ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել 04/10/2019 19:08 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Բրյուսելում Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը:
«Բանաձևը քննարկվեց քիչ առաջ և ընդունվեց այս կարևորագույն միջազգային ընտանիքի կողմից», - իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Աշոտյանը՝ նշելով, որ անկա ներքաղաքական դասավորումներից ՀՀԿ-ն շարունակում է աշխատել հանուն ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի շահերի:
Հիշեցնենք, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 100 քաղաքական կուսակցությունների աշխարհի 74 երկրներից»:
Բանաձևում նշված է.
Վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով մարդկային ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է աշխարհում;
Ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, 1948 թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, 1968 թ. նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Միավորված ազգերի կոնվենցիայով, 1966 թ. դեկտեմբերի 16-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր միջազգային փաստաթղթերով;
Հաշվի առնելով, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունը հատուկ ընդգծել է այդ հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակցության կարևորությունը;
Հաշվի առնելով Օսմանյան կայսրության ռազմական դատարանների 1919-1921 թթ. դատավճիռները `«օրենքի և մարդկության դեմ» այդ ծանր հանցագործության մասին` որպես փաստի իրավական գնահատական;
Գնահատելով 1915 թ. մայիսի 24-ի դաշնակից պետությունների համատեղ հայտարարությունը`պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդի դեմ կատարված ամենասարսափելի հանցագործությունը որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք» սահմանելով և ընդգծելով Օսմանյան իշխանություններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի դերն ու նշանակությունը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի արբիտրաժային որոշումը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում;
Վկայակոչելով Հայոց ցեղասպանության և եվրոպական արժեքների մասին ԵԺԿ-ի 2015 թ. մարտի 3-ի բանաձևը;
Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները;
Հարգանքի տուրք մատուցելով բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների անմեղ զոհերի իշատակին;
Ընդգծելով, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին կանխարգելոմը և արդյունավետ պատժամիջոցները պետք է լինեն միջազգային հանրության հիմնական առաջնահերթությունների շարքում
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը հայտարարում է հետևյալը.
Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես այդ հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ գործելու քաջալերանք;
Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը և բոլոր նահատակների ու փրկված հերոսների, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք;
Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք հայ ժողովրդի հանձնառությանը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում;
Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը լիովին հարգել և կատարել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում;
Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և բոլոր բարի կամքի բոլոր մարդկանց, անկախ նրանց էթնիկ ծագման և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով;
Մենք աջակցում ենք թուրքական քաղաքացիական հասարակության այն հատվածներին, ովքեր այսօր համարձակվում են խոսել իշխանությունների պաշտոնական դիրքորոշման դեմ: Մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման համար ելակետ կծառայի:
Հետևապես, մենք հրավիրում ենք Թուրքիայի կառավարությանը`իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել հետևյալ միջոցները.
Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը և առերեսվել իր պատմության ու հիշողության հետ՝ ոգեկոչելով մարդկության դեմ այդ ահավոր հանցագործության զոհերին;
Ապահովել տեսլական և իրականացնել իրապես ժողովրդավար Թուրքիային հարիր գործողությունների ծրագիր, ներառյալ խոսքի ազատությանն առնչվող խնդիրների, պետության, հասարակության շրջանում և կրթական հաստատություններում Ցեղասպանությանը վերաբերող հարցերի համապարփակ լուծում, ինչպես նաև կրոնական և այլ մշակութային օբյեկտների վերանորոգում և դրանց վերադարձը հայկական և այլ համապատասխան համայնքներին;
Սկիզբ դնել հայկական ազգային ժառանգության երկար սպասված տոնին`հիմնված հայ-թուրքական հարաբերությունների լիովին կարգավորման վրա՝ խարսխված պատմության հանձնառնությամբ, բոլոր չլուծված հարցերի խաղաղ կարգավորմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ