Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   18:42 Լիբանանի նորթնտիր նախագահը հանդիպել է Մեծի Տանն Կլիլկիո Արամ Ա. Կաթողիկոսին 01/20/2025   18:39 Անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդի 01/20/2025   18:37 Թրամփի խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պատրաստ է բանակցել հակամարտությունը դադարեցնելու համար 01/20/2025   18:11 «Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում 01/20/2025   17:54 Տիեզերքը ուժ ունի, էն երկիրը, որտեղ իրար հա անիծում են ու հայհոյում, քանդվելու է ու քանդվելու. Նազարյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ 01/20/2025   17:30 «Հովհաննես Եղիազարյանին նորից կանչել եք հարցաքննության, եկավ, բայց ուղարկեցիք տուն, որովհետեւ ձեռք չէր տալիս, որ այդ տղան գար, ճիշտը ասեր». Մանվել Ղարիբյանը՝ դատարանում 01/20/2025   17:14 Թեման այդ 8 անձինք չեն, ամբողջ գործն օգտագործվում է ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար. Աբրահամյան (տեսանյութ) 01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան 04/08/2019   13:44  |  Վերլուծություններ

Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, և մենք բոլորս, մեր կամքից անկախ, վերածվել ենք մեծ էքսպերիմենտի մասնակիցների։ Որևէ դասական բնորոշման մեջ մեր իրականությունը չի տեղավորվում։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Փոփոխության տարին. Ի՞նչ կատարվեց, ի՞նչ է կատարվում և ի՞նչ սպասել

 
Մեկ տարին թույլ է տալիս՝ հիմնական ուրվագծերով պատասխանել այս հարցերին։ Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, գոնե վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանները կռահելու համար։

Ի՞նչ կատարվեց մեկ տարի առաջ

Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման վերջին տարիներին բաց թողեց բարեփոխումներ նախաձեռնելու պահը։ Նրա պաշտոնավարման առնվազն վերջին 3 տարում խորքային բարեփոխումների սուր պահանջը ձևավորված էր։ Հանրությունն ուզում էր փոփոխություններ՝ խաղի կանոնների, մթնոլորտի, հնարավորությունների, կենսամակարդակի, ազատությունների՝ ամեն-ամեն ինչի։ Կյանքը լճացել էր։ Փոփոխություններ էր ուզում պետական համակարգը, իշխող վերնախավ մի մասը, որովհետև հասկանում էին, որ չի կարող այդպես շարունակվել։ Ս. Սարգսյանը չգնաց դրան, հապաղեց։ Բնավորությա՞ն խնդիր էր, թե՞ մարդկայնորեն պատրաստ չէր, թե՞ հոգնել էր բազմամյա պետական աշխատանքից, թե՞ ուներ սեփական պատկերացումները՝ բարեփոխումների պահի ու խորության մասին։ Սերժ Սարգսյանն ուներ պատվով հեռանալու և իշխանությունը ռեֆորմիստական անձանց հանձնելու հնարավորություն։ Առնվազն երկու հոգի (վարչապետ Կարեն Կարապետյան, աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան) կարող էր ղեկավարել ռեֆորմիստական իշխանություն, երկրում ապահովել լայն կոնսոլիդացիա և փոփոխությունների ու առաջընթացի մթնոլորտ։ Բայց նա չգնաց այդ քայլին։ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, ուներ նաև հնարավորություն՝ իր ընտանիքի շրջանակներում պահելու իշխանությունը, այն աստիճանաբար հանձնելով ավելի երիտասարդ ու հեռանկարային Միքայել Մինասյանին, բայց դա էլ չարեց։

Սա էր իրավիճակի հիմնական բնութագրիչը. հանրության 90 տոկոսը հոգնել էր, փոփոխություններ էր ուզում։ Փոփոխություններն անխուսափելի էին, բաց Սերժ Սարգսյանը չգնաց դրան։ Սրանով հանդերձ՝ ուզում եմ արձանագրել մի կարևոր պահ. Ս. Սարգսյանը այդ վիճակի, բարքերի և լճացման միակ մեղավորը չէ։ Գործող համակարգերը, քաղաքական, հանրային էլիտաները, լիդերները չափազանց ճկվող ու սեփական շահը հանրայինից վեր դասող կոնֆորմիստներ էին՝ երկար տարիներ։

Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչին նույն 90 տոկոսը չէր հավատում։ Հուսահատության և համակերպվածության ճնշող մթնոլորտում նա իր մեջ ուժ գտավ՝ ընդվզում կազմակերպելու։ Այս առումով սա պատմական արարք է, և որևէ իմաստ կամ տրամաբանություն չկա դա նսեմացնելու։ Ն. Փաշինյանը բացեց Հայաստանում փոփոխությունների հնարավորության դուռը, և այն կարգախոսները, որոնցով նա եկավ իշխանության, լավագույն նախապայմանն էին՝ իսկապես գրագետ բարեփոխումների գնալու և երկրում առաջադիմական պոզիտիվ տրամադրություններ արմատավորելու համար։

Իհարկե, կան հարցեր, որոնք մինչ այսօր տարբեր միջավայրերում քննարկվում են. ինչո՞ւ Ս. Սարգսյանը, ունենալով բոլոր հնարավորությունները, չդադարեցրեց Ն. Փաշինյանի իշխանության գալը։ Հանգիստ դա կարելի էր անել Գյումրիից սկսած ցանկացած պահի, հանգիստ դա կարելի էր անել Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրման օրը (մի քանի տասնյակ մարդ էր, իսկ վրաններ քաղաքի կենտրոնում երբեք ոչ մի ընդդիմության թույլ չի տրվել), դա կարելի էր հանգիստ անել սակավաթիվ ցուցարարների ռադիոտուն ներխուժման օրը և այլն։ Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորի ընտանիքներում, աշխատատեղերում, սրճարաններում ներկա ԱԱԾ-ն չնկատեց հեղափոխությունը։ Սրանք հարցեր են, որոնք այսօր էլ կենսունակ են տարբեր շրջանակներում։ Ինձ դրանք առանձնապես չեն հետաքրքրում։ Դա որևէ կերպ չի փոխում իրականությունը և չի օգնում իրավիճակի մակրովերլուծությանը։

Ի՞նչ է կատարվում այսօր

Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, և մենք բոլորս, մեր կամքից անկախ, վերածվել ենք մեծ էքսպերիմենտի մասնակիցների։

Որևէ դասական բնորոշման մեջ մեր իրականությունը չի տեղավորվում։ Հեղափոխության սկզբնական փուլի հիմնական կարգախոսները փոխվեցին՝ ներքին համերաշխության փոխարեն ստացանք բարիկադներ, ստեղծագործ, աշխատանքային մթնոլորտի փոխարեն ստացանք անվերջ քրգործերի, դատերի իրականություն, գրագետ բարեփոխումների և ծրագրերի փոխարեն՝ անվերջ ելույթներ։ Նոր դաշնակիցների փոխարեն մենք ստացանք «ռազմավարական լարվածություն» Ռուսաստանի հետ, «զրոյական հետաքրքրություն» ԱՄՆ-ի կողմից (ձևակերպումը վարչապետինն է), ակնհայտ ինդիֆերենտ վերաբերմունք Եվրամիության կողմից։

Երկրում ընթանում է սողացող անկառավարելիության պրոցես, և սա շատ վտանգավոր է։ Ուղղակի նայեք ցանկացած օրվա լրահոս և կտեսնեք. փողոցներ փակելը, միջպետական ճանապարհների փակումը, գյուղական բունտերը, գործադուլները, երկաթգծերի փակումը և այլն, դարձել են մեր առօրյան։ Հետխորհրդային տարածքում այդպես է միայն մեզ մոտ և Ուկրաինայում։ Արդյո՞ք մենք ուզում ենք ուկրաինական մոդել։ Մենք հասկանու՞մ ենք դրա գինը և հետևանքները։

Այսօրվա մտահոգիչ ընթացքի հիմքում, իմ խորին համոզմամբ, դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններն էին։ Դա քվեարկություն էր, բայց որտե՞ղ էր ընտրությունը։ Ի՞նչ որակական ընտրության մասին էր խոսքը։ Արժե՞ր հանուն 88 տեղի զիջել պետության բովանդակությունը։ Անկեղծ լինենք. ուշ ընտրության դեպքում էլ «Իմ քայլը» գուցե ստանար իր 70-80 տոկոսը, ու դա ճիշտ կլիներ, նրանց ղեկավարն այդ փուլում ուներ դրա բարոյական իրավունքը, բայց մյուս խորհրդարանական ուժերը երկրում կապահովեին բովանդակություն, գաղափարական մրցակցություն և զպվածության որոշակի մեխանիզմներ։ Խոսքը տվյալ պահին քանակի մասին չէր, այլ՝ որակի։ Չարվեց։ Դրանից հետո պրոցեսները գնացին այլ հունով, պատկերացումներն ու տեսլականները դարձան շատ պարզունակ։ Սկսեցին գերիշխող դառնալ ոչ թե ապագային միտված տրամադրությունները, այլ՝ անցյալին։ Անցյալի քենը, չարությունը գրավեցին մթնոլորտը, մի կերպ փակված էջերը մտան «նոր Հայաստան» ու թելադրեցին օրակարգ։

Այս պահին էքսպերիմենտը՝ մեր պետականության, Հայատանում ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասնակցությամբ, բուռն զարգացման փուլում է, դրա նախնական արդյունքները շուտով վերջնականապես պարզ կդառնան. կամ մենք անելու ենք հետևություններ ու գնալու ենք խաղաղ, համերաշխ ու զարգացող երկրի ճանապարհով, կամ էքսպերիմենտի արդյունքում ստանալու ենք նոր պատմական իրականություն, վատագույն դեպքում՝ սիրիական կամ ուկրաինական մոդելով։

Ի՞նչ սպասել. ապագան

Մեկ տարի առաջ բոլորին պարզ դարձավ, որ հին պատկերացումներով պետություն կառավարել այլևս հնարավոր չէ։ Այդ տարբերակի նյութական և բարոյական ռեսուրսները սպառվել էին։ Պետք էին կառավարման և առաջընթացի նոր պատկերացումներ։ Եվ եղավ իշխանության խաղաղ հանձնում։ Սակայն, անգամ մեկ տարի անց, նոր պատկերացումների տեղը դեռևս մնում է թափուր։ Սա է մեծ հայկական էքսպերիմենտի պրոբլեմը։ Հին պատկերացումների մերժված մոդելին առայժմ փոխարինել է առանց պատկերացումների մոդելը։ Հենց սա է մեր իրականությունը դարձնում էքսպերիմենտ։

Բոլոր ոլորտներն առանձին-առանձին ունեն բարեփոխումների կարիք, և երկիրը ամբողջությամբ ունի խորը ռեֆորմացիայի կարիք։ Մենք կարիք ունենք շատ հարցերի, տեսանկյունների և մոտեցումների վերանայման։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել նոր Հայաստանի մասին, այն էլ՝ որպես փուլ։

Հիմա հարցեր. որտե՞ղ, ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչ ձևաչափերով է քննարկվել որևէ ռեֆորմ։ Ի՞նչ նոր գաղափարներ կան այս կամ այն ոլորտում։

Ովքե՞ր են «Նոր Հայաստանում» կոնկրետ ոլորտների բարեփոխիչները։ Սա չափազանց կարևոր ինստիտուտ է. ռեֆորմը ունենում է անուն ազգանուն՝ այն անհատի, որը դրա հեղինակն է ու շարժիչը։ Ո՞վ է տնտեսական բարեփոխումների հեղինակը, ո՞վ է մշակույթի ոլորտի բարեփոխիչը, ո՞վ՝ կրթական համակարգի բարեփոխիչը, ո՞վ՝ գիտական, ո՞վ սոցիալական ապահովության, ո՞վ՝ բնապահպանության, ո՞վ է սփյուռքի հետ նոր հարաբերությունների ճարտարապետը և այլն։ Ովքե՞ր են նոր հայկական ռեֆորմացիայի անհատական կրողները, և ի՞նչ գաղափարներով (առանց դրա չի լինում), ո՞ր թիմով ու ո՞ր մոդելի համակարգեր են ընտրված։ Ինչի՞ն ենք ձգտում, ի՞նչ փուլերով։

Երբ չկա ռեֆորմի ծրագիրը, չկա ռեֆորմի մոդելը, մնում է մարդ հանել-նշանակելը։ Անելու ուրիշ բան ուղղակի չի մնում։ Իշխանություն բանեցնելու ուրիշ տարբերակ ուղղակի չի մնում։ Մարդ ազատել-նշանակել կամ մարդ բռնել։

Որպես վառ օրինակ բերեմ պետհամալսարանի թեման. ակնհայտ է, որ ԵՊՀ-ն՝ այնպես, ինչպես մյուս բուհերը, ունի ռեֆորմացիայի կարիք։ Եթե չկա համալսարանի ռեֆորմացիայի մոդելը, եթե նոր իշխանությունը չի խրախուսում, «հրահրում» ներհամալսարանական քննարկումներ՝ մայր բուհի ռեֆորմի շուրջ, ապա պիտի սևեռվի ռեկտորի փոփոխության վրա։ Ուրիշ անելու բան ուղղակի չկա։

Եթե գնային հակառակ՝ իմ նշած ճանապարհով՝ բովանդակային ռեֆորմացիայի քննարկումների ճանապարհով, ապա շատ մեծ էր հավանականությունը, որ գործող ռեկտորն ուղղակի չդիմանար նոր գաղափարների, նոր լուծումների տեմպին և հեռանար, ու բնական ճանապարհով ծնվեին նոր թեկնածուներ՝ իրենց բարեփոխումների մրցակցային ծրագրերով։

Խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին։ Ասեք՝ ո՞վ է տնտեսական հեղափոխության հեղինակը, ո՞ր ծրագրով, ո՞ր ճանապարհային քարտեզով։ Աշխարհում չկա մի պետություն, որը տնտեսական բարեփոխումներ արած լինի՝ առանց կոնկրետ անուն ազգանունով բարեփոխիչի։ Ուղղակի չկա նման օրինակ։

Ամփոփում      

Մեկ տարի անց Հայաստանի հիմնական խնդիրը բովանդակային դատարկությունն է։ Սա փակ համակարգերից ավելի բաց համակարգերի անցման շատ հայտնի պրոբլեմ է։ Եվ լոզունգների առատությունը ու ելույթների անդադարությունը հենց այս պրոբլեմի սրության մասին են վկայում։

Պետք է դուրս գալ անորոշության թակարդից։

Հայաստանը էքսպերիմենտալ փուլից հանելու, ըստ էության, երկու ճանապարհ կա. կամ գործող իշխանությունը ինքն է գիտակցում պրոբլեմը և իրականացնում է թիմերի և մոտեցումների ռեստարտ։ Ավարտվում է կառավարման կարմիր կոմիսարների փուլը, որը բնութագրվում է պարզունակ պատկերացումներով ու ագրեսիվ մեծամտութամբ, իշխանությունը վերջապես սկսում է նաև աշխատեցնել պետական կառավարման բուրգը, ու երկիրը մտնում է կանխատեսելիության և կայուն զարգացման շրջան։ Սրա համար արդեն քիչ ժամանակ է մնացել։ Եվ ժամանակի սղությունը որևէ մեկի սուբյեկտիվ ցանկությունը չէ. դա էքսպերիմենտի օրենքներից է։ Կամ էլ գործող իշխանությունը սկսվում է արագորեն մաշվել, ու հիմնական խնդիրն է դառնում՝ թույլ չտալ, որ իշխանությունը հայտնվի որևէ վտանգավոր պատահականության կամ որևէ կլանի ձեռքում (իշխանության ներսից կամ դրսից)։

Իմ մտահոգության թիվ մեկ խնդիրը երկիրը խեղդող պարզունակությունն է, որի պայմաններում չեն քննարկվում խորքային թեմաներ և, հետևաբար, չեն գտնվում խորքային ճիշտ լուծումներ։ Համոզված եմ, որ այս պրոցեսներին շատ ուշադիր հետևում է Ադրբեջանը, և խաղաղության կամ պատերազմի հեռանկարը կախված է մեր մեծ հայկական էքսպերիմենտի ընթացքից։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]