ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության հիմքը առողջ ընտանիքն է, որն այսօր թիրախ է դարձել զանազան տրանսօթյակների համար 04/09/2019 20:09 | Վերլուծություններ
Դրանցից սնվող գրանտակերների բանակը, որոնց մի ստվար զանգված այսօր պետական կառավարման տարբեր օղակներում են հայտնվել, ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակային քայքայիչ քաղաքականություն են իրականացնում՝ վտանգելով մեր արժեքային համակարգի հիմնական և խարսխային ինստիտուտները՝ ընտանիքը, մշակույթը, հուշարձանները, կրթությունը, եկեղեցին...
Օրերս Ազգային Ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի ունեցած՝ տրանսգենդերի ելույթի դրվագը բազմաթիվ արձագանքներ ունեցավ, ընդ որում, իմ խորին համոզմամբ, այն հանիրավի երևութականացվեց նաև տվյալ երևույթի և փաստի հանդեպ քննադատաբար ու մերժողաբար տրամադրված՝բնական և պահպանողական արժեքներ դավանող կառույցների ու անձանց կողմից: Այսինքն, ստացվեց, որ հակաքարքզչությունն անգամ քարոզչության էֆեկտ ունեցավ, թեպետ դրան չէին ձգտում շատերը:
Այն, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հավասար է օրենքի առաջ և ունի նույն իրավունքները, կարծես չի վիճարկվում, բայց զավեշտալի մի բան է կատարվում այսօր մեր իրականության մեջ: Որոշ շրջանակներ, ըստ ամենայնի ոչ առանց շահադիտական նպատակների ձգտում են կեղծ թեզերով՝ խախտված իրավունքների, բռնության զոհի կարգավիճակով օժտել մարդկանց, որոնք այդպիսին չեն: Այսօր երկրի վարչապետն է անդրադառնում սեռական փոքրամասնությունների թեմային՝ այս համատեքստում մեղադրելով նախորդ իշխանություններին: Ներողություն, բայց նախկինում չեմ հիշում որևէ դեպք, որ սեռական փոքրամասնությունները դեմոնստրացիաների միջոցով մեծամասնությանը պարտադրեին լսել իրենց ինտիմ կյանքի մասին: Ինտիմը ինտիմ է և՛ բնական կողմնորոշում ունեցողների, և՛ փոքրամասնության համար և հանրայնացման խնդիր այստեղ չպետք է լինի:
Ըստ իս՝ մեծամասնության իրավունքների դեմ քայլ էր Ազգային Ժողովի հայտնի ելույթը, որն արդեն մեկ շաբաթ է խաթարել է հայ ընտանիքների անդորրը: Մարդիկ արդարացված տագնապի մեջ են՝ իսկ եթե Ազգային Ժողովը եվրոպական մտայնություններին համահունչ՝ օրենք ընդունի նույնասեռ ամուսնությունների մասի՞ն:
Ի դեպ, եվրոպական որոշ երկրներ ժողովրդավարական արժեքներ պարտադրելով, իրենք դրանց կուլ չեն գնում՝ եթե դրանք սեփական ազգային անվտանգության համար սպառնալիք են դառնում: Տեսեք՝ օրինակ Ֆրանսիայում և Գերմանիայում «Եհովայի վկաներ» տոտալիտար ավանդը արգելված է: Ֆրանսիայում այն արգելվեց, քանի որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ էին առաջացել: Այսինքն, սա նշանակում է, որ եվրոպական այս կամ այն երկիրը իր իսկ անվտանգության համատեքստում է դիտարկում ցանկացած պահանջ՝ կարևորելով ազգի շահը:
Հիշեցման կարգով ասեմ, որ մենք դեռ 15 տարի առաջ գրանցեցինք այս նույն աղանդը՝ այնքան հեշտորեն և այնքան անհոգ: Ի՛նչ է, մենք ազգային անվտանգության խնդիրներ չունեի՞նք: Այս տոտալիտար աղանդն, ի դեպ, բազմաթիվ ընտանիքներ է քայքայել և շարունակում է քայքայել: Հիմա, ասելիքս այն է, որ ոչինչ ավելի հրամայական չի կարող լինել մեզ համար, քան մեր երկրին և պետությանը սպառնացող վտանգը: Իսկ պետության հիմքը ընտանիքն է: Պետք չէ պապից ավելի կաթոլիկ լինել: Ֆրանսիան ու Գերմանիան չեն եղել, իսկ սա Հայաստանն է՝ տղամարդկանց՝ Հայկից սերվածների և հայրերի երկիր: Հայ ընտանիքը նոր ժամանակներում, իհարկե, որոշակի առումով օտար մշակույթներից տարրեր ներառել է, սակայն, այս դեպքում էլ՝ հայկականացրել է փոխառությունները: Եվ այսօր էլ շարունակում է իբրև երևույթ իր յուրահատկություններով առինքնող և գրավիչ լինել բնականության կարոտ եվրոպացու և ամերիկացու համար:
Այս առիթով հիշեցի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հետ Ծաղկաձորի գրողների տանը մեր զրույցը: Այն ըստ էության, կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող պոետի գնահատականն էր, ուղղված իր և ընդհանրապես՝ հայ ընտանիքին: Նրա այս պատմությունը հայ ընտանիքի ֆենոմենալ առանձնահատկությունների շուրջ լուրջ մտորելու առիթ կարող է տալ նաև այսօր: ՙՙ Հենց այսօր:
«Հիշում եմ՝ 90-ականների սկզբին մի խումբ հայ գրողների հրավիրեցին Ամերիկա՝ գրական կոնֆերանսի: Այն ամբողջությամբ նվիրված էր ընտանիքի պրոբլեմներին: ԱՄՆ-ը կործանվում է, ընտանիքը փոշիանում է, պատկերացրեք՝ ԱՄՆ կառավարության համար դա մեծ պրոբլեմ է: Հավաքել էր աշխարհի ամուր ընտանիք ունեցող երկրների գրողներին՝ իբրև փորձի փոխանակում լսում էր նրանց, թե՝ էդ ո՞նց եք անում, ո՞նց եք ձեր ընտանիքները պահում: Այնտեղ երբ իմացան, որ 30 տարի նույն կնոջ հետ եմ ապրում, չեմ բաժանվել, լրագրողները թափվել էին գլխիս: Պարզվում է՝ իրենց մոտ 6-7 տարուց ավելի ընտանիքը չի դիմանում: Մրցանակներ, նվերներ տվին, չգիտեի՝ ամաչեմ, թե՝ ուրախանամ: Հետո հասկացա, թե ինչքան կարևոր բան է ամուր ընտանիքը: Պետության հիմքը ամուր ընտանիքն է, այստեղ են մեր արժեքները կենտրոնանում: Սա ասիական գրողների հավաք էր, հետո էլ՝ ԱՄՆ-ից զանգեցին, թե՝ հիմա էլ մեզ մոտ եվրոպական գրողների հավաք է, էլի ուզում ենք՝ դուք գաք: Գնացի, էլի նույն պրոբլեմն էր, բայց այստեղ՝ ավելի սուր: Ես հասկացա, որ լավ ընտանիքը մեծ հարստություն է»:
Հովհաննես Գրիգորյանի կյանքի այս դրվագը բազում շերտեր ունի: Հայ ընտանիքը այսօր էլ շարունակում է լինել նախանձելի մոդել, ուր գիրկընդխառն են եվրոպականի և ասիականի լավ որակները:
Պետության հիմքը ամուր ընտանիքն է, այստեղ են մեր արժեքները կենտրոնանում՝ ասում էր բանաստեղծը: Ինքը հենց այնպես չէր ասում, նա նաև անձնապես անցել էր իր ասածի միջով ու մի տեսակ պատգամի հանգույն էր նրա խոսքը հնչում:
Զանազան տրանսօթյակներ մեր պետությունը թուլացնելուն ուղղված իրենց գործն են անում համառորեն և շարունակաբար: Իսկ պետության հիմքը ընտանիքն է, որից էլ սկսել են: Բնավ՝ ոչ պատահաբար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից