ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցեղասպանության ժխտողականությունը շատ ցավալի է, այն հետապնդում է սերունդների. ԱԳ նախարար 04/06/2019 17:32 | ԼՐԱՀՈՍ
1915թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը սկսվել է ըստ նախապես մշակված ծրագրի, որի նպատակն ամբողջ ժողովրդի ոչնչացնումն էր՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով լրագրողի որքա՞ն էր Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ոմանք նշում են 1․5 միլիոն, մյուսները՝ 800 հազարից մինչև 1,8 միլիոն հարցին:
«Հենց այս իրադարձություններն էին, որոնք ընկած են իրավաբանների և գիտնականների, մասնավորապես՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի հիմնադիր և հեղինակ Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների հիմքում, ով իր ամբողջ կարիերան նվիրեց այս երևույթի ուսումնասիրությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են տեղի ունենում նման երևույթներ։ Հետագայում նա հեղինակեց ցեղասպանության եզրույթը և իրավական ուժ հաղորդեց դրան։ Միջազգային հանրությունը ընդունեց ցեղասպանության մասին կոնվենցիան 1948 թվականին, որի հիմնական աղբյուրը կազմում էր Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունը»,-նշել է նա։
Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ հայերը գիտեն ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետևել են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը։ «Մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, ովքեր հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ։ Ամեն անգամ մենք՝ միջազգային հանրությունը, բարձրաձայնում ենք «այլևս երբեք», սակայն դա բավարար չէ: Ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյոք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյոք դա բավարար է, արդյոք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Արդյոք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի»,-հավելել է նա։
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ ազգերը, նախ և առաջ պետությունները միջազգային հանրությունը պարտավոր է հավաքական կերպով արձագանքել նախանշաններին և երբեք թույլ չտալ, որպեսզի դրանք հասնեն մի կետի, երբ փլուզվում է ողջ համակարգը: «Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը: Բայց մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր և հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթությամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկիր: Եվ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ»,-ասել է նա, հավելելով, որ ցեղասպանության ճանաչման ժխտումը, ժխտողականությունը շատ ցավալի է ու այն հետապնդում է սերունդների:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ