Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը. Նիկոլ Փաշինյան 04/07/2019   20:34  |  Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռեւս իր համար չի պարժել թե ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ուստիեւ դեռեւս չի կարող ասել դրանք ընդհանրապես Հայաստանի համար  ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:

Վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԿՄ 12-րդ համագումարում` նշելով, որ տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, և մենք հետևողական ու անհոգնել աշխատելու ենք այս խնդրի վրա: Բայց որպեսզի այս խնդիրը լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճիշտ, ճշգրիտ բանաձևեր:

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա, թույլ տվեք ասել, ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Եվ թույլ տվեք նաև արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը», - ընդգծել է վարչապետը` նկատելով, որ այդ կապակցությամն կան որոշ թյուրիմացություններ, որոնք հարկ է համարում ճշգրտել և որոնց հարկ է համարում անդրադառնալ ևս մեկ անգամ.

«նախ, ասվում է, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն, և որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարևանների կողմից այն, որ ֆորմատի փոփոխություն տեղի չի ունեցել և տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել: Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք՝ ոչ մի վայրկյան, կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել, և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 1998 թվականից հետո, որովհետև եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը, և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ: Հետևաբար, այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 90-ականների առաջին կեսին: Ինչո՞ւ է կարևոր Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, որովհետև չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել՝ առանց այդ հակամարտության առանցքային կողմի, առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին:

Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույն կերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար՝ որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդու, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանո՞վ են ընդունելի և որքանո՞վ են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն:

Ընդհանրապես ասվում է, որ այ, Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ ով ինչպես ուզում, մեկնաբանում է, կողմերից յուրաքանչյուրը: Ես շատ հստակ ասել եմ և ասում եմ իմ դիրքորոշումը, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, որովհետև պատկերացրեք իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարներ աշխարհի և հանրությունների ուշադրության ներքո հավաքվում են, հանդիպում են, մի քանի ժամ խոսակցություն են ունենում նույն սենյակում և հետո երբ դուրս են գալիս, նրանց պատմածները, թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակի ներսում, 180 աստիճանով տարբերվում են երբեմն իրարից: Սա անլուրջ է և անլրջացնում է բանակցային ողջ գործընթացը: Եվ եթե ուշադիր եղաք, Վիեննայի հանդիպումից հետո ես ամեն ինչ արեցի, որպեսզի ահա ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք: Եվ ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից, որովհետև թյուր կարծիք է, թե նման գործելակերպը կարող է անլրջացնել կամ վնասել կողմերից մեկին: Նման գործելակերպն անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը, անլրջացնում է պետության ղեկավարի ինստիտուտն ընդհանրապես: Եվ ես այս դիրքորոշումները շատ հստակ ձևակերպել եմ Վիեննայում:

Հաջորդ կարևոր խնդիրը՝ մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն և ցանկացած կառավարություն, ով մտածում է, թե ինքը կարող է կամ ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են, և որևէ կառավարություն չի կարող որևէ լուծում առաջ մղել, եթե այդ լուծումներն ընդունելի չեն ժողովրդի համար: Հետևաբար, գնալ Ղարաբաղի հարցի լուծման կարգավորման նշանակում է՝ ժողովրդի հետ համաքայլ գնալ դեպի այդ լուծումը, հակառակ դեպքում այս տրամաբանությանը հակասող ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Ուզում եմ նաև ընդգծել, որ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին: Ես ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Սա շատ կարևոր նրբություն է, և հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում՝ ոչ թե այն պատճառով, որ որևէ ժողովրդից կամ որևէ կառավարությունից վախենում է, այլ որովհետև մենք առաջին հերթին չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին մենք պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ մեզ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում, և ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստեփանակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, և սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել: Սա այլևս կայացած իրողություն է, և այդ իրողությունն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:45 06/04/2019  |  ՄամուլԻրական և ֆեյք Նիկոլ Փաշինյանը. Հայաստանում ինչ-որ բան այն չէ. «168 ժամ»
09:33 06/04/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի ճանապարհով. «168 ժամ»
09:03 06/04/2019  |  ՄամուլՎարչապետին Գյումրիում «անակնկալ» էր սպասվում. Գյումրեցիներն ակնարկներ են արել. «Հրապարակ»
19:50 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե
16:50 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է. Վարչապետը՝ քրեական գործ հարուցելու ցուցում տալու մասին
15:19 05/04/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞
13:08 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի մերձավոր ազգականին առնչվող քրեական գործը քննում է ԱԱԾ-ն
09:33 05/04/2019  |  Մամուլ«Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց». «Ժամանակ»
08:17 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՆիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի նկատմամբ
12:53 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ մարդիկ պետք է լինեն օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տեղերում. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]