ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Պետրոսյանը որովայնի հատվածում մահացու վնասվածք է ստացել «ՊՄ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով` Պարոնյան փողոցում 04/06/2019 20:15 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել, թե 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ հանգամանքներում է ստացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները:
Դավիթ Պետրոսյան` ծնված 16.04.1975 թվականին Երևան քաղաքում, նախկինում չդատված, անկուսակցական, զբավել է ոսկերչությամբ:
2008թ. մարտի 1-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Դ.Պետրոսյանը` հրազենային վնասվածքով, տեղափոխվել է նախ Երևանի թիվ 2, այնուհետև` Մարգարյանի անվան հիվանդանոց, որտեղ էլ մահացել է` առանց գիտակցության գալու:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Դավիթ Պետրոսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային, գնդակային մուտքի անցք՝ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին, աջ երիկամի, լյարդի, ստոծանու և աջ թոքի ստորին ու միջին բլթերի, աջից 5-րդ միջկողային մկանի միջանցիկ վնասվածքներ, կրծքային մեծ և փոքր մկանների վնասվածքներ, կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի արյունազեղում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը:
Վիրահատությամբ Դավիթ Պետրոսյանի մարմնից հանվել է 9մմ տրամաչափի մեկ գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Դավիթ Պետրոսյանի դիակից հանված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող՝ կրակված գնդակ է: Այս տեսակի փամփուշտները նախատեսված են «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար: Գնդակի վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերի: Գնդակի վրա առկա քերծվածքային դեֆորմացիան արդյունք է որևէ պինդ մարմնի հետ բախման, հնարավոր է` հետցատկ կամ որևէ արգելքի միջով անցնելու:
Դատարանի համապատասխան որոշման հիման վրա ստացվել և ուսումնասիրվել են Դավիթ Պետրոսյանի բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Պետրոսյանը զանգվածային անկարգությունների վայր՝ Գր. Լուսավորչի փողոց է գնացել աներոջ որդիների՝ Վահե և Կարեն Դալալոյանների, քեռու որդի Նարեկ Վարդումյանի հետ՝ ժամը 20-ի սահմաններում: Ժամը 21-ի սահմաններում, Դավիթ Պետրոսյանը, գտնվելով Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ, իր բջջային հեռախոսով կատարել է լուսանկարահանումներ: Այդ ընթացքում կարճ ժամանակով առանձնացել է Նարեկ Վարդումյանից, Վահե և Կարեն Դալալոյաններից:
Որոշ ժամանակ անց վերջիններս Դավիթ Պետրոսյանին գտել են հրազենային վնասվածքով ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է: Հիշյալ հանգամանքները հիմնավորվել են հարցաքննված շուրջ 15 անձանց, այդ թվում` Դավիթ Պետրոսյանի մերձավորների ցուցմունքներով, համակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ, ինչպես նաև քրեական գործի այլ նյութերով:
2008 թվականին ՀՀ ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը տրվել են հանձնարարություններ` Դավիթ Պետրոսյանի վիրավորվելուն ականատես, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Թեեւ ամիսներ առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», սակայն հանրությանն առայժմ հայտնի չ էթե իշխանափոխությունից հետո ինչ նոր հանգամանք է պարզվել, հայտնաբերվել է արդյոք հրազեն կիրառած անձը։
Համենայն դեպս՝ Դ.Պետրոսյանի սպանության համար որեւէ մեկին մեղադրանք առաջադրվելու մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից