությունը. ամբաստանյալը զրկվել է փորձագետներին հարցաքննելու իրավունքից
21:00 21/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի պահանջները կատարելու նպատակով Հայաստանը 3 հազար եվրո գումար է հատկացնելու Գրիգոր Ոսկերչյանին
21:46 05/10/2018ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի
12:44 02/08/2018  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը կփոխհատուցի 2 հազար 410 եվրոյին համարժեք դրամ
16:46 10/04/2018  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ը «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը ճանաչել է անընդունելի
12:21 05/04/2018  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ վճռի կատարման համար կառավարությունը հատկացրեց 12 հազար եվրոյին համարժեք դրամ

Արխիվ

[]