ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարեգին Խումարյանին չանցածների ցուցակից 2-րդ փուլ է խցկել Արա Շիրինյանը. Հռիփսիմե Առաքելյան 04/03/2019 16:43 | ԼՐԱՀՈՍ
Հանրային ռադիոյի տնօրենի հավակնորդ Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կայացած մրցույթին՝ հայտարարելով, որ տնօրեն ընտրված Գարեգին Խումարյանն իրականում 2-րդ փուլ չի անցել, եւ նրան այնտեղ է «խցկել» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը:
Գրառման մեջ, մանսավորապես, ասվում է.
«Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին ինքս էլ էի մասնակցել: Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնին, այո, հավակնում էի և առանց ավելորդ համեստության կպնդեմ,որ ես կարող էի լինել Հանրային Ռադիոյի տնօրեն և շուրջ 20 տարի իմ մեդիա փորձառությունը, որից 7 տարին եղել եմ հանրային ռադիոյի ՌԱԴԻՈԼՈՒՐ լրատվականի ղեկավարը և ներկայացրած մրցույթի պահանջներին բավարարելը ու դեռ մի բան էլ ավել լինելը, ինձ թույլ էին տալիս հավակնոտ քայլեր անելու:
Շատերդ գիտեք, թե ինչ ցիրկ սարքեցին էդ Ռադիոյի տնօրենի մրցույթը: Մեկ ամիս է հանձնաժողովականները, որոնք ինձ փայլուն էին ճանաչում, իբր մրցույթ էին անում, քանի որ շիրմայի համար մրցույթ էր, իրական նպատակը ՀՌԽ փոխնախագահ Ստեփան Զաքարյանին տնօրեն կարգելն էր, բայց, քանի որ մամուլը աղմկեց, ստոպ տվեցին, ասեցին, այ մարդ լավ, խի մեր վրա վերցնենք, սպասենք խորհրդի նախագահը գա, ինքն էլ ՈՐՈՇԻ, բայց երկար-բարակ անցկացվող մրցույթում 5 հոգի անցել էր վերջնական փուլ, որից մեկը ես էի, դե գոնե դա չէին կարող չանել էլի։ Հինգի մեջ էինք՝ ես, Ստեփան Զաքարյանը, Լիլիթ Մելքոնյանը,Տիգրան Հարությունյանը և Գրիգոր Նազարյանը:
Ուրեմն ինչ է տեղի ունենում,երեկ աշխատանքի է գնում նորընտրյալ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը և չանցածների ցուցակի մեջից բերում 2-րդ փուլ է խցկում իր ընկերոջը՝ Գարեգին Խումարյանին, որը քիչ առաջ նշանակվեց Հանրային Ռադիոյի տնօրեն։ Գիտեք, ես կայացած մարդ և մասնագետ եմ, իմ տեղն էս կյանքում վաղուց գտել եմ, ուղղակի ուզում էի հավատալ, որ կարող է պատահի, իրո՞ք, իրավիճակ է փոխվել, իսկ մեծապատիվ ընտրող հանձնաժողովի ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ, դուք էս կյանքում շանս ունեիք ինքնուրույն որևէ բան անելու, անեիք մի բան, որի համար ձեզ ոչ ոք չէր մեղադրելու, քանի որ դա ձեր լիազորությունների ու պարտականությունների շրջանակում էր, դուք միշտ սպասել եք, որ ձեզ զանգեն,կամ գան բան ասեն,դուք սովոր չեք ինքնուրույն գործելու,այդ ընտրության իրավունքը ձերն էր հարգելիներս, խորհրդի նախագահը չէր, որ պետք է ձեզ ասեր ում ընտրեիք ու չանցածների ցուցակից իր ընկերոջը բերեր դեմ տար, ընտրեիք դե, ընտրեիք ինձ, կամ Տիգրանին, կամ ձեր ընկեր Ստեփան Զաքարյանին, կամ Լիլիթին ,բայց դուք ընտրեիք, անեիք էլի, ապացուցեիք, որ դեռ սաղ եք, որ դեռ կաք, իսկ Գրիգոր Նազարյանին ի՞նչ խաբեցիք, երբ հանգիստ էդ մարդու անունը հանեցիք երկրորդ փուլի հնգյակից ու ուրիշ մարդ խցկեցիք ու հլու հնազանդ ընտրեցիք, դուք պետք է հեռանաք այդ խորհրդից, ամուլ խորհուրդ է դա…բայց, ամենակարևորը, էլ չասեք,որ մեր երկրում մրցույթներն արդար են,թողեք հանգիստ մեր դարդով տապակվենք էլի, տղերքին էլ թողեք, թող բոլոր ախպերներին ու բաջանաղներին գործի տեղավորեն...»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ