ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի պատասխան «Սպայկա» ՍՊԸ-ի ասուլիսում հնչած հայտարարությունների 04/05/2019 19:20 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին կետերով.
1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում:
ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին, քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով: Այս մասին տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2. Մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:
Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:
3. Փորձագիտական եզրակացությանը չծանոթացնելու մասով:
Քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձագետի եզրակացությանը Դավիթ Վենգերի Ղազարյանին նախօրոք չի ծանոթացվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում, իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը: Նկատենք, սակայն, որ Դավիթ Վենգերի Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից, վերջինս քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019թ-ին և նույն օրը ծանոթացել է և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, և փորձագետի եզրակացությանը: Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից:
4. Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը):
Հարկ է նշել, որ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման հետագայում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարք կատարելիս (ինչպիսին հանդիսանում է արտահանումը):
Սակայն, տվյալ գործարքների իրականացման ժամանակահատվածում՝ 01.01.2015թ-ից մինչև 11.01.2016թ-ը գործող օրենսդրության համաձայն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտ էր ապրանքների ներմուծման ժամանակ հարկային մարմին ներկայացնել՝
ա) ներմուծման հարկային հայտարարագրերը,
բ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը,
և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները:
Նշված պայմանները ապահովվելուց հետո ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու և հետագայում նշված գումարները վերադարձնելու նպատակով անհրաժեշտ էր հարկային մարմնին ներկայացնել՝
ա) արտահանման հարկային հայտարարագրերը,
բ) նեմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած (տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի) հայտարարությունը,
Հետևապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում:
5. ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից:
Հարկ է պարզաբանել, որ իրավահարաբերության պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: Հետևաբար, գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա նշված արտոնությունը չի տարածվում:
6. Փորձագետի եզրակացությունը տրվել է սեղմ ժամկետներում:
Սա կարող է պայմանավորված լինել հաշվարկի պարզությամբ և դրա հիմքում ընկած բազմածավալ փաստաթղթերի առկայությամբ:
7. Իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստած եղել»:
Նշվածը, ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություններ, որոնց տիրապետում է դրանք հնչեցրած անձը և կոչ ենք անում անպայման դրանք ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ, ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ավելորդ չենք համարում շեշտել, որ քննիչի կողմից Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացված միջնորդության հիմք չի հանդիսանում «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանի կողմիցտույժերով հանդերձ հաշվարկված 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը, այլ միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները, որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին:
Միաժամանակ, կոչ ենք անում ընկերության մոտ առկա խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ, մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որևէ այլ ստորաբաժանում չունի մեղավարություն ստեղծված իրավիճակի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ