ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ 04/10/2019 15:48 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայում ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ:
«1992 թ. մարտի 10-ին երկարատև հրետակոծումից հետո ադրբեջանական զինված կազմավորումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։ Տեղի ինքնապաշտպանական ջոկատին հաջողվել էր տարհանել ավանի բնակիչների մեծ մասին, սակայն 118 հոգի՝ հիմնականում հաշմանդամներ, տարեցներ, կանայք և երեխաներ, մնացել էին բնակավայրում։ Նրանցից ավելի քան 50 հոգի դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ 30 կին, իսկ մյուսները՝ 29 կին և 9 երեխա, պատանդ վերցվեցին, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է։
Արցախի զինված ուժերի կողմից Մարաղան ազատագրվեց, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին ներխուժեցին բնակավայր և իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչների նկատմամբ իրականացրին նոր ոճրագործություն։
Մարաղայի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկն էր։ Ավանի վրա ադրբեջանական զորքերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել նրա քաղաքացիական բնակչությանը։ Խաղաղ բնակիչների դեմ իրագործված ռազմական հանցագործությունների մասին վկայել են նաև «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ ավան էին այցելել կոտորածներից անմիջապես հետո:
Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը հայերի նկատմամբ ահաբեկման, բռնության և հայրենի հողում ապրելու հնարավորությունից զրկելու՝ Ադրբեջանի քաղաքականության դրսևորումներից մեկն էր։ Այդ քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրվել և հետևողականորեն իրականացվել էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում։ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներն ու մոտեցումները կիրառել 2016 թ. Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի ժամանակ, որը, սակայն, կանխվեց միայն Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ՝ ապահովելով երկրի անկախությունն ու նրա քաղաքացիների անվտանգությունը։
Ինչպես Մարաղայում, այնպես էլ 24 տարի անց՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ հանցագործությունների նկատմամբ անտարբերությունն ու անպատժելիությունը հանգեցնում են դրանց կրկնությանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան