Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Իմ խորին համոզմամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել. Դավիթ Տոնոյան. Մեդիամաքս 04/08/2019   14:51  |  Հարցազրույց

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

 - Պարոն նախարար, երբեմն թվում է, որ մեր հասարակությունը միշտ չի ռացիոնալ ընկալում «պատերազմ» եւ «խաղաղություն» եզրույթները: 

 - Ես այդպես չեմ կարծում: Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք: 

Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, եւ նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում: 

- Վերջին ամիսներին, երբ միջնորդները խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, դա հաճախ բացասական արձագանքի է արժանանում մեր հասարակության մոտ: Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում խաղաղությանը պատրաստվելու մտքից:

- Կարծում եմ՝ ձեւակերպման հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:

- Հենց դա նկատի ունեի նախորդ հարցում, երբ ասում էի, որ ընկալումը, երբեմն, ռացիոնալ չէ: Խաղաղություն ասելով՝ ինչո՞ւ ենք բացասական բան ընկալում:

- Թերեւս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետեւանք է: 

Խնդիր կա նաեւ այն առումով, որ մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք: 

Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարեւորությունը պետք է գիտակցվի եւ գնահատվի:

Մարդիկ, երբեմն, հայտնվում են հարեւան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն եւ չեն ունենալու:

- Բանակցային գործընթացի մասին որքանո՞վ եք տեղեկացված: Երբ ԱԳ նախարարը կամ վարչապետը հանդիպում են իրենց պաշտոնակիցներին, դուք տեղեկատվություն ստանո՞ւմ եք: 

- Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը: 

Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում:

- 2018թ. հուլիսին Դուք ներկայացրեցիք Ձեր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որը, կարծում եմ, շատ քիչ քննարկվեց փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ձեր տեսլականի առանցքային կետերից մեկը սա էր. «Պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»: Ի՞նչ է պետք է անել, որ այս բառերը գործողություններ դառնան: Եվ արդյո՞ք այդ առաքելության զգացողությունը մինչ այդ չկար:

- Այդ շեշտադրումն անելիս ես խոսել եմ ոչ միայն Զինված ուժերի եւ պաշտպանական համակարգի, այլեւ մեր ամբողջ հանրության մասին: 

Երբ հանրությունն ընկալում է Զինված ուժերին զուտ որպես պարտականություն կատարողի, դա նշանակում է, որ բանակը սահմանափակ թվով խնդիրներ ունի լուծելու: Հայ ժողովուրդը եւ մեր Զինված ուժերը պետք է իրենց առջեւ թռիչքային նպատակներ դնեն, եւ հիմքում պետք է առաքելությունը լինի: Չենք կարող սահմանափակել մեզ կանոնադրությամբ, ժամանակով կամ տարածությամբ: Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք:

- Նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ինչպես Զինված ուժերը՝ «Մարտի 1-ի» գործով, այնպես էլ մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել բանակի ստեղծման եւ կայացման գործում՝ Մանվել Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը: Փոփոխություններ եղան Պաշտպանության բանակի ղեկավարությունում: Հաճախ կարելի է կարծիքներ լսել այն մասին, որ թիրախավորված պայքար է տարվում Զինված ուժերի դեմ: 

- Նախ եւ առաջ, մենք պետք է սառնասրտորեն սպասենք դատական գործընթացների ավարտին: Իմ խորին համոզմամբ, 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապը Զինված ուժերի նախաձեռնությամբ չի եղել: Զինված ուժերը իրականացրել են որոշակի գործառույթներ, եւ եթե ապացուցվի, որ եղել են ոչ իրավաչափ գործողություններ, պատասխանատուները պետք է պատժվեն:

 Ինչ վերաբերում է բանակի դերակատարությանը երկրի կյանքում, ապա մենք վարչապետի հետ համակարծիք ենք, որ Զինված ուժերը այլեւս երբեք չպետք է որեւէ մասնակցություն ունենան քաղաքական, նախընտրական կամ հետընտրական գործընթացներում:

 - Տեսլականում ասել եք, որ «կոռուպցիոն որեւէ դրսեւորում տեղ չպետք է ունենա բանակում»: Այսօր նման դրսեւորումներ կա՞ն:

 - Ռիսկայնությունը շարունակում է բարձր մնալ, բայց ջանքեր են գործադրվում ռիսկերի նվազեցման համար: Զինված ուժերում կոռուպցիոն երեւույթները ոչ թե պատճառ են, այլ որոշակի խնդիրների հետեւանք: Դրանց թվում են ռեսուրսների ոչ բավարար լինելը, սոցիալական որոշ խնդիրներ լուծելու ցանկությունը, անկատար ինստիտուցիոնալ կարգավորումները, երկրի տնտեսական հնարավորություններին անհամապատասխան քանակով Զինված ուժերը:

- Ի՞նչն ենք համարում կոռուպցիոն դրսեւորում:

- Հիմնական խնդիրը կապված է գնումների հետ՝ փակ համակարգերում ռիսկայնությունը սովորաբար բարձր է լինում: Եվ պետք է շատ բաց խոսեմ նաեւ այն մասին, որ գնումներին վերաբերող օրենսդրությունը կոռուպցիոն դրսեւորումների համար մեծ հնարավորություններ է ստեղծում:

- Տեսլականում նշել էիք. «Թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից եւ հետամտի առավելապաշտական նպատակներ»: Իշխանության ընդդիմախոսներն ասում են, որ 2018թ. աշնանը Դուշանբեում Փաշինյանի եւ Ալիեւի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ լարվածության նվազեցման մասին, կաշկանդում է բանակին, երբ կարիք կա հակառակորդի հետ խոսել ուժի լեզվով:

- Մենք մեզ որեւէ ձեւով կաշկանդված չենք զգում: Միմյանց չթիրախավորելու պայմանավորվածությունը մինչ օրս հիմնականում պահպանվում է, սակայն եթե հակառակորդը որոշակի քայլեր ձեռնարկի, խստորեն կպատժվի:

- 2016 թվականի փետրվարին՝ Ապրիլյան պատերազմից մոտ 2 ամիս առաջ, երբ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էիք, ասել էիք, որ հայկական զինված ուժերը «ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «սանձահարման/զսպման համակարգին»: Ինչ-որ բան կանխազգո՞ւմ էիք:

- Ես դա կանխազգացում չէի անվանի: Պարզապես սառը հաշվարկ էր:

- Վերջերս Նյու Յորքում ասացիք, որ ավելացնելու եք գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում: Կարո՞ղ եք որոշակի մանրամասներ ներկայացնել այդ ստորաբաժանումների մասին:

- Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում:

 - Այսպես կոչված «ասիմետրիկ պատասխա՞ն» ենք տալու:

 - Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

 - Այսինքն, օրինակ, A կետում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում:

 - Ոչ միայն B կետում: Նաեւ C, D, E կետերում:

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Աղբյուր` Մեդիամաքս


Հարակից հրապարակումներ`

21:59 07/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան
20:33 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
13:05 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել ականազերծման աշխատանքներին աջակցության միջազգային օրվա առթիվ
09:58 03/04/2019  |  Մամուլ«ԱՄՆ-ից գումար կորզելու փորձ». Ինչպես է մեկնաբանում Ադրբեջանը Դավիթ Տոնոյանի հայտարարությունը. «Հրապարակ»
17:03 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
11:05 02/04/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ապա ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի
13:28 31/03/2019  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարը Նյու Յորքի հայերին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
15:13 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարների հետ
13:48 30/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան
12:53 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ

Արխիվ

[]