ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մաքսակետում առգրավել են քաղաքացու անվադողերը՝ դրանք առանց փորձաքննության թափոն որակելով. քաղաքացին բողոքում է (տեսանյութ) 04/09/2019 19:29 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քաղաքացի Վիլեն Խաչիյանցը ութ տարի Մոսկվայում բնակվելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան` մշտական բնակության, սակայն Հայաստանի սահմանային անցակետում բախվել է խնդիրների, որոնց պատճառով այսօր ասում է. «Մի օր է, ինչ Հայաստանում եմ, բայց եթե հնարավորություն լիներ, նույն պահին հետ կգնայի»:
Բանն այն է, որ հեղափոխությունից և վարչապետի բազմաթիվ կոչերից հետո Խաչիյանցը վաճառել է Մոսկվայում գտնվող իր տան իրերի մի մասը, մնացածը` բարձել մեքենային և ճանապարհ ընկել. «Մտածեցի` վերադառնամ. վարչապետը, որ այդքան ասում է, ուրեմն` ինչ-որ բան դեպի լավը փոխված կլինի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է նա եւ հավելում. «Բայց պայմանները հայրենադարձների համար շատ վատն են»:
Անցնելով 2300 կմ` քաղաքացին հասել է Հայաստանի Հանրապետության Գոգավանի անցակետ, որտեղ նրան ասել են, որ իրավունք չունի իր ամառային անվադողերը Հայաստան մտցնելու. «Ես ձմեռային անվադողերով էի, դե ամբողջ ճանապարհը ձյուն է, գիտեք, ինձ ոչ մի տեղ չասացին, թե ինչ-որ խնդիր կա, Վրաստանում` Լարսի ճանապարհին, նույնիսկ օգնություն առաջարկեցին»:
Ամառային չորս անվադողերից բացի մեքենային բարձած է եղել նաև հեծանիվ, ներսում եղել են անձնական օգտագործման կենցաղային իրեր` հագուստ, սպասք: Սակայն խնդիրը միայն անիվներին է վերաբերել. անցակետում դրանք դիտարկել են որպես թափոն: Բայց հարցն այն է, որ դա կատարվել է բանավոր տարբերակով. անիվները փորձաքննություն չեն անցել, եւ քաղաքացուն չի տրվել որեւէ փաստաթուղթ` անիվների մաշվածության գնահատականի վերաբերյալ. «Ես իրենց էլ ասացի` երբ նստած լիներ որեւէ մասնագետ, ով կուսումնասիրեր եւ կփաստեր, որ անիվները, օրինակ, 70 տոկոս մաշված են եւ ենթակա չեն շահագործման, երբ ինձ դա հավաստող փաստաթուղթ կտային, կհասկանայի, բայց այսպես... Ես հենց մեքենայից իջա, այդ աշխատակիցները մոտեցան ինձ ու ասացին` սա արդեն խնդիր է»:
Արդյունքում, անիվներն առգրավել են, և Վիլեն Խաչիյանցն առանց դրանց մտել է Հայաստան: Նա պնդում է` եթե իր մոտ լինեին հինգ-վեց անիվ, անցակետում կարող էին նաեւ մտածել, թե ինքը ծախու ապրանք է բերում, բայց չորս անիվ է եղել, այն էլ` անձնական օգտագործման. «Եթե ես ձմեռայինով եմ եկել, պարզ է` դա էլ ամառայինս է, իսկ դրանց ես 4 տարի առաջ մոտ 22 հազար ռուբլի փող եմ տվել: Հիմա ես պիտի տեսնեմ` այստեղ այդ ֆիրմայի անիվներից կան թե ոչ, բայց չեմ կարծում, թե 50-60 հազարից էժան կլինեն»:
Քաղաքացին նաև դիմել է անցակետի աշխատակիցներին` խնդրելով տրամադրել փաստաթուղթ առ այն, որ իր անիվները վերցրել են, սակայն անցակետում հրաժարվել են` ասելով, որ նման բլանկներ չունեն. «Հրաժարվեցին նաև սովորական թղթի վրա գրել, ես էլ պահեստում եղած ժամանակ տեսանկարահանեցի»:
Խաչիյանցը պնդում է, որ իր տեսանկարահանումից էլ երեւում է, որ անիվները հազիվ քսանհինգ-երեսուն տոկոս մաշված լինեն:
Նա այժմ Հայաստանում է եւ արդեն իսկ դիմել է օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների օգնականներին` բարձրաձայնելով իր բողոքը: Վերջիններս խոստացել են զբաղվել այդ հարցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ